Քարաքյոյ
Քաղաք | ||
---|---|---|
Քարաքոյ | ||
թուրքերեն՝ Karaköy | ||
Քարաքոյը Բոսֆորից | ||
Երկիր | Թուրքիա | |
Նահանգ | Ստամբուլի նահանգ | |
Քաղաք | Ստամբուլ | |
Շրջան | Բեյօղլու | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Ազգային կազմ | թուրքեր, հայեր, հույներ | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ, քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0-212 | |
Փոստային ինդեքս | 34425 | |
Փոստային դասիչ | 34425 | |
| ||
Քարաքոյ(թուրքերեն՝ Karaköy), թաղամաս Ստամբուլի Բեյօղլու շրջանում։ Քաղաքի առևտրական խոշոր թաղամասերից մեկն է։ Գտնվում է Ոսկեղջյուրի հյուսիսային ափին՝ Ստամբուլի եվրոպական հատվածում։ Թաղամասը գտնվում է պատմական Գալաթա թաղամասում։ Քարաքոյը Ստամբուլի ամենահին թաղամասերից մեկն է։ Ներկայումս այն խոշոր առևտրական և տրանսպորտային կենտրոն է։ Այն կապված է քաղաքի արվարձանների հետ։ Թաղամասի կենտրոնական հատվածում է գտնվում Քարաքոյի հրապարակը։ Գալաթայի կամուրջը Քարաքոյը կապում է Էմինյոնյու թաղամասի հետ, Թերսանե փողոցը կապում է Ազափքափըի հետ, իսկ Վոյվոդա փողոցը՝ Շիշհանեի հետ։ Քարաքոյին հյուսիսում սահմանակից է Բեյօղլուին։
Թաղամասի առևտրական կենտրոնում, որը հիմնվել է 19-րդ դարի կեսերին, տեղակայված են թուրքական և արտասահմանյան բանկերի կենտրոնակայաններ և մասնաճյուղեր։ Ներկայումս այն նաև խոշոր մեքենաշինական կենտրոն է։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնական և կրթական տարբեր հաստատությունների առկայությունը թաղամասում՝ Քարաքոյը դարձնում է ուրույն միջմշակութային հաղորդակցման կամուրջ։ Այստեղ տեղակայված են Կաթոլիկ եկեղեցու, Հույն ուղղափառ եկեղեցիները, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը, Բուլղարական եկեղեցին, Հրեական սինագոգները, հայկական, հունական, հրեական, ֆրանսիական, իտալական և ավստրիական դպրոցները, որոնք արտացոլում են Ստամբուլի կոսմոպոլիտ աշխարհայացքը[1] Բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնք համարվում են Ստամբուլի այցեքարտը, կարելի է գտնել Քարաքոյում։
- Գալաթայի աշտարակ
- Կամոնդոյի աստիճաններ, որը միացնում է հրեա բանկիր Աբրահամ Կամոնդոյի տունը Վոյվոդա փողոցին[2]։
- Թանգարաններ․
- Ստամբուլի ժամանակակից արվեստների թանգարան, Թուրքիայի առաջին և միակ մասնավոր թանգարանը, որը ստեղծվել է 2004 թվականին[3]
- Օտտոմանյան բանկ
- Թուրքիայի հրեական թանգարան
- Եկեղեցիներ․
- Սբ Պողոս Պետրոս եկեղեցի,
- Սբ Գևորգ եկեղեցի
- Սան Միշել եկեղեցի
- Սբ Ֆրանցիսկոսի եկեղեցի
- Սբ Աննայի եկեղեցի
- Սանտա Մարիա եկեղեցի
- Սան Դոմենիկո եկեղեցի
- Սան Զանի եկեղեցի
- Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի, որը Ստամբուլի ամենահին եկեղեցին է
- Սբ Հիսուս Փրկիչ եկեղեցի
- Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Սինագոգներ․
- Նեվե Շալոմ սինագոգ
- Թոֆրե Բեգադիմ սինագոգ
- Ստամբուլի իտալական սինագոգ
- Զուլֆարիս սինագոգ
- Օր Հոդեշ սինագոգ[1]
- Մզկիթներ․
- Արապ մզկիթ
- Սոքուլլու մզկիթ կամ Ազափքափը մզկիթ
- Յերալթը մզկիթ, որը կառուցվել է 17-րդ դարում
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կեդրոնական վարժարան, հայկական վարժարան, որը հիմնադրվել է 1886 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jewish Sites in Galata, Istanbul, Turkey Travel Planner.
- ↑ Camondo Stairs, Galata, Istanbul, Turkey Travel Planner
- ↑ «Great Istanbul/Museums». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարաքյոյ» հոդվածին։ |
|