Ֆիբրոմա
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆիբրոմա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Fibromas Վիքիպահեստում |
Ֆիբրոմա (լատին․՝ fibra - թել և ωμα - ուռուցք), շարակցական հյուսվածքի թելիկների բարորակ ուռուցք։
Հիմնականում առաջանում է մաշկի, լորձաթաղանթի վրա, կրծքագեղձերում, արգանդում և այլն։ Ըստ աճման բնույթի լինում է տարածուն և սահմանափակ։ Ախտանշանները և ընթացքը պայմանավորված են ֆիբրոմայի տեղադրությամբ և աճման արագությամբ։ Երբեմն կազմափոխվում է չարորակի։
Ֆիբրոման հաճախ զուգակցվում է մկանային (ֆիբրոմիոմա), գեղձային (ֆիբրոադենոմա) կամ անոթային (ֆիբրոանգիոմա) հյուսվածքների տարաճմամբ։ Բուժումը կատարվում է վիրահատական եղանակով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիբրոմա կատեգորիայում։ |
- Dermatofibroma
- Angiofibroma Արխիվացված 2013-02-23 Wayback Machine
- Ovarian fibroma HP:3654 Արխիվացված 2015-09-09 Wayback Machine at humpath.com