Տուրկուեն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տուրկուեն | |||||
ֆր.՝ Tourcoing[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | arrondissement of Lille?, Lille metropolis?, canton of Tourcoing-Nord?, canton of Tourcoing-Nord-Est?, canton of Tourcoing-Sud? և Նոր | ||||
Առաջին հիշատակում | 1080 | ||||
Մակերես | 15,19 կմ² | ||||
ԲԾՄ | 24 մետր, 49 մետր | ||||
Բնակչություն | ▼99 011 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 59200[3] | ||||
Պաշտոնական կայք | tourcoing.fr(ֆր.) | ||||
| |||||
Տուրկուեն (ֆր.՝ Tourcoing), համայնք Ֆրանսիայում, Նոր-Պա-դը-Կալե երկրամաս, Նոր դեպարտամենտ, Լիլ շրջան, Տուրկուեն-1 և Տուրկուեն-2 կանտոններ։ Բնակչության թվաքանակով երրորդը դեպարտամենտում, գտնվում է Բելգիայի հետ սահմանին, Լիլից[4] 11 կմ հեռավորության վրա։
Բնակչությունը կազմում է 92 018 մարդ (2011)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է 1080 թվականին, 1130 թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին։ 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն։ 1668 թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին։ 1491 թվականին Մաքսիմիլիան կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ։
1794 թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ հեղափոխական ֆրանսիացիները Մորոի գլխավորությամբ ջախջախեցին ավստրիացիներին և անգլիացիներին[5]։ 19-րդ դարում հին Սբ. Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով։ Նաև հետաքրքրություն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
- գյուղատնտեսություն — 0,1 %
- արդյունաբերություն— 10,6 %
- շինարարություն — 6,5 %
- առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 42,5 %
- պետական և մունիցիպալ ծառայություններ — 40,3 %
Անգործության մակարդակ (2011) - 21,3 % (Ֆրանսիան ամբողջությամբ - 12,8 %, Նոր դեպարտամենտ - 16,3 %). Միջին տարեկան եկամուտը 1 մարդու համար, եվրո (2011) - 17 679 (Ֆրանսիան ամբողջությամբ - 25 140, Նոր դեպարտամենտ - 22 405)
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականից Տուրկուեն քաղաքի վարչությունը գլխավորում է Ժողովրդական շարժման միությունը։
Թեկնածու | Կուսակցություն | % ձայն | |
---|---|---|---|
Ժերալդ Դարմանեն | Աջ դաշինք | 45,61 | |
Միշել-Ֆրանսուա Դելաննուա | Ձախ դաշինք | 43,42 | |
Ժան-Ֆրանսուա Բլոկ | Ազգային ճակատ | 10,96 |
Թեկնածու | Կուսակցություն | % ձայն | |
---|---|---|---|
Միշել-Ֆրանսուա Դելաննուա | Ձախ դաշինք | 53,58 | |
Քրիստիան Վաննեստ | Ժողովրդական շարժման միություն | 30,71 | |
Միշել Վան Տիշելան | Ժողովրդավարական շարժում | 8,46 | |
Քրիստիան Բաեկրոոտ | Ծայրահեղ աջ դաշինք | 7,26 |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիա, Բեռլին
- Գերմանիա, Բոտրոպ
- Իտալիա, Բիելլա
- Պորտուգալիա, Գիմարայնշ
- Բելգիա, Մուսկրոն
- Գերմանիա, Մյուլհաուզեն
- Միացյալ Թագավորություն, Ռոչդեյլ
- Լեհաստան, Յաստշեմբե-Զդրույ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տուրկուենի կայարանը
-
Notre-Dame de la Marlière տաճար
-
Հաղթանակի հրապարակ
-
Առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով
-
Աբ. Աննայի եկեղեցի
-
Քաղաքապետարան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Lecluyse, Frédérick (2016 թ․ դեկտեմբերի 16). «MEL : on prend les mêmes ou presque et on recommence» [MEL: let's take hardly the same ones and start over]. Nord Éclair (French). Roubaix, F: La Voix du Nord, S.A. 73 (349, ROUBAIX & SES ALENTOURS): 4. ISSN 1277-1422. «Bois-Grenier, Le Maisnil, Fromelles, Aubers et Radinghem-en-Weppes. Soit 6000 habitants supplémentaires pour une MEL qui compte désormais 90 communes…»
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Soboul, Albert (1975). The French Revolution 1787–1799. USA: Vintage. էջ 404. ISBN 0-394-71220-X.