Փոքր մոլորակ
Փոքր մոլորակ, երկնային մարմին, որը պտտվում է ուղեծրով Արեգակի շուրջը, և չի հանդիսանում ոչ մոլորակ, ոչ էլ գիսաստղ։ Հավանաբար, առաջացել են Արեգակնային համակարգի հետ միաժամանակ՝ այն նույն նյութից, որից բաղկացած են մեծ մոլորակները[1]։ Փոքր մոլորակներ են՝ գաճաճ մոլորակները, աստերոիդները, տրոյացիները, կենտավրոսները, Կոյպերի գոտու մարմինները և այլ տրանսնեպտունային մարմինները[2]։ Առաջին փոքր մոլորակը Սերեսն է, հայտնաբերվել է 1801 թվականին։ Ավելի քան 570 000 մարմինների ուղեծրերի մասին տվյալները պահվում են Փոքր մոլորակների կենտրոնում։ Փոքր մոլորակների ճնշող մեծամասնության ուղեծրերը գտնվում են Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Ելնելով այդ երկու մոլորակների միջև եղած հեռավորությունից, ենթադրվում էր, որ Մարսի և Յուպիտերի միջև պետք է լինի մեկ այլ մոլորակ։ 1801 թվականին հայտնաբերված առաջին փոքր մոլորակը՝ Ցերերան է, որի ուղեծիրը գտնվում էր Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև, հենց այդ «պակասող» մոլորակը համարվեց։ Սակայն շուտով հայտնաբերվեցին մի շարք նոր Փոքր մոլորակներ (Պալլաս, Ցունոնա, Վեստա), որոնց գոյությամբ հերքվեց նախկինում արված ենթադրությունը[1]։ «Փոքր մոլորակը» անվանումը օգտագործվում է այսպիսի մարմինները նկարագրելու համար սկսած XIX դարից[3]։ Նույնպես օգտագործվում էր պլանետոիդ (planetoid) անվանումը, հատկապես խոշոր մարմինների դեպքում։ Պատմականորեն, աստերոիդ, փոքր մոլորակ, և պլանետոիդ անվանումները համարվում էին շատ թե քիչ հոմանիշ, սակայն հարցը չափազանց բարդացավ Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերից դուրս բազմաթիվ մանր մոլորակների հայտնաբերման հետ զուգընթաց, որոնց հնարավոր չէր կոչել աստերոիդ[4]։
Արեգակի շուրջը Փոքր մոլորակի շարժումը կատարվում է մեծ մոլորակների շարժման ուղղությամբ՝ համաձայն Կելցչերի օրենքների։ Դրանց ուղեծրերի հարթությունների միջին թեքությունը խավարածրի հարթության նկատմամբ 9,5° է, իսկ ուղեծրերի մեծ կիսաառանցքները գտնվում են 2,3-3,3 ամբողջ մոլորակների միջակայքում։ Արեգակի շուրջը Փոքր մոլորակի պտտման պարբերությունը հիմնականում կազմում է 3,5–6 տարի։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում ամենափոքր ուղեծրով (մեծ կիսաառանցքը՝ а=1,07777 ամբողջ մոլորակներ) Իկարուս փոքր մոլորակը, որը պարբերաբար մոտենում է Երկրին (մոտ 6–7 միլիոն կիլոմետր)։ Իկարուսը ռադիոլոկացիայով դիտված 1968 թվականին առաջին մոլորակն էր[1]։
Մինչև 2006 թվականը Միջազգային աստղագիտական միությունը պաշտոնապես օգտագործում էր «փոքր մոլորակ» անվանումը։ Իր 2006 թվականի հանդիպման ժամանակ միությունը դասակարգեց փոքր մոլորակները և գիսաստղերը գաճաճ մոլորակների և Արեգակնային համակարգի փոքր մարմինների[5]։ Մարմինը կոչվում է գաճաճ մոլորակ, եթե նրա սեփական ձգողության ուժը բավարար է, որպեսզի այդ մարմինը հասնի հիդրոստատիկ հավասարակշռության, այսինքն, ունի էլիպսոիդ ձև։ Բոլոր այլ փոքր մոլորակները և գիսաստղները անվանվում են «Արեգակնային համակարգի փոքր մարմիններ»։ ՄԱՄ-ը հայտարարում է՝ «փոքր մոլորակ սահմանումը դեռևս կարող է օգտագործվել, սակայն նախընտրելի է Արեգակնային համակարգի փոքր մարմին սահմանումը»։ Այնուամենայնիվ, համարակալման և անվանակոչության հարմարության նկատառումներից ելնելով, ավանդական տարբերակումը մանր մոլորակների և գիսաստղերի դեռ շարունակվում է։
Փոքր մոլորակի շարժման ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի աստղաչափության մի շարք խնդի՛րների լուծման համար։ Փոքր մոլորակի շարժման խոտորումների վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշելու մեծ մոլորակների զանգվածները։ 1772 թվականին Ժ․ Լագրանժը ցույց է տվել, որ Ցուպիտերի ուղեծրի վրա պետք է լինեն երկու կետեր, որտեղ (կամ որոնց մոտակայքում) Փոքր մոլորակ կարող են մնալ շատ երկար ժամանակ։ Այդ երկու կետերը (լիբրացիայի կետեր) Ցուպիտերի և Արեգակի հետ կազմում են հավասարակողմ եռանկյուններ։ Եվ միայն 1906-1908 թվականներին հայտնաբերվեցին չորս այդպիսի Փոքր մոլորակներ, որոնք Արեգակի շուրջը պտտվում են Ցուպիտերի ուղեծրով և պարբերությամբ (մոտ 12 տարի)[1]։
Ամենամեծ փոքր մոլորակների տրամագծերը ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր են։ Մնացած հայտնի փոքր մոլորակների տրամագծերը զգալիորեն ավելի փոքր են (1-2 կմ)։
Խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեգակնային համակարգում հայտնաբերվել են հարյուր հազարավոր փոքր մոլորակներ, 1984 թվականի դրությամբ «էփեմերիդները» տեղեկություն են պարունակում ավելի քան 2000 փոքր մոլորակի մասին[1]։ 2009 թվականին հայտնաբերման արագությունն էր 3 000 մեկ ամսում։ 535 000 գրանցված փոքր մոլորակներից՝ 251 651-ի ուղեծրերը բավարար չափով հայտնի են, որպեսզի այս մարմինները ստանան անվանումներ[6][7]։ Նրանցից, 16.154 ունեն պաշտոնական անուններ։ 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ, ամենափոքր համարով չանվանված մոլորակն էր (3708) 1974 FV1[8], բայց կան իհարկե և անվանումներ ունեցող մոլորակներ 240 000 համարից վեր[9]։
Փոքր մոլորակների խմբերը հետևյալն են՝
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՓՈՔՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐ». Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 12. Երևան: Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն. 1986. էջ 375. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Unusual Minor Planets». Minor Planet Center. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ When did the asteroids become minor planets? Արխիվացված 2020-03-27 Wayback Machine, James L. Hilton, Astronomical Information Center, United States Naval Observatory. Accessed May 5, 2008.
- ↑ "Asteroid Արխիվացված 2009-10-28 Wayback Machine", MSN Encarta, Microsoft. Accessed May 5, 2008. 2009-11-01.
- ↑ Press release, IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes, International Astronomical Union, August 24, 2006. Accessed May 5, 2008.
- ↑ JPL. «How Many Solar System Bodies». JPL Solar System Dynamics. NASA. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27–ին-ին.
- ↑ «Minor Planet Statistics». Minor Planet Center. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Discovery Circumstances: Numbered Minor Planets (1)-(5000)». Minor Planet Center. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Discovery Circumstances: Numbered Minor Planets (240001)-(245000)». Minor Planet Center. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|