Քյամալեդդին Հեյդարով
Քյամալեդդին Հեյդարով | |
Կրթություն՝ | Q124844037?, Բաքվի պետական համալսարան և Ադրբեջանական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և կոմպոզիտոր |
Ծննդյան օր | հուլիսի 15, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Չեշմաբասար, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Հայր | Ֆաթթահ Հեյդարով |
Զավակներ | Tale Heydarov? |
Պարգևներ | |
Քյամալեդդին Ֆաթթահ օղլի Հեյդարով էշի տղա (ադրբ.՝ Kəmaləddin Fəttah oğlu Heydərov), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-գնդապետ, թեկվանդոյի և բռնցքամարտի ֆեդերացիաների նախագահ, թեկվանդոյի համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ[1], կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի հուլիսի 15-ին Նախիջևանին մոտ գյուղերից մեկում։ 1978 թվականին ավարտել է Նախիջևանի № 1 միջնակարգ դպրոցը։ 1984 թվականին բարձրագույն կրթությունն ստացել է Բաքվի պետական համալսարանում՝ երկրաբանական հետախուզությունների ֆակուլտետում։ Երկրորդ բարձրագույն կրթությունն ստացել է «Ադրբեջան» համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է Ադրբեջանի երկրաբանական հետախուզությունների կազմակերպություններից մեկում, որպես տեխնիկ, այնուհետև երկրաբան։ Կարճ ժամանակ Նախիջևանի միջնակարգ դպրոցներից մեկում եղել է տնօրեն[2]։ 1992 թվականին Հեյդարովը մեկնում է Ուզբեկստան, որտեղ էլ ստեղծում է մի քանի ընկերություններ։ 1995 թվականի հունվարին նշանակվել է Պետական մաքսային կոմիտեի նախագահ, իսկ 2006 թվականի դկետեմբերին Ադրբեջանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյամալեդդին Հեյդարովը 1995 թվականին Հեյդար Ալիևի հրամանով նշանակվել է Մաքքսային կոմիտեի նախագահ։ Նրա կառավարման տարիներին ստեղծվել է ներմուծման և արտահանման վերահսկողության տոտալ համակարգ[3]։
Կոմիտեի կոռուպցիոն աշխատանքի մասին ադրբեջանցի գործարարների բողոքները հանգեցրեցին ապրանքներին ներմուծման ռեժիմի թուլացմանը։ Համաձայն «Wikileaks» կայքի Հեյդարովը եղել է Ադրբեջանի տնտեսության գլխավոր մոնոպոլիստը[4]։
2006 թվականի դեկտեմբերին նշանակվե է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար։ Նախարարությունը բառացիորեն «թղթի վրա» ընդունելով մի քնաի տարում Ադրբեջանի ԱԻՆ-ին հաջողվեց ոչ միայն ընդլայնել գործունեությունը, այլ նաև զգալիորեն թարմացնել նյութատեխնիկական բազան։
Նախարարության կազմի մեջ են մտնում քաղաքացիական պաշտպանության, հրշեջ, արդյունաբերական աշխատանքների և լեռնահանքային վերահսկողության, նյութական ռեսուրսների և այլ ծառայություններ, չնայած սրան բոլոր ծառայությունենրը աշխատում են լիարժեք[5]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր է, մի քանի ստեղծագործություների հեղինակ, որոնք կատարում են ադրբեջանցի հայտնի երգիչներ։ Նա իր ստեղծագործությունները ստորագրում է «Քամալ» կեղծանունով։
Մի քանի հայտնի երգերի հեղինակ է։ Ամենահայտնիներից է «Անհանգստանում եմ» ստեղծագործություն, որը կատարում է ուզբեկ երգիչ Նասիբ Աբդուլաևը։
2009 թվականին չորս սկավառակից բաղկացած ալբոմ է թողարկել, որոնցում երկու երգերի բառերի հեղինակն է Լեյլա Ալիևան, իսկ մնացածներինը Բաբա Վյազիրողլին։ Երգերը կատարվել են Ադրբեջանի հայտնի երգիչների կողմից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Ֆաթթահ Հեյդարովը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչակազմում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ադրբեջանական դրոշ» շքանշան՝ 2008 թվականի դեկտեմբերի 15 բնակչության պաշտպանության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար[6]
- «Փառքի» շքանշան՝ 2011 թվականի հուլիսի 14 Ադրբեջանի Հանրապետության պետական ծառայություններում արդյունավետ գործունեության համար[7]
- Շքանշան «Հայրենիքին ծառայելու համար» 2-րդ աստիճանի՝ 2015 թվականի հունիսի 29-ին Ադրբեջանում սպորտի զարգացման համար մեծ ներդրում ունենալու համար։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաքվում և Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանության նամակագրություններում ասվում է, որ Հեյդարովը հանդիսանում է Ադրբեջանի ամենաազդեցիկ օլիգարխը[8]։
Հեյդարովի ընտանիքը Ադրբեջանում վերահսկում է բիզնեսի տարբեր ոլորտներ՝ հյութերի արտադրությունից մինչև անշարժ գույքի վաճառք և Փաշաևներից հանդիանում է Ադրբեջանի երկրորդ ամենաազդեցիկ ընտանիքը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кемаледдин Гейдаров
- ↑ Kamaləddin Heydərov kimdir?
- ↑ ТВОРЧЕСТВО ГЕЙДАРОВЦА
- ↑ «Досье Wikileaks на главу МЧС Азербайджана и его семью». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «ЧРЕЗВЫЧАЙНАЯ МИССИЯ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Кямаледдин Гейдаров награждён орденом «Азербайджанский флаг»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Кямаледдин Гейдаров награждён орденом «Шохрат»
- ↑ The next report from WikiLeaks — about Kamaladdin Heydarov
- ↑ Бизнес-империя Гейдаровых