Jump to content

Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիտումների վիճակագրություն 2015 դեկտեմբեր

[խմբագրել կոդը]

Հարգելի Վիքիհամայանք, 2 տարվա ընդմիջումից հետո հասանելի է Հայերեն Վիքիպեդիայի դիտումների հերթական վիճակագրությունը: Շնորհակալություն Աշոտին Հայերեն Վիքիպեդիայի ֆիլտրած (առանց վերահղումների) անունները տրամադրելու համար: Վիճակագրությունը հանվել է 1000 և 10 000 հոդվածների համար:

Թեժ տասնյակում են.

Տեղը Էջը Դիտումներ
1 Գլխավոր էջ 59118
2 Հայաստան 8297
3 Ամանոր 5595
4 Հովհաննես Թումանյան 4225
5 Հայոց ցեղասպանություն 3983
6 SSL 3979
7 Մովսես Խորենացի 3866
8 Ալբերտ Այնշտայն 3667
9 Սասնա ծռեր 3491
10 Արարատ 3337

:) --Արման Մուսիկյան (քննարկում) 07:31, 1 Փետրվարի 2016 (UTC)

Your attention please

[խմբագրել կոդը]

Hi everyone, here's a link to my previous message related to the visual editor, in case you hadn't read it at the Technical Village Pump. Thanks, --Elitre (WMF) (քննարկում) 08:33, 2 Փետրվարի 2016 (UTC)

Գնահատման նոր հոդված՝ Սպիտակուցներ

[խմբագրել կոդը]

Սպիտակուցներ հոդվածը բարելավել եմ և առաջարկել գնահատման որպես ընտրյալ հոդված։ Խնդրում եմ, ձեր կարծիքը և դիտողությունները գրել այստեղ։ --Դավիթ () 13:36, 3 Փետրվարի 2016 (UTC)

Ողջույն, գնահատման եմ ներկայացրել Ենթաոստայնային արյունազեղում հոդվածը։ Թեման բավականին արդիական ու կարևոր է։ Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը գնահատման էջում։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 18:11, 3 Փետրվարի 2016 (UTC)

Համայնք ջան, չգիտեմ տեղյակ եք թե չէ սրա մասին: Եթե հանկարծ հավաքի այնքան ձայն, որն իրեն բավարար կլինի, այստեղ արգելաբացվելո՞ւ է:--Գարիկ (Խաչատրյան) 20:14, 3 Փետրվարի 2016 (UTC)

Իսկ նման մտահոգության չհանգելու համար այս ճանապարհը պիտի որ բավարար լինի։ — Vahe քնն. 20:37, 3 Փետրվարի 2016 (UTC)
Իմ կարծիքով Վիքիպեդիան Ազգային ժողով չէ, որպեսզի ստորագրահավաքով ինչ որ բան որոշվի, ապաարգելափակումը պետք է լինի հիմնավորված:--Սամվել (քննարկում) 07:57, 4 Փետրվարի 2016 (UTC)
Հարգելի Vahe, Վիքիպեդիան համայնք է, որի մասնակիցները կամավորներ են և ցանկացած մասնակից պետք է հարգի մյուս մասնակիցներին և չխոչընդոտի Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը: Զարմանում եմ, որ ժամանակ առ ժամանակ 6AND5-ի հարցը հա բարձրաձայնվում է Խորհրդարանում ու Ադմինների տախտակում: Ու ավելի շատ զարմանում եմ հենց այդ մասնակցի վրա, որ համայնքին սեռական փոքրամասնություն, միջակություններ, բորենի և այլ նմանատիպ բաներ է ասել ու հիմա փորձում է ճանապարհ հարթի, որ էլի գա ու խաթարի Վիքիանդորրը: Կրկնում եմ, ցանկացած մասնակից, ով արհարամարհում է համայնքին ու համանքի կողմից սահմանված կանոները ենթակա է արգելափակման: Իսկ 6AND5-ի ողջ համայնքից ահռելի ժամանակ է խլել իր թեժ վեճերով, իր վիրավորանքներով և շատ անգամ նույն մասնակիցների վրա մետայում արգելափակման հայտ բացելով և գործունեություն տարածելով: Այն մասնակիցը, որը պարբերաբար բոլոր հնարավոր հարթակներում վատաբանում է Հայերեն Վիքիպեդիային ու իր մասնակիցներին, ընդհանրապես տեղ չունի այդ համայնքում: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:36, 4 Փետրվարի 2016 (UTC)
Իսկ 6AND5 մասնակիցն անգամ Վիքիքաղվածքում սպառնացել է SusikMkr մասնակցին, ասելով. Ջեոյի առաջարկած տարբերակը կատարվի ու օբյեկտիվ գնահատական՝ գնահատական, այլ ոչ թե պատիժ, չտրվի իմ հանդեպ խախտում իրականացնողներին, այս պատկերավոր ասած ձնագնդիկը քանի գնալու է ավելի է մեծանալու, դրա հետևանքները հաստատ չեն բխելու վիքիպեդիայից շահերից, ընտրությունը Ձերն է, Դուք անխոսք հեղինակություն այդ մարդկանց շրջանում և կարող եք հնարավոր բոլոր զարգացումները կանխելու.--Արման Մուսիկյան (քննարկում) 08:39, 4 Փետրվարի 2016 (UTC)

Մարդահամարների արդյունքները շատ դեպքերում չկան բնակավայրների բնակչության ցուցանիշներում

[խմբագրել կոդը]

Ուզում եմ վիքիհամայնքի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ շատ բնակավայրների դեպքում (այդ թվում քաղաքների) նրանց բնակչության ցուցանիշների մեջ նշված չեն ոչ 2001 թվականի մարդահամարի ցուցանիշները, ոչ էլ 2011 թվականի մարդահամարի ցուցանիշները: Մինչ դեռ հենց մարդահամարների արդյունքները պետք է հիմք ընդունվեն որպես ցուցիչ:

Հասարակ մեկ օրինակ: Բյուրական՝ նշված է այդ գյուղ մշտական բնակչությունը 2004 թվականի գնահատականային ցուցանիշներով (այսինքն, ոչ ստույգ) կազմել է՝ 4606: Մինչ դեռ գյուղի մշտական բնակչությունը 2011 թվականի մարդահամարի արդյունքներով եղել է՝ 4345, իսկ առկա բնակչությունը՝ 4156 http://armstat.am/file/doc/99487293.pdf Սա վերաբերվում է բնավայրների մեծ մասին, այդ թվում նաև որոշ քաղաքներին:

Ի դեպ, եթե խորհրդային տարիներին հաշվեգրված, մշտական և առկա բնակչության ցուցանիշները գրեթե նույն էին, ապա ներկայումս մարդահամարները ցույց են տալիս որ դրանք մեջ էական տարբերություն կա, իսկ ոորոշ դեպքերում այդ տարբերությունը շատ մեծ է: օրինակ, Վանաձորում, ըստ 2011 թվականի մարդահամարի http://armstat.am/file/doc/99485708.pdf, առկա բնակչությունը կազմել է 82,3 հազար (երկրաշարժից առաջ 170 հազար էր գնահատվում), մշտական բնակչությունը 86,2 հազար, իսկ ընտրողների թիվը (այսինքն, +18 հաշվեգրված բնակչության թիվը) 96,5 հազար է http://www.elections.am/referendum/election-26015 , ասինքն, ավելի շատ քան քաղաքում առկա ողջ բնակչությունը:

Ընդհանուր, ըստ 2011 թվականի մարդահամարի.

առկա բնակչությունը կազմել է 2,872 մլն. (2001-ին՝ 3,002 մլն.)

մշտական բնակչությունը՝ 3,019 մլն.. (2001-ին՝ 3,213 մլն.)

հաշվեգրված բնակչությունը՝ 3,298 մլն. (2001-ին՝ 3,458 մլն.).

http://armstat.am/file/doc/99475033.pdf

Այսինքն, ուզում եմ ասել որ բավականին մեծ տարբերություն գոյություն ունի: Եվ արդյոք պետք է բնակչության թիվը տարբեր բնակավայրների համար նշելիս բավարարվել միայն մշտական բնակչության ցուցանիշով, թե առկա բնակչությունը ևս նշել պետք է:

Եվս մեկ լրացուցիչ տեղեկատվություն գրեմ. 1989 թվականի մարդահամարը հունվարին է անցկացվել: Ու այն ժամանակվա Հայաստանի իշխանությունները դիմել էին Մոկսվային մարդահամարի անցկացումը Հայաստանի տարածքում հետաձգման խնդրանքով, քանի որ երկրաշարժից մեկ ամիս էր անցնել, սակայն մերժում էին ստացել և դրա հետևանքով այդ մարդահամարի արդյունքները ստույգ չեն ու մոտ 150 հազարով ավելի նվազ են ստացվել քան իրական բնակչության թիվը:

Օրինակ, այստեղ (Vital statistics աղյուսակում) նշված է որ 3,482 մլն. պետք է լիներ Հայաստանի բնակչությունը 1989 թվականին https://en.wikipedia.org/wiki/Demographics_of_Armenia

Բայց սա զուտ որպես լրացուցիչ տեղեկատվություն: Hayk S (քննարկում) 07:52, 4 Փետրվարի 2016 (UTC)

Փոփոխություններ

[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, առաջարկել եմ փոփոխել Օրվա հոդվածի չափանիշների 2-րդ կետը: Խնդրում եմ կարծիք հայտնել այստեղ:--Արամ 08:33, 5 Փետրվարի 2016 (UTC)

Էլի ոչ ազատ պատկեր

[խմբագրել կոդը]

Բարև ձեզ: Ունենք ֆիլմերի կերպարների մասին հոդվածներ: Օրինակ՝ Ռոն Ուիզլի: Կերպարի դերակատարը դեռ ողջ է: Ֆիմից սքրին անելով ստացվում է, որ Վիքիպեդիայում ունենք ապրող անձի ոչ ազատ պատկեր՝ թեկուզ ինչ-որ կերպարի մեջ: Սա կարելի՞ է: Հ. Գ. Նման քննարկում հիշում եմ, բայց արխիվում չգտա--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:01, 5 Փետրվարի 2016 (UTC)

Ապրող անձի ոչ ազատ պատկեր տեղադրելու արգելքի տրամաբանությունը նա է, որ տեսականորեն կարող ենք գնալ ու լուսանկարել նրան։ Ֆիլմի պարագայում դա արդեն հնարավոր չէ, քանի որ նկարահանումներն ավարտվել են, և այդ կերպարը արդեն «չկա»։ Կարծում եմ՝ այստեղ գործ ունենք միայն կերպարի հետ, և ապրող անձը կապ չունի։ Հոդվածում լուսաբանվում է կերպարը։ Ուստի ոչ ազատ պատկեր տեղադրել կարող ենք։ Սա զուտ իմ կարծիքն է։ --23artashes (քննարկում) 11:11, 5 Փետրվարի 2016 (UTC)
Իսկ ապրող դերասանի մասին հոդվածում կարո՞ղ ենք նրա կերպարներից մեկի սքրինը դնել--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:34, 5 Փետրվարի 2016 (UTC)

Ողջույն բոլորին: Մի քանի ժամից սկսում ենք խաչակիրներին նվիրված թեմատիկ միամսյակը: Մասնակիցներին հորդորում եմ ուշադիր կարդալ բոլոր բաժինները, մասնավորապես, որտեղ կարող եք տեղեկություն ստանալ նախագծի և աշխատելաոճի մասին («Ուղեցույց»), հոդվածների առաջարկվող ցանկերից ու թեմաներից («Ցանկեր»): Եթե կան նախագծին նոր միանալ ցանկացողներ, կարող եք ստորագրել «Մասնակիցներ» բաժնում: Ձեր հոդվածները կգնահատվեն և կպարգևատրվեն շքանշաներով:

Հաճելի խմբագրումներ բոլորիս--Հայկ (արաբագետ) 16:22, 6 Փետրվարի 2016 (UTC)

Շնորհակալություն նախագծի համար, Հայկ ջան: --Գարիկ (Խաչատրյան) 16:25, 6 Փետրվարի 2016 (UTC)
Շնորհակալություն հիանալի միամսյակի համար Հայկ ջան: Ցավոք սրտի հանրապետությունում չեմ դեռ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից ես էլ կմիանամ: Բոլորին հաճելի խմբագրումներ:--Հայկ Սնխչյան ~ 09:05, 7 Փետրվարի 2016 (UTC)

Ողջու՛յն, Հարգելի՛ Հայկ, երկրորդ շաբաթում ստեղծած հոդվածները նույն տեղում պետք է գրանցեինք, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչու՞ է ջնջվում վերնագիրը , խնդրում եմ՝ ասեք, պատճառն իմանամ, եթե ոչ, որտե՞ղ գրանցեմ:Խնդրում եմ՝ անորոշության մեջ չթողնել, որովհետև հաջորդի վրա եմ աշխատելու: Շնորհակալություն:--Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 15:27, 15 Փետրվարի 2016 (UTC)

Ողջույն, Անահիտ Բաղդասարյան: Բոլոր հոդվածները պետք է գրանցել միևնույն տեղում, եթե վերնագիրը ջնջվում է, հավանաբար այլ մասնակիցներ խմբագրում են էջը և տեղի է ունենում ընդհարում: Կարող եք ավելացնել Ձեր գրած հոդվածները--Հայկ (արաբագետ) 15:47, 16 Փետրվարի 2016 (UTC)

Տառասխալով վերահղում

[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, հարցն ակնհայտ տառասխալներով վերահղումներին է վերաբերում: Օրինակը, որից ծագեց մտահոգությունը, Երևանի Ջերմոէլեկտրոկայան էջն է ու դրա վերահղում թողնելը (նախնական քննարկում): Հայկը այդ վերահղումների առկայությունը բացատրում է այս երկու քննարկումների արդյունքներով: Բայց արդյո՞ք ճիշտ մոտեցում է կոպիտ ուղղագրական սխալով թեկուզ վերահղում ունենալը:--Արամ 07:20, 9 Փետրվարի 2016 (UTC)

Թողնել՝ նշանակում է նպաստել սխալի տարածմանը: Նորից կարող եմ օրինակ բերել X-րդ դար էջը, եթե կարմիր լիներ հղումը, մտածելու տեղիք կտար ու գուցե ուղղեին: --Voskanyan (քննարկում) 07:30, 9 Փետրվարի 2016 (UTC)
Համաձայն եմ բոլոր սխալ վերահղումների ջնջմանը: Այդ թվում՝ նախորդ երկու բերածս օրինակների, դրանք ոչնչով չեն տարբերվում: Մանրամասները կան հենց այդ քննարկումների մեջ: Օրինակ առաջինում ցույց է տրված, որ հարցը միայն ռ-ի ու ր-ի մեջ չէ--Հայկ (արաբագետ) 07:35, 9 Փետրվարի 2016 (UTC)
Ռ-ն ու Ր-ն պիտի թողնել, նույնը վերաբերում է օտար հատուկ անուններին, այստեղ հարցը վերաբերում է միայն ուղղագրական սխալներին, որոնց հստակ գրությունը հայտնի է: --Voskanyan (քննարկում) 07:38, 9 Փետրվարի 2016 (UTC)
Յունեսկո-ն բայց նույնպես օտար է: Բացի այդ, Ր-ի վերահղման էջում գրեթե բոլոր մասնակիցները նշել են, որ հարցը միայն ճապոնական ու կորեական Ր-ի ու Ռ-ի մեջ չէ--Հայկ (արաբագետ) 07:41, 9 Փետրվարի 2016 (UTC)
Դրա համար էլ ես փակեցի քննարկումը, թեև կարծում եմ, որ խանգարում է այդ վերահղումը: Իսկ ինչ վերաբերում է Ռ-ի հարցին, հազարավոր անուններ թարգմանում ենք, ինչպես հարմար ենք գտնում: Անգամ ռուսերեն բառը ՀՍՀ-ում էլ տառադարձված է Տագանրոգ, թեև հստակ Ռ է հնչում:
Այստեղ քննարկում ենք միայն ուղղագրական կոպիտ սխալները, կարծում եմ՝ դրանք պահել պետք չէ: --Voskanyan (քննարկում) 07:50, 9 Փետրվարի 2016 (UTC)
Իսկ եթե տարածված տառասխալով վերահղումները կաղապարի միջոցով հավաքենք համապատասխան կատեգորիայում ու հղումները բոտով ուղղե՞նք՝ ինչպես անգլերենում և գերմաներենում են անում (en:Category:Redirects_from_misspellings): Կարծում եմ՝ այսպես հոդվածներւմ ավելի քիչ տառասխալներ կունենանք--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:37, 9 Փետրվարի 2016 (UTC)
Օպտիմալ որոշում է:--Արամ 18:23, 9 Փետրվարի 2016 (UTC)

Արցախի կամուրջներ

[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք։ Քիչ առաջ պարզեցի, որ վերջերս ստեղծված Արցախի կամուրջների մասին բազմաթիվ հոդվածները (օրինակ՝ Քարե կամուրջ, Մելիք Մնացականի կամուրջ) մեկին մեկ արտագրված են Սամվել Կարապետյանի «Արցախի կամուրջներ» (Երևան, 2009) գրքից։ Խախտված են հեղ. իրավունքները։ Որևէ մեկը տեղյա՞կ է, գուցե Սամվել Կարապետյանը կամ նրա ղեկավարած կազմակերպությունը թույլ է տվել օգտագործել այս գրքի նյութերը։ Եթե ոչ, ապա ստեղծված բոլոր հոդվածները պետք է ջնջվեն։ --23artashes (քննարկում) 19:43, 12 Փետրվարի 2016 (UTC)

Հարգելի 23artashes, կփորձենք վերաշարադրել գրվածը և նոր տեղեկություններ գտնել նշված կամուրջների մասին, շնորհակալություն: --Safi-iren (քննարկում) 08:59, 13 Փետրվարի 2016 (UTC)
Հարգելի Safi-iren, շնորհակալություն արձագանքելու համար։ Այդ դեպքում պետք է արագ վերաշարադրեք արդեն ստեղծված մոտ 50 հոդվածները, այլապես դրանք պիտակվելու են որպես հեղ. իրավունքները խախտող և կջնջվեն։ --23artashes (քննարկում) 09:38, 13 Փետրվարի 2016 (UTC)
+, 23artashes և Safi-iren ջաներ, հոդվածներից համարյա բոլորը կարճ են, այսինքն չեն բավարարում ընդունված 3000 բայթը...:--Գարիկ (Խաչատրյան) 12:40, 13 Փետրվարի 2016 (UTC)
Գարիկ ջան, աղբյուր ունե՞ս նման պահանջ ներկայացնելու համար։ --23artashes (քննարկում) 13:02, 13 Փետրվարի 2016 (UTC)

ՀՈՒՇՈՒՄ վերաշարադրողներին: Արցախն ու Հյուսիսային Արցախը միանգամայն տարբեր բաներ են և չեն համընկնում իրար: Օրինակ Քարե կամուրջ հոդվածում գրված է, որ «Քարե կամուրջ, գտնվում է Հյուսիսային Արցախի Բրաջուր գյուղի արևելյան եզրին, որը հայաթափվել է 1988 թվականին:» Սխալ է Արցախը առանձնացնել Հյուսիսային բառից, քանի որ դա լրիվ այլ բան է ստացվում: Տեղադրում եմ քարտեզի հղումներ, որտեղ մոտավոր կցուցադրվի, թե որն է Արցախը և որը Հյուսիսային Արցախը: Նաև մի նկատառում. Հյուսիսային Արցախ տերմինը Ս.Կարապետյանը վերցրել է Բարխուդարյանից և այսպես ասած այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: «Հյուսիսային Արցախ» Արցախ--Գարդմանահայ (քննարկում) 13:52, 14 Փետրվարի 2016 (UTC)

Փոփոխություն Օրվա հոդվածի չափանիշներում

[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, փոփոխության է ներկայացվել Օրվա հոդվածի չափանիշների 2-րդ կետը: Ձեր կարծիքը կարող եք հայտնել այստեղ:--Արամ 07:20, 17 Փետրվարի 2016 (UTC)

Թարգմանության խնդիրներ ՄեդիաՎիքիում

[խմբագրել կոդը]

Բարև ձեզ։ translatewiki.net-ում Community portal-ը թարգմանվել է Խորհրդարան։ Արդյունքում հայերեն վիքիների MediaWiki:Sidebar էջերում նշվում է portal-url|portal, բայց en:Wikipedia:Community portal֊ի փոխարեն ցուցադրվում է Վիքիպեդիա:Խորհրդարան էջը։ Խնդիրը ավելի ակնառու է Վիքիպահեստում (կամ նման կարգավորումներ ունեցող այլ վիքիում), քանի որ Sidebar֊ում երևում է և՛ Village pump֊ը, և՛ Community portal֊ը։ Արդյունքում Վիքիպահեստում այժմ երկու խորհրդարան կա։ Եթե հիմա պարզապես translatewiki.net-ում Community portal-ը այլ բան թարգմանենք, մեդիավիքիի հայերեն տարբերակով աշխատող բոլոր կայքերում ինչ֊որ բան կփոխվի (ինչքան հասկացա, խոսքը միայն Վիքիմեդիա Հիմնադրամների կայքերի մասին չէ)։ Ի՞նչ կարող ենք անել--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:28, 19 Փետրվարի 2016 (UTC)

Իսկ որ Community portal-ը թարգմանվի Համայնքային հարթակ ? --Արման Մուսիկյան (քննարկում) 09:42, 19 Փետրվարի 2016 (UTC)
Կարող ենք, Արման ջան, բայց խնդիրն այն է, որ ձախ կողմի խորհրդարանը կդառնա Համայնքային հարթակ, եթե MediaWiki:Sidebar֊ում համապատասխան փոփոխությունները չանենք (խոսքը միայն Հայերեն Վիքիպեդիայի մասին չէ)--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:44, 19 Փետրվարի 2016 (UTC)
Կարծում եմ Xelgen -ը կկարողանա այս հարցում օգնել: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:47, 19 Փետրվարի 2016 (UTC)

Աշոտ ջան, հիմա Sidebar-ից Խորհրդարան չի լինում մտնել. տանում է դեպի Վիքիպեդիա:Համայնքային պորտալ:--Արամ 19:06, 3 Մարտի 2016 (UTC)[reply]

Ժողովուրդ, translatewiki.net-ում Community portal-ը Համայնքային պորտալ են փոխել փետրվարի 26-ին: Չգիտեմ՝ ինչ անենք հիմա: Եթե հետ շրջվի, պետք է էլի որոշ ժամանակ սպասենք:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:15, 3 Մարտի 2016 (UTC)[reply]
Ես նորից փոխեցի Խորհրդարան, Աշոտ ջան, Հայկն էլ վերահղում դրեց:--Արամ 19:17, 3 Մարտի 2016 (UTC)[reply]
Արամ ջան, խնդրում եմ մտնես Վիքիքաղվածք: Այնտեղ արդեն Համայնքային պորտալը էջը ստեղծվել է: Հիմա քո հետ շրջելուց հետո էլ Վիքիքաղվածքում երկու հատ խորհրդարան կլինի: :/--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:26, 3 Մարտի 2016 (UTC)[reply]

Քրիստոնեական հայկական եկեղեցական կառույցներն ու դրանց ճյուղերը

[խմբագրել կոդը]

Քրիստոնեության մեջ հայերը ներկայացված են տվյալ կրոնի մի քանի ճյուղերով՝ Հայ առաքելական եկեղեցի, Հայ կաթոլիկ եկեղեցի և այլն: Նշված եկեղեցիները (նկատի չունեմ շենքը, այլ կազմակերպությունը) իրենց հերթին բաժանված են տարբեր ճյուղերի: Խնդիր 1. Օրինակ Հայ առաքելական եկեղեցին ունի 4 ճյուղ (որոնց դավանաբանությունը ոչ մի բանով իրարից չի տարբերվում), որոնք թե՛ վարչաիրավական և թե՛ տարածքային ընդգրկվածության առումով միմյանցից անկախ են և արդյունք պատմական որոշակի իրողությունների: Այդ 4 ճյուղերն են՝ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսւոյթունները, Երուսաղեմի և Պոլսո հայոց պատրիարքությունները: Յուրաքանչյուրն ունի իրեն ենթակա եկեղեցական կառույցներ, այդ թվում՝ եկեղեցիներ և վանքեր: Այդ եկեղեցիները և վանքերը բոլորն էլ առաքելական եկեղեցիներ ու վանքեր են, բայց ենթակա իրարից անկախ եկեղեցական կառույցների (կազմակերպությունների): Հ Վիքիպեդիայում ես առաքելական այդ վանքերն ու եկեղեցիները միավորել եմ 1 ընդհանրական կատեգորիայում՝ ► Կատեգորիա:Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ, որի մեջ ընդգրկել եմ (առայժմ, միգուցե ավելացնեմ) 5 կատեգորիաներ՝
► Հայկական առաքելական կորուսյալ վանքեր և եկեղեցիներ‎ (1 Է)
► Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ (Երուսաղեմի Հայոց պատրիարքություն)‎
► Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ (Էջմիածնի կաթողիկոսույթուն)‎
► Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսույթուն)‎
► Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ (Պոլսո հայոց պատրիարքություն)‎:
Օրինակ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին առաքելական եկեղեցի է, բայց ենթակա է Էջմիածնի կաթողիկոսույթանը, Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանքը առաքելական վանք է, բայց ենթակա է Կիլիկիո կաթողիկոսությանը և այսպես շարունակ: Հիմա խնդիրը հետևյալն է. այս վանքը պետք է լինի Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսույթուն) կատեգորիայում, որն էլ իր հերթին ընդգրկված է Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ կատոգերիայում: Բայց երբ հոդվածի կատեգորիաների բաժինն ենք նայում, նկատում ենք, որ առկա են վերջին նշածս 2 կատեգորիաներն էլ: Չի լինում հոդվածից հեռացնել ընդհանրական Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ կատեգորիան: Խնդիրը տեղեկաքարտի հետ է կապված: Ադմիններին կամ տեղեկաքարտի տեխնիկական մասից հասկացողներին խնդրում եմ հարցը լուծել:
Խնդիր 2: Հաճախ, իսկ ավելի հստակ գրեթե միշտ Հ Վիքիպեդիայում հայկական եկեղեցիներ ասելիս հասկանում ենք (համենայն դեպս այդպես է իրավիճակը ՀՎ-ում ներկայացված) առաքելական եկեղեցիներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ կան նաև Հայ կաթոլիկ եկեղեցուն պատկանող եկեղեցիներ, որոնք նույնպես հայկական եկեղեցիներ են: Իսկ որպեսզի շատ շիլաշփոթ չլինի, անհրաժեշտ է դրանք տարանջատել ու միավորել 1 ընդհանրական կատեգորիայում՝ Հայկական վանքեր և եկեղեցիներ կատեգորիայում, որն էլ իր հերթին ընդգրկում ՝
► Հայկական առաքելական վանքեր և եկեղեցիներ‎
► Հայկական կաթոլիկ վանքեր և եկեղեցիներ‎ ու այլ կատեգորիաները: Այսինքն պետք չի միայն առաքելական եկեղեցուն ենթակա եկեղեցիներն ու վանքերը համարել հայկական: Հայկական են նաև հայկական կաթոլիկ եկեղեցիներն ու վանքերը և այլն: Իսկ պատմական տեսանկյունից նաև՝ օրինակ Հայ քաղկեդոնական եկեղեցիներ և վանքեր: Հետևաբար անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ և շտկումներ կատարել: Առայժմ այսքանը:--Գարդմանահայ (քննարկում) 17:18, 21 Փետրվարի 2016 (UTC)

Առաջին խնդիրը հաջողությամբ լուծվեց [1]: Երկրորդի հետ համաձայն եմ--Հայկ (արաբագետ) 18:22, 21 Փետրվարի 2016 (UTC)
Ախ վոտ վչյոմ դելա :))) Շնորհակալ եմ կաղապարը ուղղելու համար: Երկրորդ խնդիրը ես կամաց-կամաց շտկում եմ: Ժամանակատար գործ է, բայց դե:--Գարդմանահայ (քննարկում) 18:34, 21 Փետրվարի 2016 (UTC)

Հարգելի՛ վիքիհամայնք, Զլատան Իբրահիմովիչ հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --Արամ 21:13, 22 Փետրվարի 2016 (UTC)

Նոր քվեարկություն՝ Mafia II

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, Mafia II հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --Արամ 21:14, 22 Փետրվարի 2016 (UTC)

Նոր կանոն

[խմբագրել կոդը]

Արդեն մեկ ամիս է տեղադրել եմ քննարկման Վիքիպեդիա:Ինչ Վիքիպեդիան չէ կանոնը, մեկ-երկու օր էլ կսպասեմ ու կդարձնենք գործող կանոն:--Սամվել (քննարկում) 05:50, 23 Փետրվարի 2016 (UTC)

Հայաստան և Ղարաբաղ

[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, թե Հայաստանի քարտեզում Ղարաբաղը ամբողջությամբ պետք է նշվի որպես Հայաստանի մաս, թե ոչ: Մի քանի նորեկներ (տես Արման Պողոսյանի գրառում)

), մուտք են գրանցվելուց հետո արդեն 2 անգամ Հայաստանի բոլոր մարզերի հոդվածներում քարտեզները փոխել են Հայաստանա-ղարաբաղյան քարտեզներով, ընդ որում Ղարաբաղի ու Հայաստանի գույները նույն երանգով, որն արդեն իսկ սխալ է: Բացի այդ ըստ ըստ Հայաստանի վարչական բաժանման օրենքի

Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են՝ մարզերը, համայնքները, մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքը եւ նրա թաղային համայնքները

Ըստ իս, Ղարաբաղը համարվում է անկախ երկիր, և Հայաստանն իր հերթին չի կարող այլ երկիր պարունակել և բաղկացած լինել Արցախ պետությունից, 10 մարզերից և Երևան քաղաքից:--Արման Մուսիկյան (քննարկում) 11:39, 23 Փետրվարի 2016 (UTC)

(!) Մեկնաբանություն՝ Թարմ քննարկում եղել է, գուցե ուղղորդի:--Արամ 13:05, 23 Փետրվարի 2016 (UTC)

Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ են (կապ չունի ՄԱԿ-ի անդամի կարգավիճակ ունեն, թե ոչ), համապատասխան վարչատարածքային միավորներն էլ պիտի ներկայացվեն համապատասխան իրավական տիրույթում։ Այլ բան է, եթե մարզամշակութային ասպեկտներ քննարկվեին։ — Vahe քնն. 16:48, 23 Փետրվարի 2016 (UTC)

Այս հարցը իրոք որ բազմից բարձրացվել է: Իմ կարծիքով պետք է նախ կողմնորոշվենք, թե Հայերեն Վիքիպեդիայի համար տվյալ դեպքում ինչն է առաջնայինը: Խնդիրը ունի բազմաթիվ կոմբինացիաներ: Օրինակ 1-ին խմբի համար ընդունելի է ՄԱԿ-ի կողմից հաստատված երկրների սահմանները, այսինքն՝ այս դեպքում Արցախը Ադրբեջանի մի մասն է և պետք է ներկվի վերջինիս գույնով: 2-րդ խմբի համար Արցախը առանձին երկիր է, միջազգային ճանաչումը էական չէ և հետևաբար պետք է Ադրբեջանից և Հայաստանից տարբերվող գույներով ներկել: 3-րդ խմբի համար Արցախը Հայաստանի մի մասնիկն է, այսինքն՝ պետք է Հայաստանի գույնով ներկված լինի, բայց հնարավոր է, որ փոքր ինչ գունային երանգի բացությամբ: 4-րդ խումբը համոզված է, որ Արցախը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, հետևաբար պետք է Հայաստանի գույնով ներկված լինի: 5-րդ խումբը մտել է պատմաիրավական հարթություն և պնդում է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը քանի որ իրեն չի ճանաչում իրավահաջորդ Խորհրդային Ադրբեջանի և ճանաչում է որպես էն 1918 թ.-ի Ադրբեջանի իրավահաջորդ, հետևաբար Արցախը չի կարող Ադրբեջանի գույնով ներկվել: Որպես հիմնավորում ներկայացնում են հետևյալը. Արցախը միացվել է Խորհրդային Ադրբեջանին ԽՍՀՄ-ի ժամանակ, իսկ Ադրբեջանը իրեն չի համարում ԽԱՍՀ-ի իրավահաջորդ, և քանի որն մինչ այդ Արցախը հանդիսանում էր Հայաստանի մասը, ապա հիմա էլ իրավական առումով Հայաստանի մասն է: Ու այսպես լիքը բաներ՝ սկսած Սևրի պայմանագրից մինչև մերօրյա տարածքային ամբողջականության և ժողովրդների ինքնահաստատման կատեգորիաներ: Ասածս այն է, որ լավ կլինի նախ հասկանանք, թե ինչ հարթությունում ենք հարցը դիտարկում:--Գարդմանահայ (քննարկում) 13:30, 25 Փետրվարի 2016 (UTC)
Իմ կարծիքով Արցախը պետք է նշվի Հայաստանի գույնով, որովհետև իրականությունը հենց դա է: Իսկ միջազգային իրավունքի վրա հիմնվել այս դեպքում պետք չի: Պատկերացրեք մի օրինակ, երբ օրերից մի օր ՅՈՒՆԵՍԿՕ-ն զուտ հայկական որևէ բան ճանաչի ադրբեջանական, ապա մենք էլ ե՞նք այստեղ գրելու, որ դա ադրբեջանական է: --Գարդմանահայ (քննարկում) 13:30, 25 Փետրվարի 2016 (UTC)
Հարգելի Գարդմանահայ սա Վիքիպեդիա է, և մենք ոչ թե առաջնորդվում ենք այս կամ այն մարդու կարծիքով այլ լոկ փաստերով: Խնդրում եմ ինձ տուր մի պետական փաստաթղթի հղում կամ գրականություն, որտեղ գրված լինի, որ Հայաստանը բաղկացած է Երևանից, 10 մարզերից և ինքնավար Ղարաբաղ պետությունից: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:53, 25 Փետրվարի 2016 (UTC)

Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) առանձին, ինքնուրույն պետություններ են, հետևաբար պետք է դրվեն առանձին: Չկա որևէ փաստաթուղթ, որ ստորագրել են այս երկու, կամ որևէ այլ պետություն, որը կարող է ցույց տալ հակառակը: Հայաստանի Հանրապետությունն ունի 29743 քառ. կմ տարածք, ու Վիքիպեդիան այն հարթակը չէ, որտեղ Հայաստանի սահմանները պետք է մեծացնել, մենք պարտավոր ենք ցույց տալ իրական պատկերը:--Հայկ (արաբագետ) 14:54, 26 Փետրվարի 2016 (UTC)

Հիմա խնդիրը ո՞րն է, ուզում եք, որ Արցախի Հանրապետությունը քարտեզներում պատկերվի Ադրբեջանի գույնո՞վ, թե ես սխալ եմ հասկացել: Օրինակ Արցախի Հանրապետություն հոդվածում ի՞նչ քարտեզ եք առաջարկում, որ դրվի:--Գարդմանահայ (քննարկում) 23:42, 26 Փետրվարի 2016 (UTC)

Բնականաբար ոչ մեկ չի ուզում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Արցախը քարտեզի վրա պետք է պատկերվի այնպես, ինչպես Հայաստանը, Վրաստանը և այլն--Հայկ (արաբագետ) 00:33, 27 Փետրվարի 2016 (UTC)

Նոր քվեարկություն՝ Մաջիդ Բուգերա

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, Մաջիդ Բուգերա հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --Արամ 22:21, 25 Փետրվարի 2016 (UTC)

Նոր քվեարկություն՝ Արթուր Բորուց

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, Արթուր Բորուց հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։ --Արամ 11:55, 26 Փետրվարի 2016 (UTC)

VisualEditor News #1—2016

[խմբագրել կոդը]

Elitre (WMF), 19:21, 26 Փետրվարի 2016 (UTC)

ԼՂՀ և Արցախի Հանրապետություն

[խմբագրել կոդը]

Ունենք երկու նույնատիպ կաղապար՝ Կաղապար:Դրոշավորում/Արցախի Հանրապետություն (կաղապարին հղվող էջեր) և Կաղապար:Դրոշավորում/ԼՂՀ (կաղապարին հղվող էջեր): Ի՞նչ անենք:--Գարիկ (Խաչատրյան) 11:50, 27 Փետրվարի 2016 (UTC)

Հազար անգամ քննարկվել է այս հարցը, բայց ընդհանուր կոնսենսուսի չենք եկել։ --Ջեօ 12:48, 27 Փետրվարի 2016 (UTC)
Լավ, շնորհակալություն պատասխանի համար: Չգիտեի :) --Գարիկ (Խաչատրյան) 15:15, 27 Փետրվարի 2016 (UTC)
հայերեն Վիքիպեդիայում Շոշ հոդվածը ԼՂՀ-ի գյուղերից է, իսկ անգլերեն Վիքիպեդիայում՝ Ադրբեջանինը: Կարո՞ղ է նման բան պատահել: --Գարիկ (Խաչատրյան) 15:18, 27 Փետրվարի 2016 (UTC)
Անգլերենում գրված է, որ Ադրբեջանինն է, բայց փաստացի ( de facto) Հայաստանի հսկողության տակ է։ --BekoՔննարկում 07:07, 29 Փետրվարի 2016 (UTC)

Այսինքն եթե «հազար անգամ» քննարկվել է ու լիարժեք որոշում չի ընդունվել, ապա էլ չի կարելի՞ քննարկել: Իբր ի՞նչ մոտեցում է որ: Իսկ հարցը բարձրացնողի պատասխանն էլ շատ զարմանալի էր: Ոնց որ մեկին փողոցում ասես եղբայր ավտոյիտ ակը ծակվել է, վարորդն էլ պատասխանի, թե բա ոչինչ, հազար անգամ ծակվել է, բան չկա:Այսուհետ այսպես ծակ ակով եմ ավտոս քշելու:--Գարդմանահայ (քննարկում) 18:19, 29 Փետրվարի 2016 (UTC)

Եթե ցանկացողներ կան

[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք։ Ինձ այսպիսի խնդրանքով է դիմել NikitaLuppov մասնակիցը։ Եթե ցանկացողներ կան ստեղծելու այդ հոդվածը, խնդրում եմ արձագանքել։ Նշեմ, որ NikitaLuppov-ը երկու անգամ թարգմանչական ծրագրի օգնությամբ ստեղծել էր այդ հոդվածը, որը, սակայն, անորակ լինելու պատճառով ջնջվել է։ Էջն էլ մեկ օրով պաշտպանված է։ --23artashes (քննարկում) 23:51, 27 Փետրվարի 2016 (UTC)

Ես կստեղծեմ, Արտաշես ջան: --Գարիկ (Խաչատրյան) 05:49, 28 Փետրվարի 2016 (UTC)
Գարիկ ջան, պաշտպանությունից հանեցի, կարող ես ստեղծել։ --23artashes (քննարկում) 09:54, 28 Փետրվարի 2016 (UTC)
Արված է, Արտաշես ջան:--Գարիկ (Խաչատրյան) 18:27, 28 Փետրվարի 2016 (UTC)

Արագ ջնջման ենթակա շուրջ 1800 պատկերներ

[խմբագրել կոդը]

Չգիտեմ, բացի ինձանից ուրիշ որևէ ադմին նկատել է, որ vacio մասնակիցը ավելի քանի 1800 պատկեր է առաջադրել ջնջման: Մի կողմից լավ է, որ նման բան է արվել ավտոմատ, բայց վատ է, որ ոչ մեկին այս խնդիրը չի հուզում: Ես 500 պատկեր ջնջել եմ այս 3-4 օրերի ընթացքում, բայց արդեն իսկ ունենք մի շարք պատկերներ, որոնք խնդրո առարկա են.

  1. Չջնջվող նկարներ
  2. Հայաստանի քարտեզներ (օրինակ Պատկեր:Armenianhighlandorg.png, Պատկեր:Image 4286.jpg)
  3. Հայկական եկեղեցիներ (օրինակ Պատկեր:Akhaltskhayi Erevman Surb Khach.jpg)
  4. Վիքիպեդիա:Ինչպես գրել հայերեն հոդվածում օգտագործվող KDWIN-ի սկրինշոթներ, որից 2-ն արդեն ջնջել եմ, բայց մնացածն էլ որ ջնջեմ, հոդվածն էլ բանի պետք չի լինի: (օրինակ Պատկեր:Edit Keyboard.PNG)
  5. Բազմաթիվ պատկերներ Արցախյան ազատամարտ հոդվածից, որոնք ջնջելուց հետո հոդվածը կդառնա առանց պատկերի (օրինակ Պատկեր:Kharab paterazm 15.tif)

Ուզում եմ կարծիքներ լսել այս առումով, հարգելի ակտիվ և մտահոգ խմբագիրներ:--Արման Մուսիկյան (քննարկում) 09:37, 29 Փետրվարի 2016 (UTC)

Արման ջան, պատկերները հիմնականում կարելի է փրկել կաղապարը լրացնելով։ Արժի՞ ջնջել։ Իսկ եթե ժամանակ տանք․ ասենք հուլիսից հետո կարող ենք հներն էլ ջնջել, եթե կաղապար չկա լրացրած։ Կատեգորիա:Կոտրված ֆայլի հղումով էջերում հոդվածները աճում են ջնջելուն զուգահեռ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:54, 29 Փետրվարի 2016 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, այս պատկերներ բեռնողները հիմնականում Վիքիպեդիայում երկար տարիներ ի վեր ակտիվ չեն: Բայց ես էլ չեմ ուզում ջնջել, նամանավանդ հայագիտական թեմատիկայով նկարները, բայց թե ով դրանք պետք է լրացնի ու կարգի բերի, դա չգիտեմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:59, 29 Փետրվարի 2016 (UTC)
Արման, արժի ծանրութեթև անել, շտապելու առիթ չունենք: Կամաց-կամաց անենք, հետո ինչ մնաց, միանգամից ջնջենք, որ նաև էջերից էլ հղումներն էլ հանենք:--Արամ 10:42, 29 Փետրվարի 2016 (UTC)
Առաջարկում եմ նախ ջնջել այն նկարները, որոնց համար Վիքիպահեստում հնարավոր է գտնել փոխարինողներ: Առաջին հայացքից, այդպիսի շատ նկարներ կան: Երկրորդ քայլով կառաջարկեմ մի քիչ ուշացնել մյուս նկարների ջնջումը: Նրանց մի մասը շատ վաղուց են վերբեռնվել, իմ կարծիքով այս դեպքում չշտապելն ավելի օգտակար է: Իսկ քանի որ այս նկարները կխանգարեն մյուս պատկերների ջնջման գործընթացին կարտեգորիայի ծանրաբեռնված լինելու պատճառով, կարելի է այդ նկարները տեղափոխել այլ կատեգորիա (օրինակ՝ վիճելի կարգավիճակով ջնջման պատկերներ կամ այդ կարգի մի բան):--Դավիթ () 13:15, 29 Փետրվարի 2016 (UTC)
Արված է, ստեղծեցի Կատեգորիա:Վիճելի կարգավիճակով ջնջման պատկերներ կատեգորիան ու ավտոմատ բոլոր պատկերները տեղափոխվեցին այնտեղ:--Արամ 19:01, 29 Փետրվարի 2016 (UTC)

ՇՏԱՊ!!! Հենց նոր հայտնի դարձավ, որ Բրիտնի Սպիրսը դա նույն Սպիրս Բրիտնին է

[խմբագրել կոդը]

Հայկական լրատվա-քարոզչա-գլուխհարթուկոցի կայքերից սովորել եմ, որ հոդվածի կարևոր մասը դա վերնագիրն է: Պետք է ընտրել այնպիսի վերնագիր, որ հնարավորինս շատ մարդ կարդա հոդվածը: Ուրեմն ունենք այսպիսի կաղապար, որի պարունակության մասին ես և Հայկը քննարկում ենք ունեցել: Որպեսզի վերջնական որոշում կայացնեմ կաղապարի բովանդակությունը փոփոխելու հարցում և որ հետո չասվի, թե բա նման բաներ անելուց առաջ պետք էր քննարկել, բացել եմ այս քննարկումը: Համաձայն այս կաղապարի հայերի պատմությունը սկսվել է մ.թ.ա. 2492 թվականից (ոնց որ մեկը երկնքից ասեց դե դավայԾի սկսում ենք, ու հենց այդ թվականից սկսվեց): Հավաստի ե՞ք համարում այս տվյալը: Հետո գալիս է ծագումնաբանության մասին ինչ-որ հոդված, որը տարբեր տեսակետներ է ներկայացնում ու պարզ չի, թե վերջը հայերը ովքեր են: Կաղապարի առաջին հոդվածը վերնագրված է նախապատմություն, որտեղ հակիրճ ասած գրված է, որ Հայկական լեռնաշխարհում ապրել են մարդիկ: Գրված է, որ «Այստեղ է ձևավորվել հայ ժողովուրդը ու անցել պատմական զարգացման բոլոր փուլերը։»: Հետո ներկայացված են այդ փուլերը: 1-ինը քարի դար բաժինն է, որտեղ գրված է, որ քարին դարաշրջանը տևել է «(մոտ 2 միլիոն տարի առաջ - մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ)»-ն ընկած ժամանակահատվածում: Բա ոնց չասեմ այ մարդիկ ջան, եթե հայերը առնվազն մ.թ.ա. 4-րդ հազարամյակում ապրել են, ապա ինչի՞ է հայերի պատմությունը սկսվում մ.թ.ա. 2492թ.-ից: Հայասան հայկական պետություն է եղել ու այս կաղապարում չկա նշված: Բայց արի ու տես, որ կա Կարա-Կոյունլուների և Ակ-Կոյունլուների ու նմանատիպ բաների մասին առանձին հոդվածներ: Հիմա ես չեմ, դուք եք, ի՞նչ կմտածեք: Ոնց որ հատուկ ինչ-որ բան ուզենան ջնջեն հայոց պատմությունից: Երբ կարա և նմանատիպ կոյնուլուները գրավել են Հայաստանը, ապա դա էլ պետք է լինի, դա էլ է հայերի պատմության թեկլուզ ողբերգական, բայց և մի էջը: Շատերը ասում են, որ խեթերը ոչ մի կապ չեն ունեցել հայերի հետ: Լավ ենթադրենք չեն ունեցել, բայց նաև կաղապարի հոդվածները կարդալիս կարելի է հասկանալ, որ հայերը Հայկական լեռնաշխարհում ապրել են դեռևս խեթական պետությունեից առաջ, այսինքն՝ ասածս այն է, որ ինչի՞ չկա Խեթական պետություն հոդվածը, դրանից առաջ՝ խուրիների մասին հոդվածը ու այսպես շարունակ: Ու այսպես լիքը մեղմ ասած սխալներ կան, որոնք ես ջնջելու եմ կամ փոփոխեմ: --Գարդմանահայ (քննարկում) 19:06, 29 Փետրվարի 2016 (UTC)

Ի դեպ, կաղապարի նկարն էլ եմ ջնջելու, որովհետև ՀՀ-ի զինանշանը չի մարմնավորում Հայոց պատմությունը, դա շատ-շատ մարմնավորի ՀՀ-ի ու 1918թ.-ի Հայաստանի պատմությունը:--Գարդմանահայ (քննարկում) 19:10, 29 Փետրվարի 2016 (UTC)
Բարև, նախ ես գրածիդ սարկազմը չեմ հասկանում: Մարդիկ, որոնք ապրել են Հայկական լեռնաշխարհում անպայման չէ, որ հայեր լինեն: Ավելին, քարի դարում ապրող մարդկանց որևէ ազգություն վերագրելն իմ կարծիքով ճիշտ չէ: Պետք է նախ պարզել, թե երբ են որևէ տարածքում ապրող մարդիկ անվանվում ազգություն, որը ես չեմ կարող անել, քանի որ համապատասխան գիտելիքներ չունեմ: Կաղապարի նկարը իմ կարծիքով էլ չի համապատասխանում, բայց համապատասխան նկար գտնելն էլ հեշտ չէ: Կարելի է ուղղակի առանց նկարի թողնել:--Դավիթ () 16:13, 1 Մարտի 2016 (UTC)[reply]