Jump to content

Քաբաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաբաբ
Քեբա՛բ, քաբոբ, քյաբաբ, քավապ
Պարսկական
Տեսակgrilled skewer?
Ենթատեսակկերակուր
Բաղադրամասեր
ՀիմնականՄիս (տարբեր կենդանիների), համեմունքներ
 Kebabs Վիքիպահեստում

Քաբաբ (քեբա՛բ, քաբոբ, քյաբաբ, քավապ, պարս.` کباب‎, kabâb, «խորոված միս»), մեծ ճանաչում ունի Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում։ Այն երկրներում, որտեղ անգլերեն են խոսում ընդունված է քաբաբին անվանել շիշ-քեբաբ (խորոված)։ Մատուցվում է շամփուրի վրա, ուղղահայաց շարված։ Մերձավոր Արևելքում կան տարբեր տեսակի քյաբաբներ՝ խորոված քյաբաբ, քաբաբի գրիլ, շոգեխաշած մսի կտորներ որոնք կարող են լինել նաև լցոնած։ Քաբաբը մատուցում են խորը ափսեի մեջ, այդ ձևով մատուցում են նաև սենդվիչները։ Ավանդաբար օգտագործում են գառան քյաբաբ, սակայն, կախված տեղական ավանդույթների և սովորույթների, այն կարող է նաև լինել տավարի, այծի միս, հավի կամ խոզի։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաբաբը պարսկերեն բառ է, հայերենում թարգմանվում է՝ խորոված, իսկ աքքադերեն նշանակում է այրել։ Ըստ բաբելոնական պատմության քաբաբի միսը չպետք է պատրաստված լիներ զոհաբերված կենդանիների մսից։ 14-րդ դարից սկսած քաբաբի հոմանիշն է եղել tabahajah բառը, որը նշանակում է կտորներով տապակած միս, պարսկերեն բառացի այն նշանակում է ավելի բարձր ոճ։

Շիշ-քաբաբ
Շաուրմա քաբաբ
Թավա քաբաբ

Քաբաբի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թավա-քաբաբ
  • Զիրինչլի-քաբաբ
  • Շիշ-քաբաբ (խորոված)
  • Դյոնյեր-քաբաբ (շաուրմա)
  • Լյուլյա-քաբաբ
  • Կեբալի
  • Ադանա-քաբաբ
  • Բեյիտի-քաբաբ
  • Չագ-քաբաբ
  • Իսկենդեր-քաբաբ
  • Կյոֆտե-քաբաբ
  • Ջուջե-քաբաբ
  • Քաբաբ կուբիդե
  • Չապլի-քաբաբ
  • Սիկխ-քաբաբ
  • Թոնիր քավապ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]