Jump to content

Քարկոփի երկրաշարժ (906)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարկոփի երկրաշարժ
Տեսակերկրաշարժ

Քարկոփի երկրաշարժը տեղի է ունեցել 906 թվականին Վայոց ձորի մարզի Քարկոփ վանքի տարածքում։ Վանքը հայտնի է նաև որպես Խոտակերաց վանք[1]։ Երկրաշարժը տեղի է ունեցել 735 թվականի Վայոց ձորի երկրաշարժից մոտավորապես 150 տարի անց և ազդել է նույն տարածաշրջանի վրա[1]։

Պատմաբան Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) հիշատակում է Քարկոփի եկեղեցու և վանքի ամբողջ շինությունների ավերումը, որը նա թվագրում է «բարեպաշտ» իշխան Աշոտի (հավանաբար Աշոտ Ա-ի, ով մահացել է 890 թվականին) մահվանից հետո[1]։

910 թվականին վանքը վերակառուցելու շարունակական ջանքերի մասին նամակագրություն է եղել հայոց Շուշանիկ թագուհու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու միջև։ Վերակառուցումն ավարտվել է 911 թվականին[1]։

Վանքը գտնվում է Խաչիկ գյուղից մոտ 1 կմ հյուսիս[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Guidoboni, Traina, 1995, p. 126
  • Guidoboni, Emanuela; Traina, Giusto (1995), A new catalogue of earthquakes in the historical Armenian area from antiquity to the 12th century, Annals of Geophysics