Վարակում (ֆիլմ, 2011)
«Վարակում» (անգլ.՝ Contagion), ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի ֆիլմ-աղետը՝ Մեթ Դեյմոնի, Ջուդ Լոուի, Գվինեթ Փեթրոուի, Քեյթ Ունիսլեթի, Լոուրենս Ֆիշբորնի, Մարիոն Քոտիարի մասնակցությամբ։
Ամերիկյան ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին[19]։ Առաջին անգամ ցուցադրվել է նույն թվականի սեպտեմբերի 3-ին ՝ Վենետիկի կինոփառատոնում։ ԱՄՆ-ի կինոթատրոնների էկրաններին ֆիլմը հայտնվել է սեպտեմբերի 9-ից՝ հավաքելով 22 մլն դոլար առաջին հանգստյան օրերի ընթացքում։ Ֆիլմի շահույթը կազմել է 135 միլիոն դոլար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում կան մի քանի փոխկապակցված սյուժետային գծեր, արտացոլելով իրադարձությունները նախնական բռնկումից մինչև պատվաստանյութերի մշակում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ միասին փորձում է դադարեցնել անհայտ ծագման մահացու վիրուսի տարածումը։ Շնորհիվ այն բանի, որ հիվանդության ինկուբացիոն ժամանակահատվածը շատ կարճ է, և մահացությունն ու վարակելիությունը չափազանց բարձր են, դժվար է հետագծել դրա ծագումը։ Վիրուս, որի դեմ չկա ո՛չ բուժման արձանագրություն, ո՛չ պատվաստանյութեր։ Վիրուսից մահացությունը ավելի քան 20 % է։ Վիրուսի մուտացիան ձգձգում է պատվաստանյութի ստացումը, և շատ հիվանդներ մահանում են։
Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ Բեթ Էմհոֆֆը Հոնկոնգ գործուղումից հետո վերադառնում է տուն՝ Մինեապոլիս։ Հոնկոնգում Բեթը անհայտ վիրուս է որսացել և տարօրինակ հիվանդության պատճառով տուն ժամանելիս մահացել է։ Նույն հիվանդությունից մահացավ նաև նրա որդին՝ Քլարկը, բայց նրա ամուսինը՝ Միտչ Էմհոֆֆը, կենդանի մնաց։ Նրա մոտ հայտնաբերվում է բնական իմունիտետ հարուցիչի նկատմամբ։ Բայց Էմհոֆֆի դուստրը՝ Ջորին ժառանգել էր հոր իմունիտետի միայն կեսը, և հայրը ստիպված էր պաշտպանել իր դստերը հնարավոր վարակից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժիշկ Էլեոներա Օրանտեսին ուղարկում է Հոնկոնգ և Մակաո՝ վարակի շղթային հետևելու համար։ Հետաքննությունից հետո բժիշկներին պատանդ են վերցնում այն չինացիները, որոնք դեղորայքի կարիք ունեն։
Իր բնագավառի պրոֆեսիոնալ բժիշկ Էրին Միրսը թռչում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից դեպի Մինեապոլիս։ Տեղում նա կազմակերպում է վրանային հիվանդանոց և պատրաստվում է բնակչությանը պատվաստումների։ Բայց իր աշխատանքում դոկտոր Միրսը չի նկատում, որ վարակվում է, և արդյունքում նա մահանում է։
Կենտրոնում բժիշկ Էլիս Չիվերը, որը պատասխանատու է վիրուսի հետ աշխատելու համար, իր սիրելի կնոջը խնդրում է լքել Չիկագոն, որտեղ մոլեգնում է համաճարակը։ Նրան լսում է պահակ Ռոջերը, որը աղքատության պատճառով չի կարողանում պատվաստանյութ ստանալ։ Վերջիվերջո, բժիշկ Չիվերը իր պատվաստանյութը նվիրում է Ռոջերի որդուն։
Վերջապես, Սան Ֆրանցիսկոյում բլոգեր և ազատ լրագրող Ալանը ապատեղեկացնում է բնակչությանը՝ պնդելով, որ կա բուժում, որը կոչվում է ֆորսատիա։ Նա վստահեցնում է, որ ինքը ստիպված է եղել բուժվել հիվանդությունից։ Բայց, հայտնաբերելով վարակվածների մեջ իր նախկին գործատուին, Ալանը փոխվում է և դադարում է ստել մարդկանց։ Բայց Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները հասնում են նրան։
Ֆիլմի վերջում վիրուսի նմուշները տեղադրվում են կոնտեյներով` սառեցման համար, որտեղ արդեն պահվում են ատիպիկ թոքաբորբի և խոզի գրիպի պաթոգենների մշակույթները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիոն Քոտիար՝ դոկտոր Լեոնորա Օրանտես
- Մեթ Դեյմոն՝Միթչ Էմհոֆֆ
- Լոուրենս Ֆիշբորն՝ դոկտոր Էլլիս Չիվեր
- Ջուդ Լոու՝ Ալան Քրումվեդե
- Գվինեթ Փելտրոու՝ Բեթ Էմհոֆֆ
- Քեյթ Ուինսլեթ՝ դոկտոր Էրին Միրս
- Բրայան Քրենսթոն՝ ծովակալ Հագերթի
- Ջենիֆեր Էլ՝ Էլի Հեքստոլ
- Էլիոթ Գուլդ՝ դոկտոր Յան Սասմեն
- Ըն Չին Հան՝ Սուն Ֆեն
- Ջոն Հոուքս՝ Ռոջեր
- Աննա Ջեկոբի-Հերոն՝ Ջորի Էմհոֆֆ
- Սենա Լաթան՝ Օբրի Չիվեր
- Դեմերի Մարտին՝ դոկտոր Դևիդ Այզենբերգ
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ծանուցվել է 2010 թվականի փետրվարին[20]։ Գվինեթ Փելտրոուն, ով նույնպես նկարահանվել է այս ֆիլմում, ավելի ուշ միացավ դերասանական կազմին։
Ֆիլմը նկարահանելիս Սոդերբերգը համագործակցել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ, ինչպես նաև խորհրդակցել է մի խումբ գիտական փորձագետների հետ[21]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկի 68-րդ կինոփառատոնում կայացած պրեմիերայից հետո ֆիլմը ստացավ համեստորեն դրական արձագանքներ քննադատներից[22]։ 2014 թվականի ապրիլի դրությամբ Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմը ունի 84 % վարկանիշ՝ 237 ակնարկների հիման վրա, 10-ից 7-ի միջին գնահատականով, ունկնդիրների գնահատականով ընդամենը 6 2% (միջին գնահատականը ՝ 5-ից 3,4)[23]։
Գիտական հավաստիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]New Scientist հոդվածում ֆիլմը ստացել է շնորհակալագրեր գիտության համար վստահելի տեսակետ ստանալու համար։ Օրինակ` լաբորատոր միջավայրում վիրուս աճեցնելու միջոց գտնելու անհրաժեշտությունը` առանց բջջային բնակչության ոչնչացման, նախքան հետազոտողները կարող են ուսումնասիրել վիրուսը[24]։
Մանկաբույժ և պատվաստաբան Պոլ Օֆիտը գրել է, որ սովորաբար, երբ ֆիլմերը պատկերում են գիտությունը, նրանք զոհաբերում են գիտությունը հանուն դրամայի, բայց ոչ այս անգամ։ Նա մեջբերում է այնպիսի հասկացությունների օգտագործումը, ինչպիսիք են R0-ը (դեպքերի քանակը, որոնք միջին հաշվով վերարտադրվում են մեկ վարակով) կամ ֆոմիտները, ինչպես նաև գեղարվեստական շտամի ծագումը, որն իրատեսություն է ավելացնում ֆիլմում[25]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնօրինակ սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «They’re Calling My Flight» | 3:02 |
2. | «Chrysanthemum Complex» | 2:36 |
3. | «Placebo» | 0:25 |
4. | «Move Away from the Table» | 1:49 |
5. | «The Birds Are Doing That» | 1:35 |
6. | «Get Off the Bus» | 2:03 |
7. | «100 Doses» | 1:46 |
8. | «Affected Cities» | 2:48 |
9. | «Bad Day to Be a Rhesus Monkey» | 2:25 |
10. | «I’m Sick» | 1:29 |
11. | «Get Us to the Front of the Line» | 2:00 |
12. | «Don’t Tell Anyone» | 2:13 |
13. | «Forsythia» | 2:48 |
14. | «It’s Mutated» | 2:22 |
15. | «Merry Christmas» | 1:39 |
16. | «They Didn’t Touch Me» | 2:02 |
17. | «There’s Nothing in There» | 1:52 |
18. | «Handshake» | 4:16 |
19. | «Bat & Pig» | 2:39 |
20. | «Contagion» | 3:37 |
Ֆիլմի այլ երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michael J. Thomas — «Amante Del Vino»
- U2 — All I Want Is You
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյութերի վերաբերյալ տվյալներ Internet Movie Database[26] կայքում։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Դափնեկիրներ և թեկնածուներ | արդյունքներ |
---|---|---|---|---|
2012 | Սատուրն | Լավագույն սարսափ/թրիլլեր | Մրցանակ | |
2012 | Կաղապար:Թարգմանված չէ 3 | Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր | Լոուրենս Ֆիշբորն | Մրցանակ |
2012 | Կաղապար:Թարգմանված չէ 3 | Լավագույն սաունդթրեք | Քլիֆֆ Մարտինես | Մրցանակ |
2011 | Hollywood Film Award | Տարվա մոնտաժիստ | Սթիվեն Միրրիոն (ինչպես նաև «Мартовские иды» ֆիլմի խմբագրման համար) | Հաղթանակ |
2012 | Image Award | Ֆիլմի լավագույն դերասան | Լոուրենս Ֆիշբորն | Մրցանակ |
2011 | Կաղապար:Թարգմանված չէ 3 | Լավագույն դերասանական կազմ | Քեյթ Ուինսլեթ, Լոուրենս Ֆիշբորն, Գվինետ Փելթրոու, Ջեննիֆեր Էլ, Ջոն Խոուկս, Մարիոն Քոտիար, Բրայան Քրենսթոն, Ջուդ Լոու, Սենա Լաթան, Մեթ Դեյմոն | Մրցանակ |
2012 | Կաղապար:Թարգմանված չէ 3 | Տարվա կինոգործիչ | Քլիֆֆ Մարտինես (ինչպես նաև «Драйв» ֆիլմի սաունդթրեքի համար) | Մրցանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.allmovie.com/movie/contagion-vm19891615
- ↑ https://letterboxd.com/film/contagion/details/
- ↑ https://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178091.html
- ↑ http://www.nytimes.com/2011/09/09/movies/contagion-steven-soderberghs-plague-paranoia-review.html
- ↑ 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt1598778/
- ↑ Contagion (2011): Release Info — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Contagion (2011): Release Info(չին.) — 1990.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://stopklatka.pl/film/contagion-epidemia-strachu
- ↑ 10,0 10,1 https://www.filmaffinity.com/en/film145476.html
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 http://www.imdb.com/title/tt1598778/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178091.html
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 http://www.the-numbers.com/movie/Contagion#tab=video-sales
- ↑ 14,0 14,1 http://www.metacritic.com/movie/contagion
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Contagion (2011): Technical Specifications — 1990.
- ↑ http://www.nytimes.com/2011/08/09/movies/steven-soderberghs-contagion-paints-flu-as-world-disaster.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=contagion.htm
- ↑ «Заражение» (Contagion, 2011) (ռուսերեն), Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին
- ↑ «Matt Damon, Jude Law catch 'Contagion'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Achoos of Death Are Film's Scourge». New York Times. 2011 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «'Contagion' could infect adults at B.O.». Variety. 2011 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Contagion» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին. «Tense, tightly plotted, and bolstered by a stellar cast, Contagion is an exceptionally smart — and scary — disaster movie.»
- ↑ «Contagion doesn't skimp on science». New Scientist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Contagion, the Movie: An Expert Medical Review». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Contagion (2011) — Awards» (անգլերեն). Сайт Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт фильма
- Дмитрий Дабб (2011 թ․ հոկտեմբերի 19). «Вот зараза, вот свинья!» (ռուսերեն). «Взгляд». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- Rachel Ellis (2011 թ․ հոկտեմբերի 22). «Contagion film is not far from the truth, warns virus scientist» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
- Ian Failes (2011 թ․ սեպտեմբերի 30). «Incredible, invisible effects» (անգլերեն). Կաղապար:Не переведено 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարակում (ֆիլմ, 2011)» հոդվածին։ |
|
- Սան Ֆրանցիսկոյում նկարահանված ֆիլմեր
- Հոնկոնգում նկարահանված ֆիլմեր
- Ջորջիայում նկարահանված ֆիլմեր
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Չիկագոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2011 դրամա ֆիլմեր
- 2011 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Սթիվեն Սոդերբերգի ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր գիտնականների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Ֆիլմեր սոցիալական մեդիայի մասին
- Իլինոյսում նկարահանված ֆիլմեր
- Շվեյցարիայում նկարահանված ֆիլմեր