60 րոպե
60 րոպե | |
---|---|
Տեսակ | հեռուստասերիալ և լրատվական ծրագիր |
Ժանր | հեռուստատեսային վավերագրական ֆիլմ[1] |
Ստեղծող | Don Hewitt? |
Կատարող պրոդյուսեր | Jeff Fager? |
Գլխավոր դերերում | Smita Nair Jain? |
Արտադրող երկիր | ԱՄՆ[2] |
Լեզու(ներ) | անգլերեն[2] |
Հեռարձակում | |
Ալիք | CBS |
Սկզբնական եթեր | սեպտեմբերի 24, 1968 |
IMDb | ID 0123338 |
«60 րոպե» (անգլ.՝ 60 Minutes), ամերիկյան հասարակաքաղաքական հեռուստաշոու։ «60 րոպե»-ն ստեղծել է Դոնալդ Հյուիթը, 1968 թվականից հեռարձակվում է CBS հեռուստաալիքով։ Ըստ «ԹիՎի Գայդ» (անգլ.՝ TV Guide) ամսագրի՝ 2002 թվականի մայիսին կազմած բոլոր ժամանակների հիսուն մեծագույն հեռուստաշոուների ցանկի համաձայն՝ «60 րոպե» հեռուստաշոուն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[3]։ «Նյու Յորք Թայմս» թերթի վարկածով՝ այն ամերիկյան հեռուստատեսության հասարակաքաղաքական շոուների շրջանում ամենահարգվածներից մեկն է[4]։
Հեռարձակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրում առաջին անգամ օգտագործվել են լրագրողական հետաքննության առանցքային մեթոդներ, մասնավորապես՝ հարցազրույցների կրկնակի խմբագրում, թաքնված տեսախցիկներ, գոչա լրագրություն, անակնկալ այցեր, քննվող խնդրին առնչվող տներ և գրասենյակներ: Բեմադրությունները ծագել են 1970-ականների վերջին ծրագրի ավստրալական և կանադական տարբերակներում[5]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«60 րոպե»-ի պիլոտային սերիան եթեր է հեռարձակվել 1968 թվականի սեպտեմբերի 24-ին՝ երեքշաբթի երեկոյան, ծրագիրը վարում էին Հարի Ռիզոները և Մայք Ուոլլեսը։ Հանդիսատեսին ներկայացվել էին հետևյալ թեմաները՝
- Նախընտրական քարոզարշավ․ ներսից հայացք նախագահի թեկնածուներ Հյուբերտ Համֆրիի և Ռիչարդ Նիքսոնի շտաբներին:
- Եվրոպացի գրողներ Մալքոլմ Մագգերիջի, Պիտեր ֆոն Ցանի և Լուիջի Բարզինի Կրտսերի մեկնաբանությունները ամերիկյան ընտրական համակարգի վերաբերյալ:
- Քաղաքական մեկնաբան և լրագրող Արթ Բուխվալդի մեկնաբանությունները:
- Հարցազրույց գլխավոր դատախազ Ռեմսի Քլարկի հետ ոստիկանության դաժան աշխատելաոճի թեմայով:
- Սոլ Բասի՝ Օսկարի հավակնորդ «Ինչո՞ւ է մարդը ստեղծագործում» կարճամետրաժ ֆիլմի համառոտ տարբերակը:
- Ռիզոների և Ուոլլեսի երկխոսություն-դատողությունն ընկալման և իրականության հարաբերակցության վերաբերյալ, որտեղ Ուոլլեսը նշում է, որ շոուի նպատակը իրականությունն արտացոլելն է:
Ստուդիան զարդարելու համար օգտագործվել է այսպես կոչված «կապույտ ստուդիա» տեխնոլոգիան՝ քրոմաքեյը։ Ռիզոներն ու Ուոլլեսը նստած էին իրար դիմաց, ֆոնը զարդարվել էր բաց դեղնավուն երանգներով, իսկ Ռեմսի Քլարկի հետ հարցազրույցի հատվածի համար որպես ֆոն օգտագործվել էր երկու ոստիկանական սաղավարտների լուսանկար: Հետագայում ֆոնը սև էր և օգտագործվել է մինչև 2013 թվականի թողարկումներում։ Առաջին թողարկման միակ հովանավորը «Ալպո» շների կերարտադրող կազմակերպությունն էր[6]։
CBS հեռուստաալիքի «Երեկոյան լրատվական»-ի համապրոդյուսերը՝ Դոնալդ Հյուիթը, հաղորդավարի դերի համար հրավիրել է Մայք Ուոլլեսին՝ ընդգծելու Ռիզոների և վերջինիս ոճական տարբերությունը։ Ուոլլեսն աշխատանքի ընթացքում զարգացրել է լրագրող-քննիչի իր ուրույն ոճը[7]՝ զրուցակիցներին տալով կոպիտ և սադրիչ հարցեր[8]։ Հյուիթի գաղափարը շոուի լրագրողներին հաղորդավար դարձնելն էր, որոնք կքննարկեն պետական կարևորության հարցեր, ընդ որում՝ սահմանափակ եթերաժամանակի ընթացքում (յուրաքանչյուր ռեպորտաժի համար տրվում էր 13 րոպե)[9]: Հեռուստաշոուի առաջին եթերաշրջանի ավարտին ծրագրի ղեկավարությունը մտահոգված էր հեռուստադիտողների վստահության բացակայությամբ, ինչն էլ հանգեցրել էր «60 րոպե»-ի վարկանիշները անկմանը, որոնք CBS հեռուստաալիքի լրատվական այլ հաղորդումների վարկանիշներից ցածր էին)։ Առաջին երեք տարիներին Հյուիթը փորձում էր պահպանել շոուի թողարկումը փրայմ թայմում, որից հետո դրա անհրաժեշտությունը վերացավ։
1970 թվականին Հարի Ռիզոները հեռացել է CBS-ից և հեռուստաշոուից՝ դառնալու ABC-ի համաշխարհային նորությունների երկրորդ հաղորդավարը, և նրա պարտականությունները ստանձնել է Մորլի Սաֆերը։ Միևնույն ժամանակ, նախագահ Նիքսոնի վարչակազմը ուժեղացրել է մամուլի վերահսկողությունը, և Սաֆերը, որը նախկինում զբաղեցնում էր CBS News-ի՝ Սայգոնի և Լոնդոնի բյուրոյի ղեկավարի պաշտոնը, սկսում է լրագրողական խիստ հետաքննություն անցկացնել: 1970-1971 թվականներին միայն «60 րոպե» շոուն հաղորդել Է ամերիկյան զորքերի կասետային ռումբերի կիրառման, Վիետնամի Հանրապետության բանակի, զինվորական ծառայությունից խուսափելու, Նիգերիայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին[10]։
Փոփոխություններ Փրայմ Թայմի օգտագործման կանոններն ներմուծելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին Հաղորդակցության դաշնային գործակալությունը սահմանել է կանոններ (PTAR), ըստ որի որոշվել է CBS-ի 50 խոշորագույն մասնաճյուղերում (հեռուստաալիքի գրեթե ամբողջ ցանցը) կրճատել փրայմ թայմը երկուշաբթիից շաբաթ 30 րոպեով, իսկ կիրակի՝ 1 ժամով: Այս կանոնները հիմնականում ուղղված էին խոշոր հեռուստատեսային ցանցերի (ABS, CBS и NBS) գերակայության նվազեցմանը (ցանցերը վերահսկում են ծրագրային ժամանակի մեծ մասը և խոչընդոտում մրցակիցների առաջխաղացումը):
1979 թվականին՝ 37-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, «60 րոպե»-ն արժանացել է «Դրամա ժանրի լավագույն հեռուստասերիալ» անվանակարգին[11][12]:
2004 թվականի գարնանը «60 րոպե» հեռուստաշոուի ստեղծող Դոնալդ Հյուիթը դադարացրել է իր աշխատանքը և նրան փոխարինել է Ջեֆ Ֆագերը։
Հատկանշական է, որ «60 րոպե»-ի հեռուստադիտողների միջին տարիքը 60 տարեկանն է: Սա հիմնականում բացատրվում է նրանով, որ հաղորդաշարի հեղինակներն իրենց լսարանի համար պատրաստում են ոչ թե զվարճալի, այլ իրական լուրեր[4]՝ առանց հեռուստատեսային էժանագին հնարքների, որոնք գրավում են հիմնականում երիտասարդ հեռուստադիտողներին[13]։
Լոգոտիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրի առաջին լոգոտիպում անվանումը, մասնավորապես minutes (րոպեներ) բառը, գրվել է փոքրատառերով և Հելվետիկա տառատեսակով։ 1974 թվականին տառատեսակը փոխարինվել է Eurostile-ով և minutes-ը գրվել է մեծատառերով։ Լոգոյի վրա պատկերված վայրկյանաչափը բացակայում էր առաջին եթերի ժամանակ։ 1971 թվականից լոգոյի վրա նշվել է սեզոնի և թողարկման համարները (Vol. xx, No. xx)։ «Արիստո» ապրանքանիշի օգտագործմամբ դիզայնը հայտնվել է միայն 1978 թվականին[14]։ 1992 թվականից լոգոյի ֆոնը մոխրագույն էր, տեքստի գույնը՝ կարմիր, բայց 2006 թվականի հոկտեմբերի 26-ից ֆոնի գույնը դարձել է կարմիր, տեքստի գույնը՝ սպիտակ, իսկ վայրկյանաչափը ստացել է ուղղահայաց դիրք։
Եթերաժամի ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968-1971 թվականներին ծրագիրը եթեր էր դուրս գալիս ամեն չորեքշաբթի՝ ժամը 21:00
- 1971-1972 թվականներին` ամեն երկուշաբթի՝ ժամը 22:00
- 1972-1973 թվականներին` ամեն շաբաթ՝ ժամը 22:30
- 1973-1974 թվականներին` ամեն ուրբաթ՝ ժամը 21:00
- 1974-1975 թվականներին` ամեն երկուշաբթի՝ ժամը 22:00
- 1975 թվականից մինչ օրս` ամեն կիրակի՝ ժամը 19:00
Թղթակիցներ, հաղորդավարներ և մեկնաբաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթացիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաղորդավարներ
- Սթիվ Քրոֆթ՝ 1989 թվականից մինչ օրս, համախմբագիր
- Լարա Լոգան՝ թղթակից 2005-2012 թվականներին, հաղորդավար 2012 թվականից մինչ օրս[15]
- Սքոթ Փելի՝ 2003 թվականից մինչ օրս
- Լեսլի Շտալ՝ 1991 թվականից մինչ օրս, համախմբագիր
- Բիլ Ուիթաքեր՝ 2014 թվականից մինչ օրս
- Ջոն Դիքերսոն՝ 2019 թվականից մինչ օրս
- Թղթակիցներ
- Անդերսոն Կուպեր՝ 2006 թվականից մինչ օրս
- Սանջայ Գուպտա՝ 2011 թվականից մինչ օրս
- Նորա Օ' Դոնել՝ 2013 թվականից մինչ օրս
- Չարլի Ռոուզ՝ 2008 թվականից մինչ օրս
Նախկին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախկին հաղորդավարներ
- Քրիստիան Ամանպուր՝ թղթակից 1996-2000 թվականներին, հաղորդավար մինչ 2005 թվականը
- Էդ Բրեդլի՝ թղթակից 1976-1981 թվականներին, հաղորդավար մինչև 2006 թվականը[16]
- Հարրի Ռիզոներ՝ 1968-1970 և 1978-1991 թվականներին
- Դեն Ռազեր` թղթակից 1976-1981 թվականներին, հաղորդավար 1975-1981 և 2005-2006 թվականներին[17]
- Դայան Սոյեր` թղթակից 1981-1984 թվականներին, հաղորդավար մինչ 1989 թվականը
- Մերեդիտ Վիեյրա` թղթակից 1982-1985 և 1991-1993 թվականներին, հաղորդավար 1990-1991 թվականներին
- Մայք Ուոլլես՝ 1968-2006 և 2008 թվականներին
- Բոբ Սայմոն՝ 1996-2015 թվականներին[18]
- Մորլի Սաֆեր` թղթակից 1968-1970 թվականներին, հաղորդավար 1970-2016 թվականներին
- Նախկին թղթակիցներ
- Չարլզ Քուրալթ` 1968-1979 թվականներին
- Ուոլտեր Քրոնկայտ` 1968-1981 թվականներին
- Ռոջեր Մադ` 1968-1980 թվականներին
- Էրիկ Էվերեյդ` 1968-1969 թվականներին
- Բիլ Փլանթ՝ 1968-1995 թվականներին
- Ջոն Հարթ՝ 1969-1975 թվականներին
- Բոբ Շիֆեր՝ 1973-1996 թվականներին
- Մորթոն Դին՝ 1975-1979 թվականներին
- Մարլեն Սանդերս՝ 1978-1987 թվականներին
- Չարլզ Օսգուդ՝ 1981-1994 թվականներին
- Ֆորեստ Սոյեր՝ 1985-1987 թվականներին
- Կոնի Չանգ՝ 1990-1993 թվականներին
- Փոլա Զան՝ 1990-1999 թվականներին
- Ջոն Ռոբերտս՝ 1992-2005 թվականներին
- Ալեն Մարտին՝ 1994-1995 թվականներին
- Ռաս Միտչել՝ 1995-1998 թվականներին
- Քերոլ Մարին՝ 1997-2000 թվականներին[19]
- Բրայանթ Գամբել՝ 1998-2002 թվականներին
- Քեթի Կուրիկ՝ 2006-2011 թվականներին[20]
- Բայրոն Փիթս՝ 2009-2013 թվականներին[21]
- Էլիսոն Ստյուարտ` 2012 թվականին
Մեկնաբաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«60 րոպե»-ին՝ որպես այս կամ այն իրադարձությունների մեկնաբաններ, աշխատակցել են՝
- Շենա Ալեքսանդր` բանավեճի մասնակից՝ լիբերալների կողմնակից, 1975-1979 թվականներ
- Բիլ Քլինթոն` բանավեճի մասնակից՝ լիբերալների կողմնակից, 2003 թվական
- Սթենլի Քրաուչ` 1996 թվականին
- Բոբ Դաուլ` բանավեճի մասնակից՝ պահպանողականների կողմնակից (որպես Բիլ Քլինթոնի ընդդիմադիր մեկնաբան), 2003 թվական
- Ջեյմս Քիլփաթրիք` բանավեճի մասնակից՝ պահպանողականների կողմնակից, 1971-1979 թվականներ
- Մոլի Այվինս` լիբերալների կողմից մեկնաբան 1996 թվականին
- Փի-Ջեյ Օ'Ռուրկ` մեկնաբան պահպանողականների կողմից 1996 թվականին
- Էնդի Ռունի` 1978-2011 թվականների մեկնաբան (ծրագրի շրջանակներում թողարկվել է «Մի քանի րոպե Էնդի Ռունիի հետ» խորագիրը (անգլ.՝ A Few Minutes with Andy Rooney), որտեղ Ռունին խոսում էր տարբեր թեմաների շուրջ՝ սկսած ընթացիկ լրատվական իրադարձություններից մինչև վերացական թեմաներ, ներառյալ դժգոհությունը բանկերից կամ ավիաընկերություններից)
- Նիկոլաս ֆոն Հոֆման` բանավեճի մասնակից՝ լիբերալների կողմնակից, 1971-1974 թվականներ
Գործադիր պրոդյուսերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոնալդ Հյուիթ՝ 1968-2004 թվականներ
- Ջեֆ Ֆագեր՝ 2004 թվականից մինչ օրս
Վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Նիլսենի վարկանիշի՝ 1975 թվականից «60 րոպե»-ն ԱՄՆ հեռուստատեսության պատմության ամենահաջողված հաղորդումն է: Տարվա արդյունքներով «60 րոպե» շոուն հինգ անգամ լավագույն նախագիծ է ճանաչվել՝ 1979-80, 1982-83 և 1991-94 հեռուստաշրջանում[22]։ Նույն արդյունքը, ըստ Նիլսենի, ունեն միայն «Քոսբիի շոու» (անգլ.՝ The Cosby Show) և «Բոլորն ընտանիքում» (անգլ.՝ All in the family) սիթքոմները, և այն զիջում է միայն «Ամերիկյան կուռք» (անգլ.՝ American idol) ռեալիթի շոուին, որը 8 անգամ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Լավագույն ծրագրերի քսանյակում «60 րոպե» շոուն առաջին անգամ հայտնվել է 1976-77 հեռուստաշրջանում, հաջորդ հեռուստաշրջանում նրանք զբաղեցրել են չորրորդ տեղը, իսկ 1979-80 մրցաշրջանում՝ առաջինը։ 23 հեռուստաշրջան անընդմեջ՝ 1977-78-ից մինչև 1999-00 թվականներին, «60 րոպե»-ն ընդգրկվել է լավագույն ծրագրերի տասնյակում, ինչը դեռևս անգերազանցելի ռեկորդ է[23]։ 21-րդ դարում շոուն մնում է լավագույնների շարքում. ներառված է լավագույն քսանյակի մեջ և ունի ամենաբարձր վարկանիշները լրատվական ամսագրերի շրջանում[24]։
2013 թվականի հոկտեմբերի 6-ին «60 րոպե»-ի թողարկումը դիտել է 17,94 միլիոն հեռուստադիտող։ Սա կիրակնօրյա նախագծերի երկրորդ ցուցանիշն է, իսկ ամբողջ շաբաթվա կտրվածքով՝ երրորդը (առաջին տեղում Ֆուտբոլի ազգային լիգայի խաղի հեռարձակումն է՝ 28,32 միլիոն դիտող)[25]: Թողարկումն ընդգրկում էր Սթիվ Քրոֆթի ռեպորտաժը անաշխատունակության ապահովագրության դաշնային ծրագրի մասին, «Սև շահեն» ֆիլմի հիմքում ընկած՝ Լարա Լոգանի պատմությունը և Անդերսոն Քուփերի՝ պոտենցիալ վտանգավոր մերձերկրյա օբյեկտների մասին սյուժեն (գիսաստղեր, աստղակերպեր և այլն[26])։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին ծրագիրը դիտել է 18,09 միլիոն հեռուստադիտող, մինչդեռ NFL-ի երկրպագուները 28,11 միլիոն էին[27]։
Մրցանակաբաշխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվականի մայիսին ամերիկյան «ԹիՎի Գայդ» շաբաթաթերթը հրապարակել է բոլոր ժամանակների հիսուն լավագույն հեռուստաշոուների ցանկը, որտեղ «60 րոպե» շոուն զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[3]։ 2014 թվականի սկզբին շոուն արժանացել է Ջորջ Ֆոսթեր Փիբոդիի 20 մրցանակի[28]։ Մասնավորապես, Մորլի Սաֆերի 1983 թվականի ռեպորտաժ-հետաքննության համար, որի շնորհիվ զինված կողոպուտի համար անմեղ դատապարտված Լինելլ Գիթերը ազատ է արձակվել Տեխասի բանտից[29]։
- 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «60 րոպե» ծրագիրն շահել է 106 «Էմմի», ինչը դեռևս անգերազանցելի ռեկորդ է ցանկացած հեռուստատեսային ցանցի ցանկացած փրայմ թայմ շոուի համար[23][30]։
- «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 36-րդ մրցանակաբաշխության հաղթող՝ լավագույն հեռուստասերիալ-դրամա անվանակարգում[11][12]
Քույր նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «30 րոպե»-ն (անգլ.՝ 30 Minutes) մանկական կրթական և լրատվական ամսագիր է, որի հեղինակը Քրիստոֆեր Գլենն է: Ծրագիրը հեռարձակվել է CBS-ով 1978-1982 թվականներին: Թեմաները տատանվում էին՝ կախված դեռահասների ցանկություններից և երաժշտական միտումներից մինչև Կու-կլուքս-կլան և անչափահաս հանցագործներ[31]։
- «60 րոպե, ընդլայնված»-ը (անգլ.՝ 60 Minutes More) հեռուստատեսային հաղորդում է, որը հիմնված է «60 րոպեի»-ի նախկին հայտնի դրվագների վրա, սակայն ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանը՝ նոր մանրամասներով: Թողարկվել է միայն մեկ եթերաշրջան՝ 1996-1997 թվականներին:
- 1999 թվականի հունվարի 19-ին Միացյալ Նահանգներում մեկնարկել է հեռուստատեսային շոուի երկրորդ տարբերակը, որը կոչվում էր «60 րոպե II» (անգլ.՝ 60 Minutes II)[32]։ 2004 թվականին հաղորդումը վերանվանվել է «60 րոպե», քանի որ շատերն այն սկսել էին անվանել «60 րոպե կրտսեր»։ CBS News-ի նախագահ Էնդրյու Հեյվարդը մեկնաբանել էր՝ ասելով, որ վերնագրում հռոմեական թիվը շփոթություն էր առաջացրել հեռուստադիտողների մոտ, թեև երկու հաղորդումներն էլ խմբագրության առումով անկախ են միմյանցից[33]։ 2004 թվականի սեպտեմբերի 8-ին ծրագրում ներկայացված էին վեց փաստաթղթերից չորսը[34], որոնք քննադատում էին նախագահ Ջորջ Բուշի՝ 1972-1973 թվականների Ազգային գվարդիայի ծառայության ժամանակաշրջանը[35]: Քանի որ հաղորդումը հեռարձակվել էր նախագահական ընտրությունների նախօրեին, և պարզվել էր, որ փաստաթղթերը կեղծ են։ Այդ պատճառով սկանդալ է ծագել (հայտնի է որպես Rathergate)[36][37], որի արդյունքում հաղորդումը կրկին վերանվանվել է՝ բնօրինակ շոուն չվարկաբեկելու համար: «60 րոպե չորեքշաբթի» (անգլ.՝ 60 Minutes Wednesday) հաղորդաշարի վերջին էպիզոդը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 2-ին։ Շոուն ստացել է մի քանի «Փիբոդի» և «Էմիի» մրցանակներ[38]։
- 2011 թվականին CNBC-ն սկսել է հեռարձակել «60 րոպե CNBC-ի եթերում» (անգլ.՝ 60 Minutes on CNBC) հաղորդումը, որի հաղորդավարներ էին Սթիվ Քրոֆթը և Լեսլի Շտալը: Ծրագիրը ներառում էր թարմացված բիզնես զեկույցներ օրիգինալ շոուից և պատմություններ, որոնք չեն հեռարձակվել «60 րոպե»-ում։
- 2013 թվականի հունվարից սկսած CBS-ը սկսել է հեռարձակել «60 րոպե, սպորտ»-ը (անգլ.՝ 60 Minutes of Sports)[39]։ Հաղորդումը հեռարձակվում էր քույր պրեմիում ալիքով՝ Showtime-ով, և բաղկացած էր երեք հատվածից՝ երկու նոր սյուժեներ և մեկ հարցազրույց հեռուստաշոուի արխիվից։ CBS Sports-ի շատ աշխատակիցներ միացել էին «60 րոպե» թիմին[40]։
Միջազգային տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների կեսերին ամերիկյան «60 րոպե» շոուի խմբագրված տարբերակը որոշ ժամանակ հեռարձակվել է արևմտագերմանական հեռուստատեսությամբ։ Հաղորդման տևողությունն ընդամենը 30 րոպե էր, պահպանվել էր անգլերեն օրիգինալ սաունդթրեքը, առկա էին գերմաներեն ենթագրեր։
Ծրագրի չիլիական տարբերակը թողարկվել է TVN (իսպ.՝ Televisión Nacional de Chile) հեռուստաալիքով 1975 թվականի ապրիլի 7-ից մինչև 1988 թվականի ապրիլի 4-ը՝ Աուգուստո Պինոչետի ռազմական բռնապետության ժամանակ։ Տեղեկատվական նախագիծը, որը մտադրված էր որպես բոլոր չիլիացիներին միավորող էլեմենտ, վստահություն չէր առաջացնում, քանի որ քողարկում էր սոցիալական բողոքների և ռեժիմի հակառակորդների այլ միջոցառումների մասին տեղեկատվությունը:
Պորտուգալիայում շոուն հեռարձակվում է SIC Notícias ալիքով։ Յուրաքանչյուր դրվագ բացում և վերջնական մեկնաբանություն է տալիս լրագրող և հաղորդավար Մարիո Կրեսպոն[41]։
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«60 րոպե» ֆիլմի ավստրալական տարբերակի պրեմիերան կայացել է 1979 թվականի փետրվարի 11-ին։ Ավստրալացի մեդիա մագնատ, Nine television network-ի համասեփականատեր Քերի Փաքերի աջակցությամբ, շոուի առաջին պրոդյուսերը դարձել է թղթակից Ջերալդ Սթոունը[42]։ «60 րոպե»-ի առաջին եթերը 1980 թվականին՝ Լոջի մրցանակաբաշխության ժամանակ, տասնմեկ անվանակարգերից հինգում դարձել է հաղթող, նաև ստացել է հատուկ մրցանակ[43][44]։ Շոուն դեռ ցուցադրվում է Nine Network-ով ամեն կիրակի` ժամը 19:30-ին[45][46]:
Նոր Զելանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«60 րոպե»-ի նորզելանդական տարբերակն առաջին անգամ թողարկվել է 1989 թվականին TV3 հեռուստաալիքով. 1992 թվականին իրավունքները գնել է Նոր Զելանդիա հեռուստատեսությունը (TVZN, անգլ.՝ Television New Zealand), որի հեռարձակումը սկսվել է 1993 թվականին։ Սակայն իննամյա համագործակցությունից հետո՝ 2002 թվականին, պայմանագիրը խզվել է, և շոուն կրկին հեռարձակվել է TV3 ալիքով[47]։ Շոուն արժանացել է 2005 թվականի Նոր Զելանդիայի հեռուստատեսային մրցանակաբաշխության[48] և 2008 թվականի Նոր Զելանդիայի կինոյի և հեռուստատեսության մրցանակաբաշխության մրցանակների[49]՝ երկու դեպքում էլ հաղթելով միանգամից երեք անվանակարգերում՝ լավագույն լրատվական շոու, ուղիղ եթերի բանավեճերի լավագույն օպերատորական և թղթակցային աշխատանք։ 2013 թվականից նորզելանդական «60 րոպե» շոուն հեռարձակվում է Sky հեռուստատեսությամբ[50]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0123338/
- ↑ 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 3,0 3,1 «TV Guide Names Top 50 Shows» (անգլերեն). CBS News. 2002-04-26. Արխիվացված է օրիգինալից 2016-07-11-ին. Վերցված է 2014-03-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 4,0 4,1 B. Carter & M. Schmidt (2013-11-08). «CBS to Correct Erroneous Report on Benghazi» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին. Վերցված է 2014-03-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Д. Фрум How we got here: the 70's. — NY: Basic Books, 2000. — P. 36. — ISBN 0-465-04195-7
- ↑ «60 Minutes Goes HD With Nominees» (անգլերեն). TVNewser[en]. 2008-09-17. Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին. Վերցված է 2014-03-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Е. Клепикова Здравствуй, племя престарелое, знакомое! // Русский базар. — 2005. — № 19 (472). — ISSN 1520-4073. Архивировано из первоисточника 28 Մարտի 2014.
- ↑ В. Соловьёв Майк Уоллес в контексте истории. // Русский базар. — 2012. — № 15 (834). — ISSN 1520-4073. Архивировано из первоисточника 28 Մարտի 2014.
- ↑ Madsen, 1984, էջ 14
- ↑ Madsen, 1984, էջ 15
- ↑ 11,0 11,1 «Лауреаты и номинанты» (անգլերեն). Золотой глобус. Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին. Վերցված է 2014-05-07-ին.
- ↑ 12,0 12,1 «Golden Globes, USA (1979)» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2013-01-01-ին. Վերցված է 2015-01-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Е. Клепикова В эфире — «60 минут» // Русский базар. — 2004. — № 26 (426). — ISSN 1520-4073. Архивировано из первоисточника 28 Մարտի 2014.
- ↑ «Timely Donation From '60 Minutes'» (անգլերեն). CBS News. 1998-09-22. Արխիվացված է օրիգինալից 2016-08-25-ին. Վերցված է 2014-03-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «'60 Minutes' Gets Younger, and Its Viewers Do TOO» (անգլերեն). The New York Times. 2013-09-19. Վերցված է 2014-03-27-ին.
- ↑ J. Filo (2006-11-09). «Tributes To Trailblazer Ed Bradley» (անգլերեն). CBS News. Արխիվացված է օրիգինալից 2014-03-27-ին. Վերցված է 2014-03-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Е. Клепикова Двойная карьера Дэна Разера // Русский базар. — 2005. — № 12 (465). — ISSN 1520-4073. Архивировано из первоисточника 28 Մարտի 2014.
- ↑ «В Нью-Йорке погиб Боб Саймон — ведущий эксперт CBS по Ближнему Востоку». NEWSru.co.il — В мире. 2015-02-12. Արխիվացված է օրիգինալից 2015-02-12-ին. Վերցված է 2015-02-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 29 (օգնություն) - ↑ «Carol Marin» (անգլերեն). NBC Chicago. 2011-06-30. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2014-03-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Е. Клепикова Непотопляемая Кэти Курик // Русский базар. — 2009. — № 9 (671). — ISSN 1520-4073. Архивировано из первоисточника 28 Մարտի 2014.
- ↑ M. Guthrie (2013-03-01). «Correspondent Byron Pitts Departing CBS News for ABC News» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2018-08-15-ին. Վերցված է 2014-03-28-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Tim Brooks, Earle Marsh The Complete Directory to Prime Time Network and Cable TV Shows, 1946-present. — (9th ed.). — New York: Ballantine Books, 2007. — 1832 p. — ISBN 0345497732
- ↑ 23,0 23,1 Mary-Jayne McKay (1999-08-20). «60 Minutes: Milestones» (անգլերեն). CBS News. Արխիվացված է օրիգինալից 2014-05-08-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Peter Johnson (2003-08-10). «At '60 Minutes,' clock ticking on change» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Amanda Kondolojy (2013-10-08). «Sunday Final Ratings: 'Once Upon a Time' & 'The Simpsons' Adjusted Up + Final NFL Ratings & Unscrambled CBS» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013-10-11-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Amanda Kondolojy (2013-10-08). «'60 Minutes' is #3 for the Week and is Sunday's Most-Watched Prime Program» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Amanda Kondolojy (2013-12-04). «Sunday Final Ratings: 'The Amazing Race' & 'The Mentalist' Adjusted Up» (անգլերեն). TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013-12-07-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Award-profile: 60 Minutes» (անգլերեն). Премия Пибоди. Արխիվացված է օրիգինալից 2014-05-08-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Carlton Stowers (2011-11-15). «The Way of the Gun» (անգլերեն). Dallas Observer News. Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Release Archive». Media Center (անգլերեն). NATAS. Արխիվացված է օրիգինալից 2007-06-15-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ TV guide: guide to TV. — Barnes & Noble, 2004. — P. 635. — 1264 p. — ISBN 0760756341
- ↑ 60 Minutes II(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
- ↑ Pamela McClintock (2004-05-19). «'60 Minutes' times 2» (անգլերեն). Daily Variety. Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Bush Guard Memos» (PDF) (անգլերեն). The Washington Post. 2004. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016-01-07-ին. Վերցված է 2014-05-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Jarrett Murphy (2004-09-06). «CBS Names Memo Probe Panel» (անգլերեն). CBS News. Արխիվացված է օրիգինալից 2014-07-17-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Brian Ross, Howard Rosenberg (2004-09-14). «Document Analysts: CBS News Ignored Doubts» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին. Վերցված է 2014-05-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «CBS ousts 4 over Bush Guard story» (անգլերեն). NBC News. 2005-01-10. Արխիվացված է օրիգինալից 2014-07-16-ին. Վերցված է 2014-05-08-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ David Kohn (2005-07-05). «Program facts» (անգլերեն). CBS News. Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին. Վերցված է 2014-05-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 60 Minutes of Sports(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
- ↑ Gary Levin (2012-09-13). «60 Minutes plans sports version for Showtime» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2014-01-12-ին. Վերցված է 2014-05-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ana Cristina Câmara, Vítor Rainho Mário Crespo interview: «Sócrates provou ser completamente inqualificado»(պորտ.) // Tabu — 2010.
- ↑ G. Stone (2011-07-30). «Just do it and get it right!» (անգլերեն). The Australian. Արխիվացված է օրիգինալից 2014-07-26-ին. Վերցված է 2014-04-03-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 1980 Logie Awards(անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ «Winners 1978—1980». Logie Awards (անգլերեն). Australian television information archive. Արխիվացված է օրիգինալից 2019-08-19-ին. Վերցված է 2014-04-03-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «About 60 Minutes» (անգլերեն). Официальный сайт «60 минут» в Австралии. Արխիվացված է օրիգինալից 2012-01-19-ին. Վերցված է 2014-03-26-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 60 Minutes (Australian)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
- ↑ R. Berry (2005-07-05). «Some stoning okay says Choudhary» (անգլերեն). The New Zeland Herald. Արխիվացված է օրիգինալից 2014-03-27-ին. Վերցված է 2014-03-26-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «2005 Winners». Qantas Television Awards (անգլերեն). KiwiTv. Արխիվացված է օրիգինալից 2014-05-06-ին. Վերցված է 2014-05-06-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «2008 Winners». Qantas Film and Television Awards (անգլերեն). KiwiTv. Արխիվացված է օրիգինալից 2014-05-06-ին. Վերցված է 2014-05-06-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|publisher=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 60 Minutes (New Zealand)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. Madsen 60 Minutes: The Power and the Politics of America's Most Popular TV News Show. — New York City: Dodd, Mead and Company, 1984.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «60 րոպե» հոդվածին։ |
|