Jump to content

Տեխնոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեխնոկրատիա (հունարեն՝ τέχνη - արվեստ, հմտություն և հունարեն՝ κράτος - իշխանություն, տիրապետություն), հասարակական կյանքի տարբեր ոլորտների կազմակերպման և կառավարման ձև, որում որոշումներ կայացնելու համար վճռորոշ դեր է հատկացվում պետության հետ սերտորեն կապված ինժեներատեխնիկական մտավորականությանը։ «Տեխնոկրատիան» գործածվում է նաև «տեխնոկրատներ» իմաստով՝ իբրև հենց այդ սոցիալական խավի անվանում։ Տեխնոկրատիան բնութագրվում է ավտորիտար մեթոդներով, դեմոկրատական ազատությունների սահմանափակմամբ, կարող է ի վերջո հանգեցնել դիկտատուրայի։ Արտադրության կառավարման ոլորտում տեխնոկրատիայի դրսևորումներն են մարդու աշխատանքային վարքի անվերապահ ենթարկումը տեխնիկայի և տեխնոլոգիայի պահանջներին (թեյլորիզմը, մենեջմենտի «տեխնոլոգիական բխեցման» դպրոցը), աշխատավորների մեկուսացումը կառավարումից, ֆիզիկական և մտավոր աշխատանքի հակադրումը, տեխնիկայի անվտանգության անտեսումը և այլն։ Իբրև որոշակի աշխարհայացք և գործելակերպ, տեխնոկրատիան տեսական հիմնավորում է ստանում տեխնոկրատական տեսություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 640