DEF CON
DEF CON (գրվում է նաև DEFCON կամ Defcon), հաքերների խոշոր կոնֆերասն աշխարհում, որը ամեն տարի անց է կացվում Լաս Վեգասում։ Առաջին անգամ DEF CON կայացել է 1993 թվականի հունիսին։ 2012 թվականին DEF CON-ին ցուցահանդեսի համար հավաքվել էր ավելի քան 13000 այցելու։
DEF CON-ի լսարանի մեծ մասը կազմում են տեղեկատվական անվտանգության մասնագետներ, լրագրողներ, փաստաբաններ, դաշնային կառավարության ծառայողներ և հաքերներ, ովքեր ընդհանուր հետաքրքրություն ունեն համակարգչային ծրագրերի և համակարգչային ճարտարապետության հետ կապված[1]։ Իրադարձությունը կազմված է բազմաթիվ ելույթներից հաքինգի մասին, ինչպես նաև սոցալիական իրադարձություններ և մրցույթներ՝ սկսած ամենաերկար Wi-Fi միացում ստեղծելուց մինչև մրցույթ՝ «ով կարող է ավելի էֆֆեկտիվ սառեցնել գարեջուրը տոթի ժամանակ»։ Այս մրցուցություններից են՝ տարբեր բարդության գաղտաբառերի բացումը և Դրոշի գողացումը, որը իրենց ներկայացնում է խաղ, որի ընթացքում թիմերը հարձակվում են հակառակորդ թիմի համակարգիչների վրա և նույն կերպ էլ փորձում են պաշտպանվել։ CTF-ը անց է կացվում նաև այլ հաքերային կոնֆերանսների ընթացքում։
Կոնֆերանսի հեղինակ Ջեֆ Մոսսը հաստատում է, որ կոնֆերանսով հետաքրքրվողների թիվը տարեց տարի նվազում է[2]։
DEF CON 11-ից սկսել է Electronic Frontier Foundation-ի համար միջոցների հանգանակությունը։ DEF CON 18 (2010)-ին սկսեց միջոցների նոր հանգանակություն, որը կոչվում էր MohawkCon։ Բացի դա, 2012 թվականին այցելուների թիվը անցավ 13000-ը[3]։
Կոնֆերանսին մասնկցություն են ունեն տարատեսակ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ԱԱԾ, DoD, United States Postal Inspection Service, աշխատակիցներ[4]։
DEF CON-ը պատկերվել է նաև «The X-Files» հեռուստասերիալում, և մասնավորապես «Three of a Kind» սերիալում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]DEF CON ստեղծվել է 1992 թվականին Ջեֆ Մոսսի կողմից, ինչպես հրաժեշտի երկո իր հաքեր ընկերոջ համար։ Երեկույթը պլանավորված էր Լաս Վեգասում, իր ընկերոջ ԱՄՆ-ից մեկնելուց մի քանի օր առաջ։ Նրա ընկերը մեկնեց պետք է մեկներ հոր հետ, սակայն պլանները փոխվեցին և նրանք մեկնեցին պլանավորվածից շուտ, և այսպիով Ջեֆը մնաց միայնակ։ Սակայն Ջեֆը որոշեց երեկույթը չեղյալ չհամարել և նա հրավիրեց իր բոլոր հաքեր ընկերներին և մեկնեց Լաս Վեգաս։ Հաքերի ընկերները հավաքվեցին ամեն տեղից և ընդհանուր առմամբ երեկույթին մասնակցեցին ավելի քան 100 մարդ։ DEF CON տերմինը առաջ է եկել WarGames-ից ինչպես հղղում U.S. Armed Forces defense readiness condition (DEFCON)։ Ի սկզբանե կոնֆերնասը մտածված էր ինչպես մեկ անգամյա իրադարձություն, սակայն Մոսսին ուղղված նամակներում առկա խնդրանքների շնորհիվ այն անց կացվեց նաև հաջորդ տարի։ Որոշ ժամանակ անց Ջեֆը համոզվեց, որ կոնֆերնասը արժի անց կացնել ամեն տարի մեկ անգամ, թեկուզ այն բանի համար, որ այցելուների քանակը ավելացել էր ավելի քան երկու անգամ[5]։
Կարևոր իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]DEF CON-ի շրջանակներում տեղի են ունենում բազմաթիվ հետաքրքր իրադարձություններ ստեղծման պահից ի վեր։ Ստորև ներկայացված են ամենահայտնի դեպքերը։
2001
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հուլիսի 21-ին ձեռբակալվեց ռուս ծրագրավորող Դմիտրի Սկլյարովը, քանի որ նա ջարդել էր Adobe-ի էլեկտրոնային փաստաթղթերը։
2005
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հուլիսի 31-ին Cisco-ն օգտագործեց փաստաբանական սպառնալիք խորհրդաժողովի մասնակիցներից մեկի դեմ։ Իր ցուցմունքում Մայք Լիննը պետք է պատմեր Cisco-ի թույլ կողմերի մասին, որը նա գտել էր[6]։
2007
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի օգոստոսին Միշել Մադիգանը Dateline NBC-ի լրագրողը, փորձեց գաղտնի տեղեկություն հավաքել մի քանի հաքերներից, ովքեր կատարել էին հանցագործություն։ Սակայն նրա պլաններ բացահայտվեցին, որից հետո նա վտարվեց կոնֆերանից[7][8]
2008
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասսաչուսեթի տեխնիկակն համալսարանի երեք ուսանողների, պետք է ներկացներին իրենց զեկույվը «Մետրոպոլիտենի ջարդելու մասին»։ Ցուցադրման բնութագրի մեջ կար նախադասություն՝ «Ցանկանում են անվճար երթևեկել մետրոյով անվճար»[9]։ Սակայն օգոստոսի 8-ին մասսաչուսեթսյան կառավարությունը դատի տվեց նրանց, քանի-որ նրանք զբաղվել էին խարդախությամբ[10][11]։
Դատարանը որոշեց նրանց ենթարկել 10 օրյա կալանքի, չնայած այն բանի, որ նրանք չկարողացան անց կացնել իրենց ցուցադրումը, բայց այդ տեղեկությունը տարածվել է կոնֆերանի սկզբից։
Կոնֆերանսի կայացման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին DEF CON անց է կացվել Sands Hotel & Casino 1993 թվականի հունիսի (9-11)
- DEF CON 2 անց է կացվել Sahara Hotel and Casino 1994 թվականի հուլիսի (22-24)
- DEF CON 3 անց է կացվել Tropicana Resort & Casino 1995 թվականի օգոստոսի (4-6)
- DEF CON 4 անց է կացվել Monte Carlo Resort and Casino 1996 թվականի հուլիսի (26-28)
- DEF CON 5 անց է կացվել Aladdin Hotel & Casino 1997 թվականի հուլիսի (11-13)
- DEF CON 6 անց է կացվել Plaza Hotel & Casino 1998 թվականի հուլիս/օգոստոսի (31-2)
- DEF CON 7 անց է կացվել Alexis Park Resort 1999 հուլիսի (9-11)
- DEF CON 8 և DEF CON 13 նույնպես անց է կացվել Alexis Park Resort 2000-ից 2005 թվականներին
- DEF CON 14 և DEF CON 18 անց է կացվել Riviera Hotel & Casino в Las Vegas, Nevada 2006-ից 2010 թվականներին
- DEF CON 19 և 20 անց են կացվել Rio Hotel & Casino։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SecurityLab. «Конференция Def Con». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ HNS. «The Vulnerability Economy». Help Net Security. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Vesti.ru. «Конференция Def Con». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «DEFCON 15 FAQ's». Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին. «Lots of people come to DEFCON and are doing their job; security professionals, federal agents, and the press.»
- ↑ Jeff Moss (2007 թ․ հուլիսի 30). The Story of DEFCON. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Lamos, Rob (2005 թ․ հուլիսի 31). «Exploit writers team up to target Cisco routers». Security Focus. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2004 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Cassel, David (2007 թ․ օգոստոսի 4). «Transcript: Michelle Madigan's run from Defcon». Tech.Blorge.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Zetter, Kim (2007 թ․ օգոստոսի 3). «Dateline Mole Allegedly at DefCon with Hidden Camera -- Updated: Mole Caught on Tape». Wired Blog Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին. «According to DefCon staff, Madigan had told someone she wanted to out an undercover federal agent at DefCon. That person in turn warned DefCon about Madigan's plans. Federal law enforcement agents from FBI, DoD, United States Postal Inspection Service and other agencies regularly attend DefCon to gather intelligence on the latest techniques of hackers.»
- ↑ Lundin, Leigh (2008 թ․ օգոստոսի 17). «Dangerous Ideas». MBTA v DefCon 16. Criminal Brief. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Jeschke, Rebecca (2008 թ․ օգոստոսի 9). «MIT Students Gagged by Federal Court Judge». Press Room. Las Vegas: EFF.
- ↑
«Massachusetts Bay Transit Authority v. Zack Anderson, RJ Ryan, Alessandro Chiesa, and the Massachusetts Institute of Technology» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 5-ին.
{{cite web}}
: Unknown parameter|court=
ignored (օգնություն); Unknown parameter|litigants=
ignored (օգնություն)