Վահան Հապեշյան
Վահան Հապեշյան | |
---|---|
Ծնվել է | 1876 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1953 |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | թատերական գործիչ |
Վահան Հապեշյան (1876, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1953), հայ թատերական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահան Հապեշյանը ծնվել է 1876 թվականին, Պոլսում։ Կրթություն է ստացել է Էսայան վարժարանում։ Գրականությամբ սկսել է զբաղվել օսմանյան երկրորդ սահմանադրության ընդունման տարիներին (1908-1914)։
Թղթակցել է թերթերի։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ապրել է Եգիպտոսում։
1926 թվականին Հայ գեղարվեստասիրաց միության առաջարկով հիմնել է թատերախումբ, ունեցել է ներկայացումներ։ Մոլիերի «Ժորժ Դանտենը» տեղայնացնելով պատրաստել է «Մերկերիոս Ապտալյան» կատագերգությունը, որը հետագայում բեմադրվել է։
Պիեսի է վերածել Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպը։ Ֆրանսերենից թարգմանել է Գարեգին Մելոյանի «Արմանույշ» ստեղծագործությունը։
Թղթակցել է սփյուռքահայ մի շարք թերթերի։
Վահան Հապեշյանն իր ստեղծած օտարալեզու թատերական գրականությա հավաքածուն նվիրել է Հայաստանին, որն այժմ պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Մահացել է 1953 թվականին[1]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դաստիարակություն և ժառանգականություն» (Բեյրութ, 1947)
- «Կյանքը կենսաբանական հայացքով» Վան (Նիկոզիա, 1947)
- «Ճանապարհը» (Բեյրութ, 1948)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 134