2018-2019 Սուդանի բողոքի ցույցեր
Սուդանի բողոքի ցույցեր (2018-2019) | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | 19 Դեկտեմբերի 2018 | – այժմ||
Պատճառ | |||
Նպատակ |
| ||
Մեթոդ | |||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
|
2018 թվականաի դեկտեմբերի 19-ին ցույցեր սկսվեցին Սուդանի մի քանի քաղաքներում, բոլոր սոցիալական խմբերի համար գների աճի և տնտեսական պայմանների վատթարացման պատճառով[7]։ Բողոքի ցույցերը շատ արագ կերպով վերափոխեց տնտեսական բարեփոխոււմների պահանջը Օմար ալ-Բաշիրի հրաժարականի պահանջով[8][9]։
Կառավարության բռնի գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բերեց միջազգային անհանգստությունների։ Փետրվարի 22-ին, ալ-Բաշիրը արտակարգ իրավիճակ հայտարարեց և ցրեց ազգային և մարզային կառավարությունները՝ փոխարինելով նրանց ռազմական և հատուկ ծառայությունների սպաներով։ Մարտի 8-ին, ալ-Բաշիրը հայտարարեց, որ բոլոր այն կանայք, ովքեր ձերբակալվել են ցույցերի պատճառով ազատ կարձակվեն։ Ապրիլի 6-7-ը տեղի ունեցան մարդաշատ բողոքի ցույցեր, որոնք արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո առաջին ցույցերն էին։ Ապրիլի 10-ին զինվորները պաշտպանում էին բողոքավորներին անվտանգության ծառայողներից[10], և ապրիլի 11-ին, ռազմական ուժերը հեռացրեցին ալ-Բաշիրին իշխանությունից ռազմական հեղաշրջման միջոցով։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարին Խարթումի փողոցներում հիմնական ապրանքների գների աճի դեմ խոշոր ցույցեր սկսվեցին։ Ցույցերը աճեցին արագ տեմպով և շատ մեծ աջակցություն ստացան ընդդիմադիր կուսակցությունների կողմից. Երիտասարդական և կանանց շարժումները նույնպես միացան ցույցերին[11]։
Սուդանի կառավարությունը սկսեց կրճատել իր ծախսերը, որը խորհուրդ էր տվել Միջազգային դրամավարկային ֆոնդը[12], որը ներառում էր տեղական արժույթի արժեզրկում, ինչպես նաև ցորենի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերացում։ Սուդանի տնտեսությունը տուժել է այն պահից սկսված, երբ Օմար ալ-Բաշարը եկավ իշխանության, բայց այն ավելի շատ սրվեց, երբ Հարավային Սուդանը անջատվեց Սուդանից 2011 թվականին, որը իր նավթի արտադրության շնորհիվ հանդիսնաում էր երկրի համար արտասահմանյան արժույթի աղբյուր[12][13]։ 2018 թվականի հոկտեմբերին Սուդանական արժույթի անկումը բերեց արտարժույթի շատ լայն տատանումների և կանխիկի շրջանառության պակասուրդի[13]։ Առաջնային ապրանքների (հաց, բենզին և այլն) երկար հերթերը, ինչպես նաև բանկոմատներից կանխիկի ստացման հերթերը սովորական երևույթներ են այնտեղ, Սուդանը ունեցավ 70% ինֆլիացիա, որը իր ցուցանիշով հետ էր ընկնում միայն Վենեսուելայից[13]։
2018 թվականի օգոստոսին Ազգային Կոնգրես կուսակցությունը աջակցություն հայտնեց 2020 թվականի նախագահական ընտրություններին Օմար Ալ-Բաշարի թեկնածությունը, չնայած իր նվազող ժողովրդականության և իր նախորդ հայտարարության, որտեղ ասում էր, որ էլ չի առաջադրվի հաջորդ ընտրություններում[14]։ Այս գործողությունները հանգեցրեցին ընդդիմության աճին կուսակցության ներսում, ովքեր կոչ էին անում հարգել սահմանադրությունը, որը այդ պահին թույլ չէր տալիս Ալ-Բաշիրին վերընտրվել։ Սուդանցի ակտիվիստները սոցիալական ցանցերում արձագանգեցին սրան և կոչ արեցին արշավ սկսել Ալ-Բաշիրի թեկնածության դեմ[14]։
Ալ-Բաշիրը ղեկավարել է երկիրը 1989 թվականից։ Նա իշխանության է եկել 1989 թվականի Սուդանի ռազմական հեղաշրջումը ղեկավարելու շնորհիվ, որը ընտրված բայց ոչ պոպուլյար վարչապետ Սադիք ալ-Մահդինի դեմ էր[15]։ Միջազգային քրեական դատարանը մեղադրում էր Ալ-Բաշիրին պատերազմական հանցագործոթյունների համար և Դարֆուրի արևմտյան շրջանում մարդկության դեմ հանցագործությունների համար[16]։
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկտեմբեր 2018
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկտեմբերի ցույցերի ամենավերջին ալիքը սկսվեց 2018 թվականի դեկտեմբերի 19-ին ի պատասխան Ատբարայում հացի գնի եռպատկման, ապա արագորեն տարածվեց դեպի Պորտ Սուդան, Դոնգոլա և մայրաքաղաք Խարթում։ Ատբարայում և Դոնգոլայում ցուցարարները կրակ վառեցին ազգային կուսակցության գլխամասերի դիմաց[17]։ Իշխանությունները օգտագործեցին արցունքաբեր գազ, ռետինե մահակներ և մարտական փամփուշտներ ցույցերը ցրելու համար, որը հարուցեց մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ[18]։ Նախկին վարչապետ Սադիք ալ-Մահդին վերադարձավ Սուդան հենց նույն օրը[17]։
Սոցիալական ցանցերի և ուղիղ առցանց նամակագրության նկտամամբ հնարավորությունը կտրվել է Դեկտեմբերի 21-ին երկրի հիմնական մատակարարողների կողմից, տեխնիկական ապացույցներ հավաքված NetBlocks համացանցային դիտարանի կողմից և Սուդանցի կամավորները նախաձեռնել են էքստենսիվ համացանցային գրաքննական ռեժիմ[19][20]։ Պարեկային ժամեր են սահմանվել ամբողջ Սուդանով, ամբողջ երկրով դպրոցներ են[21]։
Հունվար 2019
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2019 թվականի հունվարի 7-ի մոտ ավելի քան 800 հակակառավարական ցուցարարներ ձերբակալվել են և 19 հոգի՝ ներառյալ ոստիկաններ, սպանվել են ցույցերի ժամանակ[22]։ Հունվարի 9-ին հազարավոր ցուցարարներ հավաքվել էին հարավարևմտյան Էլ-Գադարիֆ քաղաքում[23]։
Ցույցերը կազմակերպվել են Սուդանի պրոֆեսիոնալների ասոցիացիայի կողմից, որը ղեկավարվում էր բժիշկի կողմից ով սպանվել է փամփուշտից հունվարի 17-ին[24][25]։ Մեղադրանքներ են հնչում, որ հիվանդանոցները թիրախավորվում են անվտանգության ուժերի կողմից[26]։
Փետրվար 2019
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցույցերի մասին մեդիա դաշտը խստորեն վերահսկվում էր անվտանգության ուժերի կողմից։ Ալ Թայյար-ը սկեց տպել դատարկ էջեր ցեւյց տալու համար կառավարական գրաքննության չափը։ Ուրիշ նոր աղբյուրներ իրենց ամբողջ տպագրությունը կատարյում էին կառավարության պարտադրանքով։ Անվտանգության ուժերը նորից ներխուժեցին Ալ Ջարիդայի գրասենյակ, որը բերեց նրան, որ նրանք թողարկել տպագիր տարբերակներ։ Ըստ The Listening Post-ի, արտասհմանայն արաբալեզու տեսագրողները թիրախավորվում էին կառավարության կողմից[27][28]։
Գլխավոր ռազմական աղբյուրը Middle East Eye-ին ասաց, որ Սուդանի հատուկ ծառայության ղեկավար Սալահ Գոշը ուներ ԱՄԷ-ի, Սաւոդիան Արաբիայի և Եգիպտոսի աջակցությունը, որպեսզի որպես նախագահ փոխարինի ալ-Բաշիրին՝ որպես ապացույց հղում անելով իր մասնավոր զրույցը Յոսսի Քոհենի հետ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ (Փետրվարի 15–17-ը)[29]։
Փետրվարի 22-ին ալ-Բաշիրը հայտարարեց համազգային արտակարգ դրություն՝ առաջին անգամ վերջին 20 տարվա մեջ[30], և ցրեց կենտրոնական և մարզային կառավարությունները[31]։ Հաջորդ օրը նա նշանակեց իր ընտրյալ հաջորդողին՝ Մուհամեդ Թահիր Այալային, որպես վարչապետ և նախկին հատուկ ծառայությունների ղեկավար ու այդ պահի պաշտպանության նախարար Ավադ Մուհամեդ Ահմեդ Իբն Աուֆին որպես առաջին փոխնախագահ։ Իր հետախուզության ղեկավարը՝ Ահմեդ Հուրանը, նույնպես հայտարարեց, որ նա չի փորձի վերընտրվել 2020 թվականին և հրաժարական կտա Ազգային Կոնգրես կուսակցության ղեկավարի պաշտոնից[30]։ Ահմեդը Հուրանը, ով նույնպես Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզման մեջ էր , փոխարինել էր ալ-Բաշիրին որպես Ազգային Կոնգրես կուսակցության ղեկավար։ Կառավարությունները ցրելուց հետ ռազմական և հետախուզական ուժերի սպաները նշանակվել էին մարզային կառավարությունների պատասխանատուներ[29][32]։
Անվտանգության ուժերը ներխուժեցին Խարթումի և Օմբդուրմանի համալսարաններ , ըստ հաղորդումների փետրվարի 24-ին Խարթումի համալսարանում անվտանգության ուժերը մահակներով ծեծել են ուսանողներին[33]։ Նույն օրը նոր տասամյա բանտային պատիժներ և արտակարգ դատարաններ են ստեղծվել ալ Բաշիրի կողմից[34]։
Մարտ 2019
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 7-ին, ցույցերը կազմակերպվել էին կանանց պատվին ապաստամբության ժամանակ իրենց ղեկավար դերի համար[35]։ «Դուք կանայք, եղեք ամուր» և «Այս հեղափոխությունը կանանց հեղափոխություն է» կարգախոսները հնչել են մի քանի ցույցերում[36]։ Մարտի 8-ին Օմար ալ-Բաշիրը պատվիրել է ազատ արձակել բոլոր այն կանանց, ովքեր ձերբակալվել էին ցույցերին մասնակցելու համար[37]։ Ցուցարարները Խարթունի մոտակայքում գտնվող պուրակը անվանել են այդ կանանցի մեկի անունով, ով արտակարգ դատարանի կողմից դատապարտվել էր 20 մտրակի հարվածով և 1 ամսվա բանտարկությամբ, ով հետագայում ազատվեց բողոքարկման արդյունքում։ Մարմնական վնաս տալու պատիժները առաջին անգամ ներդրվեց 1925 թվականին բրիտանական գաղութատիրության ժամանակ, որը նպատակ ուներ հեռացնել Սուդանցի կանանց քաղաքական ակտիվությունից։ Ըստ ժողովրդավար փաստաբանների դաշինքի առնվազն 870 հոգի դատապարտվել են նորաստեղծ արտակարգ դատարանի կողմից[38]։
Ապրիլ 2019
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 6-ին Ալժիրի ցույցերը մեղմելու համար Աբդելազիզ Բուտեֆլիկայի հեռացումից մի քանի օր հետ[39], Սուդանի պրոֆեսինոլալների ասոցիացիան կոչ արեց քայլերթի դեպի ռազմակ ուժերի գլխամասեր։ 100 հազարավոր մարդիկ արձագանքեցին կոչին։ Ըստ ցուցարներից մեկի, ուժեր հայտնվեցին անվտանգությա ուժերի , ովքեր փորձում էին հարձակվել հյուսիսից եկող ցուցարարների վրա , և ռազմական ուժերի, ովքեր անցել էին ցուցարարների կողմը և կրակ էին բաց թողում անվտանգության ուժերի դեմ, միջև։ Հետագայում նստացույցեր սկսեցին Խարթումի գլխավոր շտաբի դիմաց և շարունակվեց ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ապրիլի 8-ի առավոտյան, բանակը և գաղտնի ծառյաության արագ արձագանքման ուժերը կանգնած էին գլխավոր շտաբի դիմաց[40][41]։
Ապրիլի 7-ին Սուդանում տեղի ունեցավ ամբողջական պարապուրդ կիրակի օրով , համատարած սոցիալական մեդիայի արգելափակումից հենց մի քանի ժամ անց[42]։
Ապրիլի 8-ին Սուդանի պրոֆեսիոնալների ասոցիացիան մամլո ասուլիս հրավիրեց և կոչ արեց Խորհրդի ստեղծում, որը կպարունակի անկախության հռչակման և փոփոխությունների ուժերը և կհամագործակցի հեղափոխական ուժերի հետ, զարգացնել տարբեր կապված խմբերի հետ համագործակցությունը, օրինակ երկրի կանոնավոր ուժերի հետ, ինչպես նաև միջազգային դերակատարների հետ ավարտին հասցնելու քաղաքական անցումը և իշխանության հանձնումը անցումային քաղաքացիական կառավարությանը, որը վայելում է հանրության աջակցույթունը և արտացոլում է հեղափոխական ուժերի նպատակները[43]։
Ըստ ներքին գործերի նախարարի շաբաթվ վերջին 2 օրերին Խարթունում եղել է 6 զոհեր, 57 վիրավորներ և 2500 ձերբակալություններ։ Ոստիկանությանը հրահանգված է չմիջամտել[44]։
Ապրիլի 8-ին երիտասարդ կնոջ՝ Ալաա Սալահի տեսանյութը, որը ամբոխի մեջ մեքենայի տանիքից վարում էր երաժշտական բողոքի գործողություններ , սկսեց տարածվել WhatsApp-ում :Նկարը շատ արագ վիրուսային կերպով տարածվեց առցանց հարթակում և դարձավ ցույցերի խորհրդնաիշը Սուդանում։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ կանայք ներգրավվել են ցոիյցերի ղեկավարման մեջ[45]։
Ապրիլի 11-ին Բաշիրը հեռացվեց նախագահի պաշտոնից և դատապարտվեց տնային կալանքի ռազմական ուժերի կողմից[4][46]։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կանչեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ[47]։ Տեղի մեդիան հայտնեց, որ բոլոր քաղբանտարկյալները ներառյալ վերջին ցույցերի ղեկավարները բանտից ազատ են արձակվել[48]։ Պարեկային ժամ ներդրվեց 22:00-04:00-ն[48]: Չնայած պարեկային ժամի սահմանման ցուցարարները մնացին փողոցում[49]։
Ապրիլի 12-ի երեկոյան, անցումային ռազմակալն խորհրդի ղեկավար Ավադ Իբն Աուֆը հուժկու բողոքի ցույցերից պատճառով հայտարարեց իր հրաժարականի մասին ։ Նա հայտարարեց, որ որ նա իրեն իրավահաջորդ է ընտրել Գեներալ լեյտենանտ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը, ով բանակի գլխավոր տեսույչն էր։ Ցուցարարներին բավարարեց այդ նշանակումը, քանի որ նա այն գեներալներից էր, ովքեր աջակցություն էին հայտնել ցուցարարներին նստացույցի ժամանակ[50][51]։ Բուրանը նաև յժհայնտի չէր որպես պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձ և ոչ էլ հետախուզվում էր միջազգակյին դատարանների կողմից[51]։
Ապրիլի 13-ին ցուցարարների և ռազմական ուժերի մեջ բանակցությունները պաշտոնապես սկսվեցին[52]։ Սա հաջորդեց այն հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ Աուֆի կողմից հայտարարված պարեկային ժամը չեղարկվում է, որ կա հրաման ազատ արձակելու այն մարդկանց, ովքեր ձերբակալվել էին ալ-Բաշիրի արտակարգ դատարանի կողմից։ Նաև հայտարարվեց, որ հատուկ ծառայությունների ղեկավար Սալահ Գոշը հրաժարական է տվել։ Аmnesty International-ը խնդրեց ռազմական կոալիցիային հայտնաբերել Սալահի դերը ցուցարարների մահվան մեջ[52]։ Ապրիլի 14-ին հայտարարվեց, որ ռազմական խորհուրդը համաձայնել է ցուցարների կողմից հայտարարված քաղաքացիական վարչապետի թեկնածությանը և ունենալ քաղաքցիական նախարարներ բացառությամբ պաշտպանության և ներքին գործերի նախարարի[53]։ Նույն օրը նրանց մամլո խոսնակը հայտարարեց, որ Աուֆը հեռացվել է պաշտպանության նախարարի պաշտոնից[54]։ Գեներալ լեյտենանտ Աբու Բաքր Մուստաֆան հայտարարվեց որպես Գոշի հաջորդող որպես Սուդանի հատուկ ծառայությունների ղեկավար[54]։ Ապրիլի 15-ին ռազմական խորհրդի մամուլի քարտուղար Շամս ալ-Դին Քաբաշին հայտարարեց, որ նախկին իշխող Ազգային Կոնգրես կուսակցությունը չի մասնակցի որև անցումային կառավարության կազմավորմանը, չնայած չի զրկվի մասնակցելու հաջորդ ընտրություններին[55][56]։ Նույն օրը հայնտի ակտիվիստ Մուհամեդ Նաջի ալ-Ասամը հայտարարեց, որ փոխվստահությունը նույնպես աճում է ռազմական ուժերի և ցուցարարների միջև, քանի որ ավելի շատ բանակցույթւոններ են գնում և ավելի շատ քաղբանտարկյալներ են ազատվում, չնայծ նրան, որ փորձեր են կատարվում ցրելու նստացույցերը[57]։ Ապրիլի 16-ին ռազմական խորհուրդը հայտարարեց. որ Բուրհանը նորից համագործակցում է ցուցարարների հետ և կատարում նրանց պահանջը՝ հեռացնելով 3 գլխավոր դատախազներին[58][59][60]։ Նույն օրը 2 աղբյուրները CNN -ին փոխանցել էին, որ նախկին իշխող կուսակցության ղեկավարը և նախկին ներքին գործերի նախարարը կմեղադրվեն կոռուպցիայի և ցուցարարներին սպանելու համար[61]։
Ապրիլի 17-ին ալ-Բաշիրը տնային կալանքից նախագահական պալատից Կոբարի առավելագույն անվտամգ բանտ Խարթունում, որտեղ ըստ հայտարարությունների նա գտնվում է մենախցում[62][63][64]։ Բանտը, որտեղ ձերբակալված են նաև ալ-Բաշիրի դաշնակիցները[64], որը հայտնի էր, որպես ալ-Բաշիրի կառվարման ժամանակ քաղբանտարկյալների պահմամբ[63][64]։ Ռազմական խորհրդի մամլո քարտուղար Շամս Էլդինը Քաբաշին ավելացրեց, որ ալ-Բաշիրի 2 եղբայրները՝ Աբդուլահն ու Ալաբասը, նույնպես ձերբակալվել են[65]։
Ապրիլի 18-ին բազմությունները տասնյակ հազարներով ցույց են անում՝ պահանջելով քաղաքցիական օրենք։ Ալ-Բաշիրի հեռացումից հետո ամենախոշոր ցույցն էր:Ցուցարարների ղեկավարները հայտարարել են նախագծեր անվանակոչելու իրենց սեփական անցումային խորհուրդը 2 օրվա մեջ, եթե ռազմական խունտան հրաժարվի հեռանալ իշխանությունից[66]։
Ապրիլի 21-ին Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը նախազգուշացրեց անցումային ռազմական խորհրդին, որ նրանք աճեցնում են ապստամբություն և հեղափոխություն և խոստացավ, որ շուտով կփոխանցվի իշխանությունը ժողովրդին[67]։ Այնուամենայնիվ , հենց նույն օրը ցուցարարների ղեկավարները խզել էին կապը ռազմական իշխանությունների հետ՝ պնդելով, որ ռազմական խունտան մտադրություն չունի հանձնելու իշխանությունը քաղաքցիական ուժերին և այն կազմված է ալ-Բաշիրի իսլամական ռեժիմի մնացորդներից, և խոստացավ ուժեղացնել ցույցերը[68]։ Սաւոդիան Արաբիայի և ԱՄԷ-ի կառավարությունները $3 միլիարդ վարկ են տրամադրել ռազմական իշխանություններին[69], որից ցուցարարները խորհրդին կոչ են արել հրաժարվել, նույնիսկ առաջարկել են խզել կապերը իրենց պատմական դաշնակիցների հետ[70]։ Մինչդեռ որպես Պորտ Դուդանի նավթային ընկերությունների գործադուլների արդյունք, հարավային Սուդանի նավթի արտահանումը պարալիզացված է[71]։
Ապրիլի 24-ին Անցումային Ռազմական խորհրդի երեք անդամները (քաղաքական գծով ղեկավար Օմար Զային ալ-Աբիդեն, գեներալ-լեյտենանտ Ջալալ ալ-Դին ալ-Շեյխը և եներալ-լեյտենանտ Ալ-Թայիբ Բաբաքր Ալի Ֆադելը) հրաժարականի դիմում են ներկայացրել ի պատասխան ցուցարարների պահանջին[72]։
Ապրիլի 27-ին պայմանագիր հաստատվեց անցումային խորհուրդ ստեղծելու, որը բաղկացած էր քաղաքացիականներից և զինվորականներից, չնայած իշխանության հստակ բաժանում դեռևս չկա, քանի որ երկու կողմն էլ ուզում են ունենալ մեծամասնություն[73]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.aljazeera.com/indepth/opinion/sudan-bashir-nomination-term-180813110957240.html
- ↑ «Bashir Calls on Parliament to Delay Amendments Allowing Him Another Term». Haaretz. Reuters. 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Կաղապար:Citenews
- ↑ 4,0 4,1 «Sudan: Army says it will make 'important announcement'». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ http://www.armradio.am/hy/2018/04/16/an-3/. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://web.archive.org/web/20220211185717/https://www.tert.am/am/news/2018/04/16/query/2664248. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Several killed in Sudan as protests over rising prices continue». Al Jazeera. 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Sudanese police fire on protests demanding president step down». The Guardian. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Osha Mahmoud (2018 թ․ դեկտեմբերի 25). «'It's more than bread': Why are protests in Sudan happening?». Middle East Eye. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ "Troops shield protesters as Sudan President Omar al-Bashir faces mounting pressure to go", South China Morning Post, 10 April 2019.
- ↑ Mohammed Amin (2018 թ․ հունվարի 18). «Protests rock Sudan's capital as bread prices soar». Middle East Eye. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 12,0 12,1 Amina Ismail and John Davison (2017 թ․ դեկտեմբերի 12). «IMF says Sudan must float currency to boost growth, investment». Reuters. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «'We are all Darfur': Sudan's genocidal regime is under siege». The Economist. 2019 թ․ հունվարի 10. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 14,0 14,1 Mohammed Amin (2018 թ․ օգոստոսի 14). «Omar al-Bashir's nomination draws fire from all sides in Sudan». Middle East Eye. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Alan Cowell; anon. (1989 թ․ հուլիսի 1). «Military Coup In Sudan Ousts Civilian Regime». The New York Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Xan Rice (2009 թ․ մարտի 4). «Sudanese president Bashir charged with Darfur war crimes». The Guardian. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 17,0 17,1 Khalid Abdelaziz (2018 թ․ դեկտեմբերի 20). «Sudan price protests subverted by 'infiltrators': spokesman». Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին. «Leading Sudanese opposition figure Sadiq al-Mahdi returned to Sudan on Wednesday from nearly a year in self-imposed exile»
- ↑ Ruth Maclean (2018 թ․ դեկտեմբերի 30). «Dozens have been killed by the regime. But Sudan's protesters march on». The Guardian. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Study shows extent of Sudan internet disruptions amid demonstrations». NetBlocks. 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Yousef Saba; Nafisa Eltahir (2019 թ․ հունվարի 2). «Sudan restricts social media access to counter-protest movement». Reuters. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Mohammed Amin (2018 թ․ դեկտեմբերի 22). «Sudan announces curfews, shuts schools amid protests». Anadolu Agency.
- ↑ «Over 800 arrested in Sudan demos». Daily Nation. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Thousands protest al-Bashir's rule in eastern Sudanese city». News24. Associated Press. 2019 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Doctor and child killed as protests break out across Sudan». Al Jazeera. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Կաղապար:Citenews
- ↑ «Is the government of Sudan's Omar al-Bashir unravelling?». The Take. Al Jazeera. 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Sudan: A crumbling regime puts the squeeze on the media». The Listening Post. Al Jazeera. 2019 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Sudanese authorities prevent distribution of Al-Jarida newspaper». CPJ: Committee to Protect Journalists. 2018 թ․ հունիսի 17.
- ↑ 29,0 29,1 David Hearst; Simon Hooper; Mustafa Abu Sneineh (2019 թ․ մարտի 1). «EXCLUSIVE: Sudanese spy chief 'met head of Mossad to discuss Bashir succession plan'». Middle East Eye. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ 30,0 30,1 Khalid Abdelaziz (2019 թ․ փետրվարի 23). «Day into emergency rule, Sudan's Bashir names VP and prime minister». Reuters.
- ↑ Mohammed Alamin (2019 թ․ փետրվարի 22). «Sudan's Al-Bashir Declares State of Emergency for One Year». Bloomberg. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Sudanese continue protests as president tightens grip». The Christian Science Monitor. 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ Mohammed Alamin (2019 թ․ փետրվարի 27). «Protesters Face Whippings and Tear Gas in Sudanese Crackdown». Bloomberg. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին. «Leading Sudanese opposition figure Sadiq al-Mahdi returned to Sudan on Wednesday from nearly a year in self-imposed exile»
- ↑ Mohammed Alamin (2019 թ․ փետրվարի 26). «Sudan's Leader Issues Decrees to Curb Protests, Black Market». Bloomberg. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Iliana Hagenah (2019 թ․ մարտի 8). «Women are leading the push to topple Sudan's Omar Hassan al-Bashir, and suffering for it». CBS News. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ Ryan Lenora Brown (2019 թ․ մարտի 12). «'A women's revolution': Why women are leading calls for change in Sudan». The Christian Science Monitor. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Soudan: les femmes en première ligne des manifestations anti-Béchir» (ֆրանսերեն). 2019 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Sudanese woman sentenced to be lashed has square named in her honour». Middle East Eye. 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Clashes between rival Sudan armed forces risk 'civil war', protesters warn». The Independent. 2019 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին. «Protests [...] have been reignited by the successful 3 April ouster of Algeria's Abdelaziz Bouteflika[.]»
- ↑ Jean-Philippe Rémy (2019 թ․ ապրիլի 8). «Le mouvement de protestation embrase le Soudan» (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին. «[Selon] une bonne source soudanaise: "Un scénario de cauchemar se profile, avec des affrontements. Or, l'armée n'est pas aussi bien équipée que l'ensemble constitué par les hommes des FSR et les nombreuses milices secrètes."»
- ↑ https://www.bbc.com/news/world-africa-47869171
- ↑ Dahir, Abdi Latif; Dahir, Abdi Latif. «Sudan's anti-government protests face a total power outage and social media shutdown». Quartz Africa.
- ↑ «DFC PRESS RELEASE, April 8, 2019 – تجمع المهنيين السودانيين». sudaneseprofessionals.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Sudan police ordered not to intervene». BBC News. 2019 թ․ ապրիլի 9.
- ↑ «People Can't Stop Talking About This Iconic Photo From The Protests In Sudan». Buzzfeed.
- ↑ «Jubilation as Sudan's Omar Al-Bashir 'under house arrest'». Arab News. 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Tanguy Berthenet (2019 թ․ ապրիլի 11). «Soudan: un coup d'État emporte Omar el-Béchir». Le Figaro. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 48,0 48,1 Osman, Muhammed; Bearak, Max (2019 թ․ ապրիլի 11). «Sudan's military overthrows president following months of popular protests». Washington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Sudan protesters defy military curfew». 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին – via www.bbc.com.
- ↑ https://www.aljazeera.com/news/2019/04/sudan-military-council-ruler-ibn-auf-steps-190412194737727.html
- ↑ 51,0 51,1 «Sudan replaces military leader linked to genocide, rejects extraditing ex-president». CBC. AP. 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 52,0 52,1 https://www.aljazeera.com/news/2019/04/sudan-military-begins-talks-protesters-curfew-lifted-190413150125313.html
- ↑ https://www.africanews.com/2019/04/14/sudan-s-president-bashir-steps-down-govt-sources//
- ↑ 54,0 54,1 https://www.reuters.com/article/us-sudan-politics-military-council/sudans-military-council-removes-defense-minister-names-new-intelligence-head-idUSKCN1RQ0PX
- ↑ https://www.alaraby.co.uk/english/news/2019/4/15/bashirs-party-barred-from-transitional-government-military-council-says
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ https://www.apnews.com/3a1a656d7d9c45b1b0b4d0bb9e8232cc
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ https://www.reuters.com/article/us-sudan-politics-prosecutor/sudans-military-council-dismisses-top-three-public-prosecutors-idUSKCN1RS1LD
- ↑ https://www.theguardian.com/world/2019/apr/16/sudan-military-rulers-sack-more-top-officials-after-pressure-from-protesters
- ↑ https://www.cnn.com/2019/04/16/africa/sudan-african-union-deadline-intl/index.html
- ↑ Khalid Abdelaziz (2019 թ․ ապրիլի 17). «Toppled Bashir moved from residence to Khartoum's Kobar prison: relatives». Reuters. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին. «On Monday, the African Union urged the TMC to hand power to a transitional civilian-led authority within 15 days or risk Sudan being suspended from the AU.»
- ↑ 63,0 63,1 https://www.bbc.com/news/world-africa-47961424
- ↑ 64,0 64,1 64,2 Nima Elbagir; Yasir Abdullah (2019 թ․ ապրիլի 18). «Sudan's Bashir transferred to jail notorious for holding political prisoners during his regime». CNN.
- ↑ «Omar al-Bashir's brothers arrested as Sudan protests continue». Al Jazeera. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Sudan protesters 'to name transitional government', BBC News (April 19, 2019).
- ↑ Hamza Mohamed (2019 թ․ ապրիլի 21). «Sudan's military leader vows to hand 'power to people'». Al Jazeera.
- ↑ David Pilling (2019 թ․ ապրիլի 21). «Sudan opposition breaks off talks with military». Financial Times.
- ↑ «African leaders urge 'democratic transition' within three months in Sudan». France 24. 2019 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Murat Sofuoglu (2019 թ․ ապրիլի 26). «Why are Sudan's protesters snubbing the UAE and Saudi Arabia?». TRT World. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Okech Francis (2019 թ․ ապրիլի 26). «South Sudan Oil Shipments Blocked by Sudan Crisis, Minister Says». Bloomberg. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Khalid Abdelaziz; Nayera Abdallah; Lena Masri; Mark Heinrich; Mark Heinrich (2019 թ․ ապրիլի 24). «Three members of Sudan military council resign after demand by opposition». Reuters. Reuters. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Sudan's military and opposition 'agree on joint council'». Al Jazeera. 2019 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.