Jump to content

Քարնեգի հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարնեգի հոլի շինությունը

Քարնեգի հոլ (անգլերեն՝ Carnegie Hall), ամերիկյան համերգային դահլիճ է, որը գտնվում է Նյու Յորքում։ Այն համարվում է Միացյալ Նահանգների ամենակարևոր համերգային սրահներից մեկը և առանձնանում է իր հիանալի ակուստիկ տվյալներով։

Քարնեգի հոլը ունի երեք հիմնական դահլիճ։ Դրանցից ամենամեծը իր մեջ կարող է տեղավորել 2804 հոգի։ Դահլիճն այսօր անվանվում է Իսահակ Շտերն։ Այս դահլիճում կատարվում եմ մեծ նվագախմբերի համերգներ։ Այս դահլիճը տարիներ շարունակ եղել է Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հիմնական նստավայրը։ Այժմ այս նվագախումբը տեղափոխվել է Լինքոլն Սենթեր (մեկ այլ դալիճ)։ Շատ մեծանուն երաժիշտներ համերգներ են ունեցել այս դահլիճում։

Մյուս երկու դահլիճները ավելի փոքր են։ Դրանցից մեկը մենահամերգների դահլիճ է, իսկ մյուսը կամերային երաժշտության։ Ունեն 599 և 268 նստատեղեր։ Այս դահլիճներից բացի Քարնեգի հոլը ունի մեծ արխիվ և ևս երկու փոքրիկ դահլիճ։

Ճարտարապետությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարնեգի հոլը նախագծել է Վիլլիամ Բուրնեթ Թութիլը։ Այն ունի իտալական վերածննդի ճարտարապետություն։ Այս շինությունը Նյու Յորքի շատ հազվադեպ շինություններից է, որում ընթացել է զուտ բանվորական աշխատանք։ Դրսից շինությունը պատված է փոքր դեղնավուն քարերով։ Ընդհանուր շինությունը ունի եվրոպական տեսք (կլորացված վերջնամասեր, գեղեցիկ պատուհանագոգեր և այլն)։

Քարնեգի հոլի դահլիճներից մեկը

Կառուցողական աշխատանքները սկսել են 1890 թվականին։ Ֆինանսական տեսանկյունց աշխատանքները ապահովել է Էնդրյու Քարնեջին (այստեղից էլ գալիս է դահլիճի անվանումը)։ Առաջին անգամ դահլիճում կատարվել են Պյոտր Իլյիչ Չայկովսկու ստեղծագործությունները։ Մինչև 1925 թվականը շենքը պատկանում էր Քարնեջի ընտանիքին։ Երբ 60-ական թվականներին Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ Նվագախումբը տեղափոխվեց Լինքոլն Սենթեր առաջ քաշվեց Քարնեգի հոլը քանդելու և նույն տարածքում առևտրի կենտրոն ստեղծելու հարց։ Նյու Յորքի քաղաքը՝ Իսահակ Շտերնի գլխավորությամբ հինգ միլիոն դոլլարով ետ է գնում շենքը և փրկում է ավերվելու վտանգից։

Չնայած նրան որ այս համերգասրահում հենց կառուցման օրվանից տեղի են ունեցել շատ համերգներ, համերգասրահը չուներ լայն արխիվային մաս։ Բարեբախտաբար գտնվեցին մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հավաքել էին տարբեր համերգային գրքույկներ և ի շնորհիվ այդ գրքույկների հնարավոր է եղել հավաքել արխիվ կապված տարիներ առաջ համերգասրահում տեղի ունեցած համերգների մասին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

պաշտոնական կայք

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Richard Schickel, The World of Carnegie Hall, 1960