Act Tower(ճապ.՝ アクトシティ浜松), 213-մետրանոց և 45-հարկանի երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Սիձոուկա պրեֆեկտության Համամացու քաղաքի Նակա շրջանի Իտայամատի 111-2 հասցեում։ Երկնաքերի շինարարությունն ավարտվել է 1994 թվականի հոկտեմբերի 7-ին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1994թվականի օգոստոսին։ Սա Սիձուոկա պրեֆեկտության, Ճապոնիայի 3 մեգապոլիսների և Համամացու քաղաքի ամենաբարձր շենքն է[1] Վերին 17 հարկերն զբաղեցնում է Okura Act City հյուրանոցը։ Վերին հարկում տեղակայված է դիտահարթակը, ամուսնության գրանցման ատյանը, ինչն այն դարձնում է Ճապոնիայի ամենաբարձր տեղերից մեկը՝ ամուսնության գրանցման հետ կապված։ Շենքն այնպես է նախագծված, որպեսզի հիշեցնի շրթնահարմոն՝ հարգանքի տուրք մատուցելով երաժշտական գործիքներ արտադրողներին, այդ թվում՝ Համամացու քաղաքի շտաբ-բնակարանը, Յամահան, Roland Corporation-ը, Kawai Musical Instruments-ը և Tokai Gakki-ն։ 2018 թվականի դրությամբ՝ Act Tower-ն իր բարձրությամբ 24-րդ երկնաքերն է[2]։ Երկնաքերի վերին մասն զբաղեցնում է հյուրանոցը, ստորին հատվածը՝ օֆիսները և խանութները։
Կարակաձե լեռներից հաճախ փչող քամիների, ինչպես նաև այն տեղանքի պատճառով, որտեղ գտնվում է Համամացու քաղաքը՝ կապված երկրաշարժների հետ, երկնաքերի սեյսմակայունության համար 45-րդ հարկում տեղադրված են իներցիոն դեմպֆերներ։ 1 սմ կամ ավելի տատանումների գրանցման դեպքում 90-տոննայանոց դեմպֆերներն սկսում են շարժվել համակարգչային կառավարման օգնությամբ, որոնք նախատեսված են տատանումների մարման համար։ Մինչ JR Central Towers երկնաքեր զույգ աշտարակների շինարարության ավարտը՝ 1998 թվականին, համարվում էր Տյուբու նահանգի Նագոյա քաղաքի ամենաբարձր շենքը։