Jump to content

Վիքինախագիծ:Ֆինանսատնտեսական միամսյակ 2023

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսատնտեսական միամսյակ 2023
Համագործակցություն Կենտրոնական բանկի հետ
Ապրիլի 28-ից մայիսի 28-ը՝ Վիքիպեդիայում հոդվածների ստեղծում և բարելավում

Նախագիծ Մասնակիցներ Ցանկեր Կաղապարներ Հարցեր տվեք ՖՏ վիքիհավաք 2023

Միամսյակի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ապահովել ֆինանսատնտեսական բովանդակության ամբողջական համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի ներկայացումը թե՛ հայերեն և թե՛ այլ լեզուներով։ Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին մատուցենք բնագավառի ամբողջական արդի տեղեկատվություն։
Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում կխմբագրեն ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ։ Հոդվածները մասնագիտական տեսանկյունից կստուգվեն ԿԲ հանձնաժողովի կողմից և վիքիֆիկացման մասով կստուգվեն «Վիքիմեդիա Հայաստանի» կողմից (հոդվածները պատրաստ լինելուն պես)։ Մրցույթի ավարտին արդյունքները կամփոփվեն, և մասնակիցները կգնահատվեն։ Առավել բարձր գնահատականի կարժանանան այն մասնակիցները, որոնց ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում ծավալուն է և որակյալ։
Գնահատում
Ֆինանսական ոլորտի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության մասնագետներից բաղկացած ժյուրին հաղթողներին կընտրի հետևյալ չափանիշներով՝
  • հոդվածները պետք է համապատասխանեն մրցույթի պայմաններին և դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտություններին,
  • պետք է գրված լինեն հանրագիտարանային գիտահանրամատչելի ոճով,
  • փաստերը պետք է ուղեկցվեն համապատասխան վստահելի երկրորդական աղբյուրներով,
  • հոդվածի տեքստը չպետք է պարունակի պատճենված հատվածներ, պետք է բացակայեն անձնական հետազոտությունները,
  • կառուցվածքը, պատկերազարդումները պետք է համապատասխանեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր կառուցվածքային սկզբունքներին,
  • տեքստը պետք է հրապարակվի Վիքիպեդիայի ազատ օգտագործման, տարածման և ձևափոխման արտոնագրով (Քրիեյթիվ Քոմոնս հղում-համանման տարածում),
  • կխրախուսվի ոչ միայն հոդվածների թարգմանությունը, այլև դրանց բարելավումը, հարստացումն օրինակներով:
Մրցութային կհամարվեն միայն գրանցված մասնակիցների խմբագրումները։