Քահանայի օրագիրը
Քահանայի օրագիրը անգլ.՝ First Reformed | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թվական | 2017, մայիսի 18, 2018[1], հունիսի 8, 2018[1] և օգոստոսի 31, 2017[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փոլ Շրեդեր |
Պրոդյուսեր | Քրիսթին Վաշոն |
Սցենարի հեղինակ | Փոլ Շրեդեր |
Դերակատարներ | Իթան Հոուք, Ամանդա Սայֆրիդ, Մայքլ Գասթոն, «Զվարճացնող» Սեդրիք, Victoria Hill? և Bill Hoag? |
Երաժշտություն | Lustmord? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Killer Films[2] |
Տևողություն | 108 րոպե |
Բյուջե | 3 500 000 $ |
Շահույթ | 3 862 498 $[3] և 3 448 256 $[3] |
Պաշտոնական կայքէջ | |
First Reformed Վիքիպահեստում |
«Քահանայի օրագիրը» (անգլ.՝ First Reformed), 2017 թվականի դրամա, որի ռեժիսորն է Փոլ Շրեդերը[4]։ Դերերում նկարահանվել են Իթան Հոուքը, Ամանդա Սեյֆրիդը և Սեդրիք Քայլսը։
Ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնում 2017 թվականի օգոստոսի 31-ին[5] և 2018 թվականի մայիսի 18-ին թողարկվել է Միացյալ Նահանգներում «A24» ընկերության կողմից[6]։ Ֆիլմը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից, որոնք կարևորել են Հոուքի խաղը և Շրեդերի սցենարն ու ռեժիսուրան։ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը ընդգրկել են ֆիլմը 2018 թվականի ֆիլմերի լավագույն տասնյակում։ «Անկախ ոգի» մրցանակաբաշխությունում ֆիլմը ներկայացվել է հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Իթան Հոուք), «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար»։ Շրեդերի սցենարը նաև առաջադրվել է Օսկարի 91-րդ մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Էրնստ Թոլլերը որոշում է օրագիր վարել մեկ տարվա ընթացքում, որտեղ գրելու էր իր մտքերը։ Թոլլերը սգում է տղայի կորուստը, որը մահացել է Իրաքյան պատերազմում։ Նրա մոտ խորհրդակցելու է գալիս Մերին, որի ամուսինը՝ Մայքլը, ցանկանում է, որ Մերին ընդհատի հղիությունը։ Մայքլի կարծիքով կլիմայի փոփոխության հետևանքով մոտ ապագայում հնարավոր է, որ մոլորակն այլևս ապրելու համար պիտանի չլինի, և ինքը չի ցանկանում, որ իր երեխաներն ապրեն այդպիսի պայմաններում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Իթան Հոուք | Էրնստ Թոլլեր |
Ամանդա Սեյֆրիդ | Մերի Մենսանա |
Սեդրիք Քայլս | Պաստոր Ջոյլ Ջեֆերս |
Վիկտորիա Հիլ | Էսթեր |
Ֆիլիպ Էթինգեր | Մայքլ Մենսանա |
Մայքլ Գեսթոն | Էդուարդ Բալք |
Բիլ Հոգ | Ջոն Էլդեր |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները տևել են շուրջ 20 օր, և դրանք իրականացվել են Նյու Յորքի Բրուքլին և Քուինս թաղամասերում[7], ինչպես նաև Դագլաստոնի Զիոն եպիսկոպոսական եկեղեցում[8]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերին «A24» ընկերությունը ձեռք է բերում ֆիլմի տարածման իրավունքը[9]։ Միացյալ Նահանգներում ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականի մայիսի 18-ին[10]։ «Քահանայի օրագիրը» ցուցադրվել է բազմաթիվ կինոփառատոններում, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիայի[11] և Մելբուրնի միջազգային կինոփառատոնները[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Charlie David Page (2018 թ․ օգոստոսի 8). «SWITCH. | Film review: First Reformed - A meticulous drama simultaneously stunning and ominous». SWITCH. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Paul Schrader - First Reformed». Venezia 74. Venice Biennale. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Anderson, Ariston (2017 թ․ հուլիսի 27). «Venice Competition Includes Films From George Clooney, Guillermo del Toro, Darren Aronofsky». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Johnson, Ted (2018 թ․ մայիսի 19). «PopPolitics: Paul Schrader on How 'First Reformed' Reflects His Own Despair Over Climate Crisis (Listen)». Variety. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Soterakis, Alexis (2018 թ․ հունիսի 9). «The Zion Church Strawberry Festival». Bayside Patch. Patch Media. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Busch, Anita (2017 թ․ սեպտեմբերի 15). «A24 Acquires U.S. Rights To Paul Schrader's 'First Reformed'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Perez, Lexy (2018 թ․ մարտի 29). «Ethan Hawke Is a Preachor Facing a Crisis of Faith in 'First Reformed' Trailer». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ «First Reformed». New Zealand International Film Festival. New Zealand Film Festival Trust. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «First Reformed». Melbourne International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քահանայի օրագիրը» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորք նահանգում
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ֆիլմեր հարբեցողության մասին
- Ֆիլմեր քրիստոնեության մասին