Վյաչեսլավ Կալիկյան
Վյաչեսլավ Կալիկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1949 |
Ծննդավայր | Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 2, 2006 (57 տարեկան) |
Մահվան վայր | Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Կրթություն | Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆեդերացիայի խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Դաշնային Խորհուրդ |
Վյաչեսլավ Արդավասի Կալիկյան (ապրիլի 6, 1949, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 2, 2006, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայազգի ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում (2004-2006) Մագադանի մարզի պետական իշխանության օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, Դաշնության խորհրդի Հյուսիսի և փոքրաթիվ ժողովուրդների գործերի գծով կոմիտեի անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյաչեսլավ Կալիկյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 6-ին Կրասնոդարի երկրամասի Շահումյան գյուղում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ճանապարհների նորոգման և շինարարական տրեստի թունելա-կամրջային ջոկատի բետոնագործ։
1968 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ 1970 թվականին, ծառայությունն ավարտելուց հետո, մեկնել է սովորելու Ռոստովի ավտո-ճանապարհային տեխնիկումում։ 1976 թվականին աշխատանքի է անցել Կամչատկայում, Ելիզովսկի կամրջաշինական թիվ 21 վարչությունում որպես մոնտաժող, այնուհետև դարձել վարպետ, աշխղեկ, ավագ աշխղեկ, տեղամասի պետ։ Կրասնոդարի երկրամասի ավտոճանապարհների վերանորոգման և շինարարության Ազով-Սևծովյան վարչության ճանապարհների վերանորոգման և շինարարության վարպետից դարձել է ՌԽՖՍՀ ավտոճանապարհների նախարարության Կամչատկայի մարզի "Автомост" արտադրական միավորման Ելիզովսկի կամրջաշինական վարչության ավագ աշխղեկ-տեղամասի պետ։ 1985 թվականին ղեկավարել է ՌԽՖՍՀ ավտոճանապարհների նախարարության «Մագադանավտոդոր» արտադրական նորոգման և շինարարական միավորման կամուրջների վերանորոգման և շինարարության վարչությունը։
1991 թվականին ստացել է Պրիմորսկի գյուղատնտեսական ինստիտուտի դիպլոմ։ 1992 թվականի դեկտեմբերից եղել է «Մագադանմոստ» պետական ձեռնարկության տնօրեն։ 2002 թվականին նշանակվել է «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության Մագադանի մարզի դաշնային ճանապարհների գրասենյակ» պետական հաստատության վարչության պետ (Ուպրդոր «Մագադան»)։
2004 թվականի սեպտեմբերին ընտրվել է Դաշնության խորհրդի պատգամավոր։ Պատգամավորական լիազորությունները դադարեցվել են նրա մահից հետո՝ 2006 թվականի մայիսին։ Դաշնության խորհրդում աշխատանքի ընթացքում եղել է Դաշնության խորհրդի Հյուսիսի հարցերի և փոքրաթիվ ժողովուրդների հարցերի գծով կոմիտեի անդամ, աշխատել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի հետ փոխգործակցության հանձնաժողովի անդամ, Դաշնության խորհրդի գործունեության վերահսկողության ապահովման հանձնաժողովում։
2006 թվականի մայիսի 2-ին ողբերգականորեն մահացել է Սոչի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», II աստիճանի շքանշանով,
- «Ռուսաստանի պատվավոր ճանապարհաշինարար» (Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն) (1995 ),
- «Ռուսաստանի աշխատանքի վետերան» (1997),
- Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու III աստիճանի շքանշան (Ռուսական ուղղափառ եկեղեցի) (2003)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Каликян Вячеслав Ардавасович» (ռուսերեն). Совет Федерации Федерального Собрания Российской Федерации. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Прокуратура обнародовала подробности аварии, в которой погиб сенатор Каликян» (ռուսերեն). Известия. 2006 թ․ մայիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.