Ֆրանց Վաքսման
Ֆրանց Վաքսման գերմ.՝ Franz Wachsmann | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1906[1][2][3] |
Ծննդավայր | Խոժուվ, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | փետրվարի 24, 1967[1][2][3] (60 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | franzwaxman.com |
Franz Waxman Վիքիպահեստում |
Ֆրանց Վաքսման (անգլ.՝ Franz Waxman, գերմ.՝ Wachsmann, դեկտեմբերի 24, 1906[1][2][3], Խոժուվ, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 24, 1967[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի երգահան։ Հայտնի է որպես հոլիվուդյան ֆիլմերի երաժշտության հեղինակ, այդ թվում՝ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն», «Ռեբեկա», «Սանսեթ ծառուղի», «Մի տեղ արևի տակ», «Սթալագ-17», «Պատուհան դեպի բակ», «Պեյթոն Փլեյս», «Միանձնուհու պատմությունը» և «Տարաս Բուլբա»: «Օսկար» է ստացել «Սանսեթ ծառուղի» և «Տեղ արևի տակ» ֆիլմերի համար: «Տարաս Բուլբա» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Հորինել է երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ջոշուայի օրատորիան» (1959) և «Թերեզինի երգը» (1965), որոնք հիմնված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբարի երեխաների գրած բանաստեղծությունների հիման վրա[5]:
1947 թվականին Վաքսմանը դարձել է Լոս Անջելեսի երաժշտական փառատոնի հիմնադիրը։ Արևմտյան ափի իր ընկեր կոմպոզիտորների մասնակցությամբ նա մի քանի պրեմիերաներ է ներկայացրել[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիեր (1906–1934)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գերմանական կայսրության (այժմ՝ Լեհաստան) պրուսական գավառի Կյոնինգսհյութե քաղաքում (Սիլեզիա), հրեական ընտանիքում[7]։ Երեք տարեկանում նա լուրջ վնասվածք է ստացել՝ աչքերը այրվել են եռացող ջրից, ինչը ընդմիշտ վնասել է տեսողությունը։
Տասնվեց տարեկանում ընդունվել է Դրեզդենի երաժշտական ակադեմիա, որտեղ սովորել է կոմպոզիցիա և դիրիժորություն։ Նա ապրել է հանրաճանաչ երաժշտություն նվագելուց վաստակած գումարով։ Այս վաստակի շնորհիվ նա կարողացել է ավարտել իր ուսումը[8]։
Weintraub Syncopators պարային խմբի հետ դաշնակահար աշխատելիս, նա հանդիպել է Ֆրիդրիխ Հոլանդերին, ով նեկայացրել է Վաքսմանին նշանավոր դիրիժոր Բրունո Ուոլթերին[9]։
Երաժիշտ աշխատելով գերմանական կինոարդյունաբերությունում՝ նա կատարել է «Կապույտ հրեշտակը» (1930) ֆիլմի երաժշտական պարտիտուրը։ Նրա առաջին դրամատիկ երաժշտական ստեղծագործությունը կատարվել է «Լիլիոմա»(1934) ֆիլմում։ Նույն թվականին նա դաժան ծեծի է ենթարկվել Բեռլինում նացիստների կողմնակիցների կողմից՝ ինչը ստիպել է նրան լքել Գերմանիան և կնոջ հետ տեղափոխվել Փարիզ[9] և կարճ ժամանակ անց՝ Հոլիվուդ։
Կինոերաժշտություն և Լոս Անջելեսի երաժշտական փառատոն (1935-1949)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիվուդում Վաքսմանը հանդիպել է Ջեյմս Ուեյլին, ով շատ տպավորված է Վաքսմանի երաժշտությամբ «Լիլիոմա» ֆիլմում։ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» (1935) ֆիլմի համար նրա գրած երաժշտության ցնցող հաջողությունը հանգեցրել է նրան, որ երիտասարդ երգահանը նշանակվել է Universal Studios-ի երաժշտական ղեկավարի պաշտոնում[10]։
Վաքսմանը, սակայն, ավելի շատ հետաքրքրված է երաժշտություն ստեղծելով, այլ ոչ թե ֆիլմերի երաժշտական ուղեկցմամբ,այդ պատճաով 1936 թվականին նա հեռացել է Universal-ից Մետրո-Գոլդուին-Մայեր, որտեղ աշխատում է որպես երգահան[6]։
Հետագա մի քանի տարիների ընթացքում Վաքսմանը մի շարք կինոնկարների համար ստեղծել է պարտիտուրներ, բայց հայտնի է նա դարձել կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» (1940) ֆիլմով։ Վաքսմանը բազմիցս հրավիրվել է աշխատելու սարսափ ֆիլմերի կամ արկածային ֆիլմերի վրա, բայց հենց «Ռեբեկան» դարձավ Վաքսմանի ժանրային կինոյի գագաթնակետը[11]։ Ռեբեկան Հիչքոքի առաջին հոլիվուդյան ֆիլմն է Դեյվիդ Օ. Սելզնիկի հետ պայմանագրի շրջանակում, սիմֆոնիկ երաժշտական նվագակցությունը, որում առաջին անգամ վստահվել է Վաքսմանին[11][12]։
Սելզնիկը ֆինանսավորել է «Ռեբեկա» ֆիլմը այն ժամանակ, երբ նկարահանվում է«Քամուց քշվածները»։ Ինչպես Ջեք Սալիվանն է ասել, «Ռեբեկա» ֆիլմի համար Վաքսմանի պարտիտուրը միստիկ է, ոչ երկրային՝ բառացիորեն սուզվում է ենթագիտակցության խորքերը[13]:
1943 թվականին Վաքսմանը հեռացել է MGM-ից և գնացել Warner Bros։ Այստեղ նա աշխատել է այնպիսի մեծ կինոկոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Մաքս Շտայները և Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդը։ Այս ժամանակահատվածում նա գրել է «Պարոն Սքեֆինգթոն» (1944) և «Թիրախ՝ Բիրմա» (1945) ֆիլմերի երաժշտությունը[10]։ «Թիրախ՝ Բիրմա» ֆիլմի գագաթնակետային տեսարանի երաժշտական նվագակցությունը ստացվել է ֆուգայի տեսքով, այս տեխնիկան հետագայում դարձել է Վաքսմանի այցեքարտերից մեկը, օրինակ՝ «Սենթ Լուիսի ոգին» (1957 թ.) և «Տարաս Բուլբա» (1962)[14]։
1947 թվականին Վաքսմանը հիմնել է Լոս Անջելեսի երաժշտական փառատոնը, որտեղ նա և դիրիժոր է, և երաժշտական ղեկավար մինչև իր կյանքի վերջ[15] ը: Ըստ Թոնի Թոմասի՝ այս փառատոնի ստեղծման ժամանակ Վաքսմանի նպատակն է՝ ծաղկուն քաղաքում սերմանել «եվրոպական մշակութային չափանիշներ»[10]։
Բացի մեծ վարպետների ստեղծագործությունները կատարելուց (օրինակ՝ Ստրավինսկիին) նա համագործակցում է իր գործընկերների հետ, ինչպիսին է Միկլոշ Ռոզսան՝ ղեկավարելով ջութակի համերգները[16]։
Երաժշտական նվագակցությունը հետպատերազմյան շրջանում (1947-1959 թթ.)
[խմբագրել | խմբագրել կոդը]Համագործակցությունը Warner Brothers-ի հետ երկար չի տևել, արդեն 1947 թվականին, Վաքսմանը հեռացել է Warner Brothers-ից: Դառնալով անկախ կինոկոմպոզիտոր՝ նա աշխատել է միայն այն ամենի հետ, ինչն իրեն հետաքրքիր է, ավելի մեծ ցանկությամբ, քան ստուդիայում[10]։
Վաքսմանի երաժշտական ուղեկցումը «Ներողություն, սխալ եք զանգել» (1948) ֆիլմի համար արժանացել է բարձր գնահատանքի՝ պասսակալիա օգտագործելու համար: Այս ֆիլմում Վաքսմանը հմտորեն օգտագործել է անտիպ երաժշտական ձևեր[17]։ Վաքսմանը նախկինում օգտագործել է դասական ձևեր. «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» (1935) գագաթնակետային «ստեղծագործական» տողը (ինչպես պնդում է Քրիստոֆեր Փալմերը) «իրոք մեկ նոտայով գործողություն է»[18]:
Վաքսմանը ստացել է իր առաջին «Օսկար» մրցանակը «Սանսեթ ծառուղի» (1950) ֆիլմում աշխատանքի համար։ Երաժշտական պարտիտուրը դինամիկ և հզոր է եղել՝ օգտագործելով տարբեր տեխնիկական մեթոդներ, ինչը ընդգծել է Նորմա Դեսմոնդի խելագարությունը: Օգտագործվել են ցածր զարկերակային նոտաներ (առաջին անգամ հնչել են «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» գրքում) և արագ գեղգեղանքներ: Ըստ Մերվին Քուքի, Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերան ոգեշնչել է Վաքսմանին գրել այն վայրի դայլայլները, որոնք լսվել են Դեզմոնդի վերջին կատաղի կատարման ժամանակ[19]:
ել էՎաքսմանը ստացվ իր երկրորդ Օսկարը «Մի տեղ արևի տակ» (1951) ֆիլմի համար։ 1950-ականների սկիզբը նշանավորվել է կինոյում երաժշտական մրցանակների շնորհմամբ։ Այս տասնամյակը Վաքսմանի համար դարձել է այն ժամանակը, երբ նա սկսել է լուրջ երաժշտական ստեղծագործություններ գրել համերգների համար։ Լարային նվագախմբի և լիտավի սիմֆոնիետը հնչել է 1955 թվականին։ 1959 թվականին Վաքսմանը ավարտել է «Հիսուս Նազովրեցի» օրատորիան[6], որը ստեղծել է ի հիշատակ իր հանգուցյալ կնոջ։ Եբրայերենի ակտիվ ազդեցությունը և կերպարների համատարած օգտագործումը հստակ ցույց տվեցին Վաքսմանի երգահանչական ունակությունները[20]։
Հետագա կյանք (1960–1967)
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաքսմանի կյանքի վերջին տարիներին նրա կոմպոզիտորական կարիերան արագ է զարգացել։ Քրիստոֆեր Փալմերը գրում է[21].
«1967 թվականին՝ մահվան պահին, Վաքսմանը իր ստեղծագործական ծաղկման շրջանում էր» |
1960-ականներին Վաքսմանի ստեղծագործությունները, թերևս, ավելի զուսպ են, քան նախորդ տարիներին, սակայն, 1962 թվականին նա գրել է «Տարաս Բուլբա» ֆիլմի երաժշտությունը։ 1966 թվականին Վաքսմանը աշխատել է մի քանի հեռուստատեսային շոուներում, այդ թվում՝ «Զենքի ծուխը» հեռուստասերիալում։ «Թերեզինի երգը» օրատորիան (1965) հիմնված է Թերեզինի գետտոյի երեխաների գրած բանաստեղծությունների վրա[6]։
Թերևս Վաքսմանի և այս թեմայի միջև այդքան խորը հոգևոր կապի պատճառն այն է, որ 1934 թվականին Բեռլինի փողոցներում նա ինքն էլ բախվել է նացիզմի հետ, բայց ինչ էլ որ լինի Վաքսմանի այս թեմային նվիրվածության պատճառը, «Թերեզինի երգը» դարձավ կոմպոզիտորի կյանքի օրինակելի ստեղծագործությունը[22]: Երաժշտական ստեղծագործությունը գրվել է խառը երգչախմբի, մանկական երգչախմբի, սոպրանոյի մենակատարների և նվագախմբի համար։
1967 թվականի փետրվարին՝ իր վաթսուներորդ տարեդարձից երկու ամիս անց, Վաքսմանը մահացել է քաղցկեղից։ Այսպես է ավարտվել նրա կարիերան[21]։
Նրանից ժառանգություն է մնացել ավելի քան 150 ֆիլմերի և բազմաթիվ կոլեկցիոն համերգային ստեղծագործություններ։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաքսմանի որոշ երաժշտական ստեղծագործությունների ձայնագրությունները վաճառվել են ձայնասկավառակների և կոմպակտ սկավառակների վրա։ Չարլզ Գերհարդը և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 1970-ականների սկզբին RCA Records-ի համար նվագել է Վաքսմանի տարբեր պարտիտուրների կարևոր հատվածները, որոնք օգտագործել է Dolby ձայնային վերարտադրությունները: «Տառաս Բուլբա»-ի երաժշտությունը ձայնագրել է Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Ամերիկյան կինոինստիտուտի տվյալներով՝ «Սանսեթ ծառուղի» ֆիլմում Վաքսմանի պարտիտուրը զբաղեցրել է 16-րդ տեղը «100 տարվա ընթացքում ամերիկյան ֆիլմերի լավագույն երաժշտության» ցանկում։ Երաժշտական նվագակցության համար առաջադրվել են հետևյալ ֆիլմերը.
- «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» (1935)
- «Բժիշկ Ջեքիլ և պարոն Հայդը» (1941)
- «Միանձնուհու պատմությունը» (1959)
- «Փեյթոն Փլեյս» (1957)
- «Ֆիլադելֆիայի պատմությունը» (1940)
- «Մի տեղ արևի տակ» (1951)
- «Ռեբեկա» (1940)
- «Սայոնարա» (1957)
- «Սենթ Լուիսի ոգին» (1957)
- Տարաս Բուլբա (1962)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ավազակներ» (1930)
- «Մարդը փնտրում է իր մարդասպանին» (1931)
- «Սկամպոլո» (1932)
- «Կայսրուհին և ես» (1933)
- «Միակ աղջիկը» (1933)
- «Անտեսանելի մարդը» (1933)
- «Ողջույններ և համբույրներ, Վերոնիկա» (1933)
- «Լիլիոմ» (1934)
- «Վատ ժառանգականություն» (1934)
- «Ճգնաժամն անցել է» (1934)
- «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» (1935)
- «Ֆլեշ Գորդոն» (հեռուստասերիալ) (1936)
- «Զայրույթ»(1936)
- «Երբ մենք նորից կսիրենք» (1936)
- «Քաջարի կապիտաններ» (1937)
- «Գորդոնի փայլուն ճանապարհորդությունը դեպի Մարս» (հեռուստասերիալ) (1938)
- «Սուրբ Ծննդյան երգ» (1938)
- «Երիտասարդություն սրտում» (1938) (2 Օսկարի անվանակարգ)
- «Փոխառության ժամանակ» (1939)
- «Տիկինն արևադարձային շրջաններից» (1939)
- «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1939)
- «Ֆլեշ Գորդոնը նվաճում է տիեզերքը» (հեռուստասերիալ) (1940)
- «Ռեբեկա» (1940) (Օսկարի առաջադրություն)
- «Ֆիլադելֆիայի պատմությունը» (1940)
- «Կասկած» (1941) (Օսկարի առաջադրություն)
- «Բժիշկ Ջեքիլ և պարոն Հայդ» (1941) (Օսկարի առաջադրություն)
- «Նրա ստվարաթղթե սիրեկանը» (1942)
- «Իսկական ընկերուհի» (1943)
- «Թիրախ՝ Բիրմա» (1945) (Օսկարի առաջադրություն)
- «Բեռլին հյուրանոց» (1945)
- «Հումորեսկ» (1946) (Օսկարի առաջադրություն)
- «Պարադայնի գործը» (1947)
- «Նիկ Բիլի կեղծանունը» (1949)
- «Фурии» (1950)
- «Մութ քաղաք» (1950)
- «Նա վազել է ամբողջ ճանապարհը» (1951)
- «Էնը Հնդկաստանից» (1951)
- «Մի տեղ արևի տակ» (1951) (Премия Академии)
- «Հեռախոսազանգ անծանոթից» (1952)
- «Վերադարձիր փոքրիկ Շեբա» (1952)
- «Որևէ մեկը տեսե՞լ է իմ աղջկան» (1952)
- «Ռազմագերի թիվ 17 ճամբար» (1953)
- «Դեմետրիուսը և գլադիատորները» (1954)
- «Պատուհան դեպի բակ» (1954)
- «Արծաթե գավաթ» (1954) (Օսկարի առաջադրություն)
- «Պարոն Ռոբերթս» (1955)
- «Հանցագործություն փողոցում» (1956)
- «Փեյթոն Փլեյս» (1957)
- «Սենթ Լուիսի ոգին» (1957)
- «Դանդաղ քայլ, խորը քայլ» (1958)
- «Միանձնուհու պատմությունը» (1959) (Օսկարի առաջադրություն)
- «Արևածագ Կամպոբելլոյում» (1960)
- «Սիմարոն» (1960)
- «Վերադարձ դեպի Պեյթոն Փլեյս» (1961)
- «Մեծ Բանկրոլ» (1961)
- «Իմ գեյշա» (1962)
- «Երիտասարդ Հեմինգուեյի արկածները» (1962)
- «Տարաս Բուլբա» (1962) (Օսկարի առաջադրություն)
- «Թռիչք» (1966) «Զենքի ծուխը» — 11.18 և 11.19 դրվագներ
Համերգային ստեղծագործությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆանտազիա «Կարմեն» օպերայի թեմաներով» (1946) ջութակի և նվագախմբի համար
- «Ֆանտազիա «Տրիստան և Իզոլդա» օպերայի թեմաներով» ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար
- «Չորս տեսարան մանկությունից» (1948) ջութակի և դաշնամուրի համար (գրվել է Յաշա Հեյֆեցի՝ որդու՝ Ջեյի ծննդյան կապակցությամբ)
- «Auld Lang Syne Variations» (1947) ջութակի և կամերային անսամբլի համար։ Վարիացիաներ՝ «Eine kleine Nichtmusik», «Լուսնի լույսի կոնցերտ», «Chaconne is son gout» և «Հարգանքի տուրք Շոստակոֆևին»
- «Թերեզինի երգը» (1964—1965), հիմնված Թերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբարի երեխաների բանաստեղծությունների վրա
- «Հիսուս Նազովրեցի» (1959), օրատորիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #117156094 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Кристофер Фрэнсис Палмер. «Франц Ваксман», часть 4 в Композитор в Голливуде. Нью-Йорк: Марион Бояре, 1990, 96.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Palmer, 96.
- ↑ Лондонский Телеграф: «Музыка Золотого Века Голливуда - Արխիվացված 2018-07-02 Wayback Machine Би-Би-Си Промс отдает дань уважения золотому веку Голливуда, Тим Роби смотрит на композиторов, которые пересмотрели партитуру фильма» Тим Роби 24 Августа 2013
- ↑ Тони Томас. «Франц Ваксман» ч. 4 в «Оценка фильма: искусство и ремесло киноигры». Бербанк, Калифорния: Ривервуд Пресс, 1991, 35.
- ↑ 9,0 9,1 Томас, 35.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Томас, 36.
- ↑ 11,0 11,1 Palmer, 102.
- ↑ Джек Салливан. Музыка Хичкока ч. 5, «Ребекка: Музыка, воскрешающая мертвых.» Нью-Хейвен, Коннектикут: Пресс-центр Йельского университета, 2006, 60.
- ↑ Sullivan, 59.
- ↑ Cooke, 100.
- ↑ Palmer, 95.
- ↑ Palmer, 35.
- ↑ Cooke, Mervyn. A History of Film Music. Cambridge, NY: Cambridge University Press, 2008, 99.
- ↑ Palmer, 101.
- ↑ Cooke, 101.
- ↑ Томас, 37.
- ↑ 21,0 21,1 Palmer, 97.
- ↑ «Composers». Արխիվացված է օրիգինալից 2018-11-14-ին. Վերցված է 2018-11-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Waxman, Franz // Baker's Biographical Dictionary of Musicians / Completely Revised by Nicolas Slonimsky. — Fifth Edition. — New York: G. Schirmer Inc., 1958. — P. 1757.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Франца Ваксмана (биографический очерк, полная фильмография и дискография, список изданных сочинений и др.)
- Франц ВаксманԱրխիվացված 2007-03-11 Wayback Machine (краткая биография и фильмография)
- Воспоминания Давида Раксина о Франце ВаксманеԱրխիվացված 2006-08-13 Wayback Machine
- Краткая биография, фильмография, американские награды и номинации
- Биография Ваксмана и список его работ(գերմ.)
- Архива Ваксмана в Библиотеке Сиракузского университета (каталожное описание без оцифровки артефактов)Сиракузского университета (каталожное описание без оцифровки артефактов)Сиракузского университета
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Փետրվարի 24 մահեր
- 1967 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Օսկարակիրներ