Քանան Սեյիդով
Քանան Սեյիդով | |
---|---|
ադրբ.՝ Kənan Seyidov | |
դեկտեմբերի 23, 1974 (49 տարեկան) - | |
Ծննդավայր | Bəhramtəpə, Imishli District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Զորատեսակ | Ադրբեջանի հատուկ նշանակության զորքեր և Ադրբեջանի ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016), 44-օրյա պատերազմ, Battle of Jabrayil?, Ճակատամարտ Ֆուզուլիի համար, Արցախյան ազատամարտ, Շուշիի գրավում, Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սյունիքում (նոյեմբեր 16, 2021), Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սոթքում (մայիս, 2023) և Ադրբեջանի ներխուժում Արցախ |
Պարգևներ |
Քանան Ալիհուսեյն օկի Սեյիդով (ադրբ.՝ Kənan Əlihüseyn oğlu Seyidov, դեկտեմբերի 23, 1974, Bəhramtəpə, Imishli District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանական բանակի գեներալ-մայոր[1], Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատարի տեղակալ, Երկրորդ ղարաբաղյան պատերազմի հրամանատարներից մեկը, Ադրբեջանի «Հայրենական պատերազմի հերոս»[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանան Սեյիդովը ծնվել է Իմիշլիի շրջանի Բահրամթափա բնակավայրում։
Քանան Սեյիդովը ծառայում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ջոկատներում։ Նա հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության հրամանատար Հիքմեթ Միրզաևի տեղակալ։
Նա մասնակցել է 2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին և 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ծավալուն զինված բախումներին։
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին մայոր Քանան Ալիհուսեյն օկլի Սեյիդովը ստացել է գնդապետ-լեյտենանտի կոչում։
2020 թվականի նոյեմբերի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիվ 2300 հրամանով, գնդապետ Քանան Ալիհուսեյն օկլի Սեյիդովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի հունիսի 24-ին Քանան Ալիհուսեյն օկլի Սեյիդովը Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի թիվ 887 հրամանագրով պարգևատրվել է «Ադրբեջանի դրոշ»ի շքանշանով `ծառայողական պարտականությունների և առաջադրանքների գերազանց կատարման համար[5]։
2014 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի թիվ 575 հրամանով Քանան Սեյիդովը պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով[6]։
2016 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիվ 1967 հրամանով Քանան Սեյիդովը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
2020 թվականի դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Քանան Սեյիդովը շնորհվել է «Հայրենական պատերազմի հերոս»ի կոչում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Список генералов — Героев Отечественной войны
- ↑ Распоряжение Президента Азербайджанской Республики О присвоении звания «Герой Отечественной войны» военнослужащим Вооруженных сил Азербайджанской Республики
- ↑ Президент Ильхам Алиев присвоил Кянану Сеидову звание генерал-майора
- ↑ «AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN FƏRMANI». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Azərbaycan Respublikası Silahlı Qüvvələrinin hərbi qulluqçularının və mülki işçilərinin təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Հայրենական պատերազմի հերոս