Jump to content

Օֆսեթ (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆսեթ
Offset, 2024
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունOffset
Ի ծնե անունԿիարի Քենդրել Սիֆուս
Նաև հայտնի է որպեսOffset
Ծնվել էդեկտեմբերի 14, 1991 (32 տարեկան)
Ատլանտա, Ջորջիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2009-ներկա
ԼեյբլQuality Control Music, Motown, Capitol Records
ԿրթությունRiverside Military Academy?
ԱնդամակցությունMigos
ԿապվածMigos, Քարդի Բի, Մետրո Բումին, 21 Savage
ԱմուսինՔարդի Բի
Կայքyungrichnation.com
 Offset (rapper) Վիքիպահեստում

Կիարի Քենդրել Սիֆուս (անգլ.՝ Kiari Kendrell Cephus, դեկտեմբերի 14, 1991(1991-12-14), Lawrenceville, Ջորջիա), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Օֆսեթ (անգլ.՝ Offset) բեմական անվամբ։ Նա հանդիսանում է Migos հիփ հոփ խմբի անդամ։

2009 թվականին իր մանկության ընկերներ Քուեյվոյի և Թեյքոֆի հետ ստեղծել է Migos խումբը[1]։ Նրանք համաշխարհային ճանաչման հասան 2016 թվականին «Bad and Boujee» սինգլի շնորհիվ, որը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթը[2]։

Անհատական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Migos-ի անդամ հանդիսանալուց, Օֆսեթն նաև հանդես է գալիս որպես անհատ արտիստ։ 2017 թվականի հոկտեմբերին ռեփեր 21 Savage-ի և պրոդյուսեր Մետրո Բումինի հետ թողարկել է «Without Warning» համատեղ ալբոմը, որն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[3]։ Օֆսեթը նաև զբաղվում է մոդելինգով և նկարահանվել է այնպիսի ապրանքանիշների գովազդներում, որոնցից են՝ Gosha Rubchinskiy[4], Bryce Barnes[5], և Lavati[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Migos: Young, Rich and Outrunning Trouble». Rolling Stone. 2015 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  2. «Migos' 'Bad and Boujee,' Featuring Lil Uzi Vert, Tops Hot 100». Billboard. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  3. «Offset - Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  4. «Migos's Offset Flaunts His Ink and Style in 2016 Fall/Winter Gosha Rubchinskiy Editorial». Hypebeast. 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  5. «Migos' Offset Features in Bryce Barnes' 2016 Fall/Winter Editorial». Hypebeast. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  6. «Offset Is The Face Of Footwear Brand Lavati's Second Footwear Campaign». The Source. 2017 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]