Absolution, անգլիական Muse խմբի երրորդ ալբոմն է, թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ալբոմը ձայնագրվում էր Լոս Անջելեսում և Լոնդոնում։ Ալբոմից թողարկվեց 6 սինգլ, որոնցից «Stockholm Syndrome» երգը հրապարակվեց միայն ինտերնետում։ Լեյբլի առջև ունեցած պարտականությունների պատճառով սինգլը չդրվեց ազատ ներբերման համար, և նշանակվեց 0,99$ գինը, բայց չնայած դրան երգը ներբերնեցին ավելի քան 20,000 անգամ։ Ալբոմը բրիտանական հիթ-շփերթներում միանգամից մեկնարկեց 1-ին հորիզոնականի վրա, և շուտով գլխավորեց նաև ֆրանսիական չարթերը։ 2009 թ.-ին «Kerrang!» ամսագրի «XXI դարի լավագույն 50 ալբոմներ»-ի ցանկում ալբոմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, զիջելով Green Day խմբի «American Idiot» ալբոմին[1]։