Jump to content

Քննարկման ընդհատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քննարկման ընդհատում (անգլ.՝ Adjournment debate), ընթացակարգ, որով ավարտվում է օրենսդիր մարմնի նիստը։ Մեծ Բրիտանիայի Համայնքների ատյանում ամենօրյա նիստն ընդհատվում է հետևյալ առաջարկությամբ. «Ատյանն այժմ ընդհատում է նիստը», որից հետո՝ կես ժամ տևող քննարկման ժամանակ, ատյանի անդամները կարող են ցանկացած հարց բարձրացնել։ Կառավարության անդամ չհանդիսացող խորհրդարանի համար սա այն հազվադեպ հնարավորություններից մեկն է, երբ նա կարող է քննարկում նախաձեռնել։ Ատյանը կարող է նիստն ընդհատել, եթե անդամներն անկարգապահ են, կամ ներկաների թիվը քվեակազմ չի ապահովում։ Քննարկման ժամանակ կարող է արվել ընդհատման առաջարկություն՝ որոշման ընդունումը խանգարելու նպատակով։ Եթե կառավարությունը չի պաշտպանում տվյալ որոշումը, ապա ընդհատումը սովորաբար նշանակում է, որ այն չի ընդունվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։