Տապակած կաղամբ և կարտոֆիլ
Տեսակ | կարտոֆիլով ուտեստ |
---|---|
Առաջացման երկիր | Միացյալ Թագավորություն |
Bubble and squeak Վիքիպահեստում |
Տապակած կաղամբ և կարտոֆիլ (անգլ.՝ Bubble and squeak), անգլիական ավանդական ուտեստ, որը տապակած բանջարեղեն է և կիրակնօրյա ճաշին մատուցվում է Մեծ Բրիտանիայում։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական բաղադրիչները կաղամբն ու կարտոֆիլն են։ Ուտեստին կարելի է ավելացնել գազար, ոլոռ, կամ որևէ բանջարեղեն։
Պատրաստման տեխնոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտրատված բանջարեղենը (կարելի է ավելացնել նաև սառցրած աղացած միս) կարտոֆիլի պյուրեի կամ մանրացված կարտոֆիլի հետ տապակում են թավայի մեջ, մինչև խառնուրդը կողքերից չի ոսկեզօծվել։
Ուտեստի անվանումը բառացի թարգմանությամբ անգլերենից նշանակում է «պղպջակ և ծվոց»։ Այս անվանումը ծագել է այն բանից, որ կաղամբը պատրաստման ընթացքում տարբեր ձայներ է հանում[1]։ Ուտեստը հաճախ մատուցվում է սառը մսի հետ, սոուսի, կամ էլ մտնում է լրիվ իռլանդական նախաճաշի կազմի մեջ։
Առաջ ուտեստին ավելացվում էր միս, սակայն ներկայումս այս ուտեստը հաճախ պատրաստվում է առանց մսի։ Ուտեստի ամենավաղ բաղադրատոմսը նկարագրվում է տնային խոհարարության նոր համակարգ գրքում, որը 1806 թվականին գրել է Մարիա Ռանդելլը[2]։
Ուտեստը հիմնականում պատրաստվում է Անգլիայում (Շոտլանդիայում և Իռլանդիայում[3] կան նմանատիպ ուտեստներ), համագործակցության որոշ երկրներում և ԱՄՆ-ում[4][5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այս ուտեստը շատ հայտնի էր, քանի որ այն շատ հեշտ էր պատրաստվում։ Ուտեստի համար վերցվում էր ցանկացած բանջարեղեն, ինչը կարևոր էր ապրանքի պակասի ժամանակ։
Նմանատիպ ուտեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր երկրներում կան անգլիական ուտեստին նման ուտեստներ՝
- Panackelty— Հյուսիս-արևելյան Անգլիա
- Rumbledethumps stovies и clapshot— Շոտլանդիա
- Կոլկաննոն— Իռլանդիա
- Ստումպ— Բելգիա
- Calentao— Կոլումբիա
- Biksemad— Դանիա
- Bauernfrühstück— Գերմանիա, Ավստրիա
- Ստամպպոտ— Նիդերլանդներ
- Trinxat— Սերդան, Կատալոնիա, Հյուսիս-արևելյան Իսպանիա և Անդորրա
- Պիտտապաննա— Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա
- Pav bhaji— Արևմտյան Հնդկաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pickett, Joseph P. (2000), American Heritage Dictionary of the English Language, Houghton Mifflin
- ↑ Rundell, Maria Eliza Ketelby (1808). Bubble and Squeak. In A new system of domestic cookery:Third edition. p. 42
- ↑ «Scottish Recipes: Rumbledethumps Recipe». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Hearty Luncheon and Supper Dishes Reading Eagle, Jul 17, 1913
- ↑ Forbes Lifestyle, Wine and Food Forbes, Nov 17, 2004
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տապակած կաղամբ և կարտոֆիլ» հոդվածին։ |
|