Տեղեկատվության կառավարում
Տեղեկատվության կառավարումը (IM) վերաբերում է կազմակերպչական գործունեության շրջանին.մեկ կամ մի քանի աղբյուրներից տեղեկատվություն ստանալը, այդ տեղեկատվության պահպանումն ու տարածումը նրանց շրջանում, ովքեր ունեն դրա կարիքը, եւ դրա վերջնական տնօրինումը արխիվացման կամ ջնջման միջոցով։
Տեղեկատվության կազմակերպման այս ցիկլը ներգրավում է մի շարք շահագրգիռ կողմերի, ներառյալ նրանց, ովքեր պատասխանատու են ձեռք բերված տեղեկատվության որակի, մատչելիության և օգտակարության ապահովման համար, նրանք, ովքեր պատասխանատու են դրա անվտանգ պահպանման և վերացման համար, և նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Շահագրգիռ կողմերը իրավունք ունեն ստեղծել, փոփոխել, տարածել կամ հեռացնել տեղեկատվությունը, համաձայն Տեղեկատվության կառավարման կազմակերպչական քաղաքականության։
Տեղեկատվության կառավարումն ընդգրկում է կառավարման բոլոր ընդհանուր հասկացությունները, ներառյալ տեղեկատվական գործունեության պլանավորումը, կազմակերպումը, կառուցվածքը, մշակումը, վերահսկումը, գնահատումը և հաշվետվությունը, որոնք բոլորը անհրաժեշտ են կազմակերպչական դերեր կամ գործառույթներ ունեցող անձանց կարիքները բավարարելու համար, որոնց կազմակերպչական դերերը կամ գործառույթները կախված են տեղեկատվությունից։ Այս ընդհանուր հասկացությունները թույլ են տալիս տեղեկատվությունը ներկայացնել լսարանին կամ մարդկանց որևէ խմբին։
Երբ անհատները կարողանում են օգտվել տեղեկատվությունից, այն ստանում է ավելի մեծ արժեք։ Տեղեկատվության կառավարումը սերտորեն կապված է և համընկնում է տվյալների, համակարգերի, տեխնոլոգիայի, գործընթացների կառավարման հետ, նաև տեղեկատվության առկայությունը կարևոր է կազմակերպության հաջողության` ռազմավարությանը համար։ Տեղեկատվության կառավարման ոլորտի այս լայն տեսակետը հակադրվում է ավելի վաղ, ավելի ավանդական տեսակետին, որն է տեղեկատվության կառավարման կյանքի ցիկլը գործառնական հարց է, որը պահանջում է հատուկ ընթացակարգեր, կազմակերպչական հնարավորություններ եւ ստանդարտներ, որոնք վերաբերում են տեղեկատվությանը որպես արտադրանք կամ ծառայություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալների կառավարման զարգացող գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին տեղեկատվության կառավարումը հիմնականում վերաբերում էր այն հարցերին, որոնք ավելի մոտ են այն բանին, ինչ այժմ կոչվում է տվյալների կառավարում՝ պերֆոկարտներ, մագնիսական ժապավեններ եւ տեղեկատվության այլ կրիչներ, որոնք ներառում են այնպիսի ձևաչափերի կյանքի ցիկլ, որոնք պահանջում են ստեղծում, տարածում, կրկնօրինաում, սպասարկում եւ օգտահանում։ Այդ ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիայի հսկայական ներուժը սկսեց աճել. օրինակ՝ մեկ ամբողջ գիրք ներառող չիպ, կամ էլեկտրոնային փոստով հաղորդագրությունների ակնթարթորեն փոխանցում ամբողջ աշխարհով, ժամանակի ուշագրավ գաղափարներ[1]։ Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման և տեղեկատվական համակարգերի ընդլայնման հնարավորությունների հետ 1980-90-ականներին տեղեկատվության կառավարումը նոր ձև ստացավ[2]։ Առաջադեմ բիզնեսները, ինչպիսիք են British Petroleum-ը, վերափոխեցին այն ժամանակվա «ՏՏ կառավարում» բառապաշարը, այնպես որ «համակարգերի վերլուծաբանները» դարձան «բիզնեսի վերլուծաբաններ», «մենաշնորհային մատակարարումները» դարձան «ապահովագրման» և «աութսորսինգի» խառնուրդի, իսկ ՏՏ խոշոր գործառույթները վերածվեցին «խնայող թիմերի», որոնք սկսեցին որոշակի ճկունություն ձեռք բերել բիզնեսի համար տեղեկատվություն օգտագործող գործընթացներում[3]։ British Petroleum-ում տեղեկատվության նկատմամբ բարձրագույն ղեկավարության հետաքրքրության ոլորտը տարածվում էր արժեքի ստեղծումից մինչեւ բիզնես գործընթացների կատարելագործում, որոնք հիմնված են տեղեկատվության արդյունավետ կառավարման վրա, որը թույլ է տալիս ներդնել համապատասխան տեղեկատվական համակարգեր (կամ «հավելվածներ»), որոնք գործում էին աութսորսինգի փոխանցված ՏՏ ենթակառուցվածքով[3]։ Այսպիսով, տեղեկատվության կառավարումը դադարեց լինել պարզ աշխատանք, որը կարող էր կատարել ցանկացած մեկը, այն դարձավ բարձրագույն ղեկավարության ուշադրության առարկա և ավելի ռազմավարական։ Ներգրավված տեխնոլոգիաների ըմբռնումը, տեղեկատվական համակարգերի նախագծերը եւ բիզնես փոփոխությունները լավ կառավարելու ունակությունը, ինչպես նաեւ տեխնոլոգիաները եւ բիզնես ռազմավարությունները համաձայնեցնելու պատրաստակամությունը դարձան անհրաժեշտ[4]։
Տեղեկատվության կառավարման դիրքի ավելի լայն պատկերում.
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկատվության կառավարման ռազմավարական հեռանկարին նախորդող անցումային շրջանում Վենքաթրամանը (այս անցման եւ փոխակերպման վառ կողմնակիցը[5], առաջարկեց գաղափարների պարզ սխեման, որը համառոտ համախմբեց տվյալների, տեղեկատվության եւ գիտելիքների կառավարումը) պնդում էր, որ։
- Տեղեկատվություն տրամադրելու համար ՏՏ ենթակառուցվածքում պահվող տվյալները պետք է մեկնաբանվեն
- Տեղեկատվական համակարգերում տեղեկատվությունը պետք է հասկանալի լինի գիտելիք դառնալու համար
- Գիտելիքները թույլ են տալիս կառավարիչներին արդյունավետ որոշումներ կայացնել։
- Արդյունավետ որոշումները պետք է հանգեցնեն համապատասխան գործողությունների։
- Ակնկալվում է, որ համապատասխան գործողությունները կհանգեցնեն նշանակալի արդյունքների։
Սա հաճախ անվանում են DIKAR մոդել. Տվյալներ, տեղեկատվություն, գիտելիքներ, գործողություններ և արդյունքներ[6], դա ուժեղ պատկերացում է տալիս տեխնոլոգիաների և կազմակերպչական ռազմավարությունների հավասարեցման մեջ ներգրավված շերտերի մասին, և դա կարող է դիտվել որպես շրջադարձային կետ տեղեկատվության կառավարման նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար[7]
Տեսական հիմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարքագծային և կազմակերպչական տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է համարել, որ տեղեկատվության լավ կառավարումը կարևոր նշանակություն ունի կազմակերպությունների անխափան աշխատանքի համար, և չնայած տեղեկատվության կառավարման ընդհանուր ընդունված տեսություն ինքնին գոյություն չունի, վարքագծային և կազմակերպական տեսություններն օգնում են։ Հետևելով կառավարման վարքագծի գիտության տեսությանը, որը հիմնականում մշակվել է Քարնեգի Մելլոնի համալսարանում և ակնհայտորեն աջակցվել է Մարթի և Սայմոնի կողմից[8], ժամանակակից կազմակերպություններում տեղի ունեցող դեպքերը, ըստ էության,կապված են տեղեկատվության մշակման եւ որոշումների կայացման հետ։ Տեղեկատվության մշակման եւ որոշումների կայացման կարեւորագույն գործոններից մեկը տեղեկատվության մշակման եւ որոշումների կայացման ունակությունն է սահամանափակումների ներքո, որոնք կարող են բխել ենթատեքստից` անձի տարիքը, իրավիճակային բարդությունը կամ առկա տեղեկատվության անհրաժեշտ որակի բացակայությունը ։ Այս ամենը սրվում է տեխնոլոգիաների եւ նոր տեսակի համակարգերի արագ զարգացմամբ, հատկապես, երբ սոցիալական ցանցը դառնում է այնպիսի երեւույթ, չի կարող անտեսվել բիզնեսի կողմից։ Այնուամենայնիվ, նախքան կազմակերպությունների տեղեկատվության կառավարման կարեւորության ընդհանուր ճանաչումը Մարչը և Սայմոնը պնդում էին[8], որ կազմակերպությունները պետք է դիտարկվեն որպես համագործակցային համակարգեր ՝ տեղեկատվության մշակման բարձր մակարդակով և տարբեր մակարդակներում որոշումներ կայացնելու խիստ անհրաժեշտությամբ։ «Տնտեսական մարդու» մոդելի օգտագործման փոխարեն, ինչպես օգտագործվում էր դասական տեսության մեջ[9], նրանք առաջարկեցին «վարչական մարդու» հասկացությունը որպես այլընտրանք ՝ հիմնվելով ռացիոնալ ճանաչողական սահմանների վերաբերյալ իրենց դատողությունների վրա։ Բացի այդ, նրանք առաջարկել են բավարարվածության հասկացությունը, որը ենթադրում է մատչելի այլընտրանքների որոնում, մինչև ընդունելիության շեմի բավարարումը `մեկ այլ գաղափար, որը դեռ արժույթ ունի[10]։
Տնտեսական տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի և Սայմոնի նշած կազմակերպչական գործոններից բացի, կան նաև այլ խնդիրներ, որոնք բխում են տնտեսական և բնապահպանական դինամիկայից:Գոյություն ունի որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և գնահատման գին, որը ներառում է նաև պահանջվող ժամանակը և ջանքերը[11]։ Տեղեկատվական գործընթացների հետ կապված գործարքի գինը կարող է բարձր լինել։ Մասնավորապես, սահմանված կազմակերպական կանոններն ու ընթացակարգերը կարող են կանխել առավել համապատասխան որոշում կայացնելը `հանգեցնելով ենթաօպտիմալ արդյունքների։ Սա խնդիր է բյուրոկրատական կազմակերպությունների համար, որոնք արմատավորված վերաբերմունքի պատճառով կորցնում են ռազմավարական փոփոխությունների տնտեսությունը[12]։
Ռազմավարական տեղեկատվության կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարնեգի Մելոնի համալսարանի համաձայն, տեղեկատվությունը մշակելու կազմակերպության ունակությունը կազմակերպական եւ կառավարման իրավասության հիմքում է, եւ կազմակերպության ռազմավարությունները պետք է մշակվեն տեղեկատվության մշակման հնարավորությունների բարելավման համար[13],եւ քանի որ այդ ունակությունը ապահովող տեղեկատվական համակարգերը դարձել են ձեւական եւ ավտոմատացված, իրավասությունները բազմաթիվ մակարդակներում խիստ փորձարկման են ենթարկվել[14]։ Ռազմավարական հետազոտությունների բնագավառում առավել առաջնային է համարվում տեղեկատվության այն միջավայրի ընկալումը, որը հասկացվում է որպես անհատների[15], եւ համակարգերի ամբողջություն, որոնք հավաքում, մշակում, տարածում կամ գործում են տեղեկատվության հիման վրա[4][16]։ Այս միջավայրը բաղկացած է երեք փոխկապակցված չափումներից, որոնք շարունակաբար համագործակցում են անհատների, կազմակերպությունների եւ համակարգերի հետ։ Այս չափումները ֆիզիկական, տեղեկատվական եւ ճանաչողական են։
Ամփոփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունները հաճախ բախվում են օպերատիվ մակարդակով տեղեկատվության կառավարման բազմաթիվ խնդիրների եւ խնդիրների, հատկապես, երբ կազմակերպչական փոփոխություններ են տեղի ունենում։ Նոր համակարգի ճարտարապետությունների նորույթը եւ տեղեկատվության կառավարման նոր ոճերի հետ աշխատելու փորձի բացակայությունը պահանջում են կազմակերպչական փոփոխությունների կառավարման այնպիսի մակարդակ, որը դժվար է ապահովել։ Տեղեկատվության կառավարման նոր ձեւեր ստեղծելու համար կազմակերպության ընդհանուր դժկամության արդյունքում կարող են առաջանալ (օրինակ) ' անհրաժեշտ ռեսուրսների պակաս, տեղեկատվության նոր դասերի եւ նոր ընթացակարգերի բացակայություն, բարձրագույն ղեկավարության կողմից աջակցության բացակայություն, որը հանգեցնում է ռազմավարական տեսլականի կորստին, եւ նույնիսկ քաղաքական մանեւրումը, որը խաթարում է ամբողջ կազմակերպության աշխատանքը։ Սակայն տեղեկատվության կառավարման նոր ձեւերի ներդրումը, որպես կանոն, պետք է հանգեցնի գործառառական օգուտների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Evans, C., 1979. The Mighty Micro, London: Victor Gollancz.
- ↑ Venkatraman, N., 1994. IT-enabled business transformation: from automation to business scope redefinition. Sloan Management Review, 35(2), pp.73–87
- ↑ 3,0 3,1 Cross, J. & Earl, M., 1997. Transformation of the IT function at British Petroleum. MIS Quarterly, 21(4), page 403
- ↑ 4,0 4,1 Ward, J. & Peppard, J., 2002. Strategic Planning for Information Systems (3rd Edition), Chichester: Wiley
- ↑ Venkatraman, N., 1994. IT-enabled business transformation: from automation to business scope redefinition. Sloan Management Review, 35(2), pp.73–87.
- ↑ Venkatraman, N., 1996. Managing IT resources as a value center, IS Executive Seminar Series, Cranfield School of Management
- ↑ Bytheway, A., 2015. Investing in Information: the Information Management Body of Knowledge, Geneva: Springer
- ↑ 8,0 8,1 March, J.G. & Simon, H.A., 1958. Organizations, Wiley
- ↑ see Opp, K.-D., 1985. Sociology and economic man. Zeitschrift für die gesamte Staatswissenschaft/Journal of Institutional and Theoretical Economics, pp.213–243
- ↑ Winter, S.G., 2000. The satisficing principle in capability learning. Strategic Management Journal, 21(10-11), pp.981–996
- ↑ Hedberg, Bo (1981), "How organizations learn and unlearn", in: Nyström, P.C. & Starbuck, W.H., Handbook of Organizational Design, Oxford University Press
- ↑ Wigand, Rolf T., Picot, Arnold and Reichwald, Ralf (1997), Information, Organization and Management: Expanding Markets and Corporate Boundaries, Wiley & Sons
- ↑ Cyert, R.M. & March, J.G., 1959. A behavioural theory of organizational objectives. Modern Organization Theory, Wiley, New York, pp.76–90
- ↑ Morton, M.S.S., 1991. The corporation of the 1990s: Information technology and organizational transformation, Oxford University Press
- ↑ Senge, P.M., 1990. The fifth discipline, Doubleday
- ↑ Earl, M.J., 1989. Management Strategies for Information Technology, Upper Saddle River, NJ, USA: Prentice-Hall, Inc.