Օգոստոսի 24
Արտաքին տեսք
(Վերահղված է 24 օգոստոսիից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Օգոստոս | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Օգոստոսի 24, տարվա 236-րդ (նահանջ տարիներին՝ 237-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 129 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 79 - Վեզուվ հրաբխի ժայթքումը, որի հետևանքով կործանվեց Պոմպեյը
- 410 - վեստգոթերը՝ Ալարիքի ղեկավարությամբ սկսեցին ավարի ենթարկել Հռոմը, ինչը տևեց 3 օր
- 1456 - ավարտվեց Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը
- 1572 - Բարդուղիմեոսյան գիշեր. Ֆրանսիայի թագավոր Կառլոս VII-ի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվում Փարիզի հուգենոտները
- 1690 - Կալկաթա քաղաքի հիմնադրումը (Հնդկաստան)
- 1720 - Սարդինիայի թագավորության ստեղծումը
- 1814 - բրիտանական զորքերը ներխուժում են Վաշինգտոն և հրդեհում Սպիտակ Տունը
- 1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվում է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից
- 1914 - գերմանական զորքերը գրավում են Նամյուրը (Ֆրանսիա)
- 1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրում են բարեկամության պայմանագիր
- 1939 - ստորագրվում է Մոլոտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ սովետական և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից
- 1944 - սկսվում է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից
- 1954 - ԱՄՆ-ում արգելվում է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը
- 1960 - Անտարկտիդայի Վոստոկ կայանում գրանցվում է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (−88 °C)
- 1968 - Ֆրանսիան փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը, այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը
- 1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի ընդհանուր քարտուղարի պաշտոնից
- 1991 - Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1580`- Ջոն Թեյլոր, Անգլիա անգլիացի բանաստեղծ (վ. 1654)
- 1669 - Ալեսանդրո Մարչելո, վենետիկյան ազնվական, մաթեմատիկոս, բանաստեղծ
- 1750 - Լետիցիա Ռամոլինո, Նապոլեոն Բոնապարտի մայրը (վ. 1836)
- 1772 - Վիլհելմ I, Նիդերլանդների թագավոր (վ. 1840)
- 1817 - Ալեքսեյ Տոլստոյ, ռուս գրող (վ. 1875)
- 1837 - Թեոդոր Դյուբուա, ֆրանսիացի կոմպոզիտոր (վ. 1924)
- 1865 - Ֆերդինանդ I, Ռումինիայի թագավոր (վ. 1927)
- 1899 - Խորխե Լուիս Բորխես, արգենտինացի գրող և բանաստեղծ
- 1902 - Ֆեռնան Բրոդել, ֆրանսիացի նշանավոր պատմաբան (մ. 1985)
- 1927 - Գարի Մարկովից, ամերիկացի ականավոր տնտեսագետ Սան Դիեգոյի Կալիֆորնյան համալսարանում, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների համար
- 1929 - Յասեր Արաֆաթ, Պաղեստինի նախագահ
- 1939 - Իրինա Դրամբյան, արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- 1947 - Պաուլո Կոելիո, բրազիլացի հայտնի գրող, արձակագիր, բանաստեղծ
- 1948 - Նանա Ջորջաձե, վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ուսուցիչ, Կաննի կինոփառատոնի հաղթող
- 1948 - Ժան Միշել Ժառ, ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից
- 1956 - Քևին Դան, ամերիկացի կինոդերասան
- 1978 - Խաչիկ Եղոյան, հայ ռեժիսոր և պրոդյուսեր
- 1992 - Վարազդատ Հարոյան, հայ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 79 - Պլինիոս Ավագ, հռոմեացի գրող (ծ. 23)
- 1042 - Միքայել V Կալաֆաթոս, Բյուզանդիայի կայսր (ծ. 1015)
- 1103 - Մագնուս III, Նորվեգիայի թագավոր (ծ. 1073)
- 1990 - Սերգեյ Դովլաթովը, հայ-հրեական ծագումով ռուս գրող (ծ. 1941)
- 1992 - Բեկոր Աշոտ, Արցախի հերոս, ազատամարտիկ (ծ. 1959)
Տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]🇦🇲Հայաստանի դրոշի հաստատում