Սքրինքասթինգ
Սքրինքասթինգ (անգլ.՝ screen — էկրան և անգլ.՝ broadcasting — հաղորդում, հեռարձակում), փոդքասթինգի տեսակ, որը թույլ է տալիս լայն լսարանին փոխանցել տեսահոսք, որը տեղի է ունենում օգտագործողի համակարգչում։ Սքրինքասթինգը հաճախ կիրառվում է կրթության ոլորտում՝ ինչ-որ բան սովորեցնելու համար[1]։
Սքրինքասթ (անգլ.՝ screencast), տեղեկատվության թվային տեսաձայնագրություն, որն անցկացվում է համակարգչի էկրանին, հայտնի է նաև որպես video screen capture (բառացի՝ «էկրանի տեսաընդգրկում»)։ Հաճախ ուղեկցվում է ձայնային մեկնաբանություններով[2]։
Սքրինքասթերի ստեղծման համար օգտագործվում է ոչ թե web- կամ տեսախցիկներ, այլ հատուկ ծրագրային ապահովում, այնպիսին, ինչպիսիք են՝ CamStudio-ն կամ Jing!-ը[3][4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենց «screencast» հասկացությունը 2004 թվականին շրջանառության մեջ է դրել InfoWorld ամսագրի սյունակագիր Ջոն Ուդելը[6]։ Հեղինակը այս տեխնոլոգիան բնութագրել է որպես «տեսահոլովակներ սոֆթի մասին՝ ձայնագրված ձայնի ուղեկցությամբ»[7]։ Ընդ որում ինքը՝ Ջոն Ուդելը, չի համարում իրեն ինչ-որ նորի գյուտարար, իր իսկ խոսքերով նրա դերը կայացել է «փորձարկման և ցուցադրման միջոցով ուղղություն սահմանելու և զարգացնելու մեջ»[6]։
«Screencam»[en] տերմինը առօրյայում կարող է գործածվել որպես սքրինքասթի այլընտրանքային անվանում․ ի սկզբանե այդպես է կոչվել առաջին ծրագրերից մեկը, որը կիրառել է «էկրանի ձայնագրման» տեխնոլոգիան[8][9]։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր գաղափարը արագ տարածում է գտել։ Խոշոր ընկերությունները, օրինակ՝ Microsoft-ը, սկսել են սքրինքասթերը օգտագործել պրեզենտացիոն նպատակներով[6]։ Սքրինքասթինգը նաև ակտիվորեն կիրառվում է կրթական գործընթացում։ Այն լայնորեն օգտագործում են դպրոցներում, բուհերում սովորողներն ու դասավանդողները, գրադարանների աշխատակիցները[3][10]։
Որպես էկրանի ընդգրկման այլընտրանքային տարբերակ կարող է ծառայել տեսաընդգրկման պլատան՝ D-sub, DVI կամ HDMI ինտերֆեյսով։ Այն հնարավորություն է տալիս ընդգրկել նույնիսկ տեսարաններ՝ նկարված OpenGL-ի օգնությամբ[11]։
Desktop films
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքրինքասթինգի օգնությամբ նկարահանվել են մի քանի ֆիլմ (այսպես կոչված desktop films), որոնց գործողությունը լրիվ կամ մասամբ տեղի է ունենում համակարգչի աշխատասեղանին։ Նման ֆիլմերում հեռուստադիտողին ցույց են տալիս նամակագրությունը, տեսակապով շփումը և համակարգչի հետ աշխատանքը, որն իրականացնում է կադրից դուրս մնացած օգտատերը։ Նմանատիպ ֆիլմերից են՝ «Հեռացնել ընկերներից», «Մահ համացանցում», «Որոնում», «Բաց պատուհաններ», «Կոտրել բլոգերներին»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тихонова Е. В. (и др.) Использование… — С. 130—131
- ↑ Мозолевская А. Н. (и др.) Скринкастинг как элемент… — С. 50
- ↑ 3,0 3,1 Мозолевская А. Н. (и др.) Скринкастинг как элемент… — С. 50—51
- ↑ Марина Бондаренко, Сергей Бондаренко. (2010, № 10). «Скринкаст: лучше один раз увидеть!». Мир ПК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Скринкастинг и создание обучающих роликов // Chip : журнал. — 2011. — № 5. — С. 104—105. — ISSN 1609-4212.
- ↑ 6,0 6,1 6,2 Jeremy Wagstaff. Loose Wire… — С. 269
- ↑ Udell, Jon. Lights, Camera, Action! — С. 26
- ↑ «Definition of ScreenCam». PC Magazine: Encyclopedia. Ziff Davis. 2010 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Definition of Screencast». PC Magazine: Encyclopedia. Ziff Davis. 2010 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ См. Greg R. Notess. Screencasting for Libraries…
- ↑ «Automate Video Capture for Screencasting». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мозолевская А. Н. (и др.) Скринкастинг как элемент образовательной технологии // Проблемы и перспективы развития регионального отраслевого университетского комплекса ИрГУПС. — Иркутск: ИрГУПС, 2011. — 156 с.
- Тихонова Е. В. (и др.) Использование современных электронных устройств как средство повышения эффективности интеграции интернет-технологий в
лингвообразовательное пространство // Современные модели в преподавании иностранных языков и культур в контексте менеджмента качества образования (Материалы V Всероссийской научно-методической конференции). — Москва, 2011. — 292 с. — ISBN 978-5-904391-25-6
- Greg R. Notess. Screencasting for Libraries (THE TECH SET® #17). — 2012. — ISBN 978-1555707866(անգլ.)
- Jeremy Wagstaff. Loose Wire: A Personal Guide to Making Technology Work for You. — Equinox Publishing (Jakarta), 2007. — ISBN 979-3780-39-8(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Илья Государев. «Создаем скринкаст на платформе HTML5 (Скринкаст)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- Конников, П. В. (2010, № 3). «Методы обучения гибким технологиям разработки программного обеспечения» (PDF). Вестник РУДН. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- Hay, Adam. (19.08.2008). «Screencasting: How To Start, Tools and Guidelines». Smashing Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.(անգլ.)
- Udell, Jon. (14.02.2005). «Lights, Camera, Action!». InfoWorld. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.(անգլ.)