Jump to content

Dark Paradise

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Dark Paradise»
«» սինգլի շապիկը ({{{տարեթիվ}}})
սինգլը
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ժանրփոփ
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերԷմիլ Հեյնի

«Dark Paradise», ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի սինգլը իր երկրորդ ստուդիական` «Born to Die» ալբոմից (2012)։ Կոմպոզիցիայի հեղինակներն են ինքը՝ Լանա Դել Ռեյը, և կոմպոզիտոր Ռիք Նոուեելսը, պրոդյուսերն է Էմիլի Հեյնին։ Սինգլը պաշտոնապես թողարկվել է 2013 թվականի մարտի 1-ին (ռադիոտարբերակ), առաջին ալբոմային տարբերակը ալբոմի հետ միասին թողարկվել է 2012 թվականին։ Սինգլը թողարկվել է Universal և Vertigo լեյբլների ներքո։ Երգն ալբոմում թվով յոթերորդն է[1][2]։

Սինգլի թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսին՝ հարցազրույցի ժամանակ, Լանա Դել Ռեյը հայտարարել է, որ երգը չի թողարկելու որպես սինգլ[3], բայց ասել է, որ 2012 թվականի սեպտեմբերին տեսահոլովակ թողարկելու պլաններ ունի։ Այնուամենայնիվ, երգի համար երաժշտական տեսահոլովակ այդպես էլ չի թողարկվել, և 2013 թվականի հունվարի 29-ին պաշտոնապես հայտարարվել է, որ Dark Paradise երգը կթողարկվի որպես սինգլ։ Այս կերպ այն պաշտոնապես դարձել է հինգերորդ սինգլը Ավստրիայի և Գերմանիայի, իսկ վեցերորդը՝ Շվեյցարիայի ալբոմներում։ 2013 թվականի մարտի 1-ին այն թողարկվել է թվային բեռնման համար[4]։

Գրություն և ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard-ը մեկնաբանել է երգի քնարերգությունը․ «Լանա Դել Ռեյը կրկին հայտարարում է «վատ» տղայի հանդեպ իր հավերժ սիրո մասին»՝ ավելացնելով, որ երգի երաժշտությունը «նման է 80-ական թվականներին թողարկված Մադոննայի երգերի հիշողություններին»[5]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը քննադատների կողմից տարբեր գնահատականների է արժանացել։ Քննադատական ակնարկների մեծ մասը եկել է այն եզրակացության, որ երգն ունի մեղեդային տոն՝ քնարական բովանդակության և կրկնող ստեղծագործության հետ միասին։ Billboard-ի հրատարակությունը երգին բացասական գնահատական է տվել՝ հայտարարելով, որ «հոգնածություն է առաջացնում»[5], երբ այն հայտնվում է ալբոմում, և որ այս երգը «կործանիչ տարբերակ կլինի Լանա Դել Ռեյի համար», եթե անգամ նա թողարկած չլիներ «Blue Jeans» կամ «Video Games» երգերը։ Հայմե Ջիլը BBC Music-ից[6] օգտագործել է երգը որպես օրինակ, որպեսզի ապացուցի, որ «Born to Die» ալբոմը կատարյալ չէ՝ ասելով[6], որ «սա կտրուկ ընկնում է վերջ, և փայլուն թրիփ հոփի ստեղծագործությունը աճում է դեպի ավելի փոքր մելոդրամաներ, ինչպես «Dark Paradise»-ը»։ «Drowned in Sound»-ից Դեվիդ Էդվարդսը ասել է, որ «Carmen» երգի հետ միասին դրանք ալբոմի ամենալավ ստեղծագործությունները չեն[7]։

Մյուս կողմից, շատ քննադատներ կարծում էին, որ երգի քննադատությունը նրան գրավել է որպես ալբոմի հիանալի ուղղություն։ Լոս Անջելես Թայմսը այն անվանել է ամենալավ թրեքերից մեկն ալբոմում՝ «Video Games» և «Summertime Sadness» երգերի հետ միասին[8]։ MuuMuse-ը ալբոմը նշանավոր է ճանաչել՝ ասելով․ «Այնուամենայնիվ, երգի գոթական էքստերիերի տակ թաքնված է ռոմանտիկ տրամադրություն, որը ենթադրում է, որ սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները, այդ թվում մահը…»[9]։

Ձայնագրության մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները վերցված են Born to Die բուկլետից[10][11]։

Հիմնական
Գործիքներ
  • Էմիլի Հեյնի - հարվածային, ստեղնաշարային
  • Դևրի Կարաոուգլյու - լրացուցիչ սինթեզատոր, հարվածայինների նվագախումբ
  • Ռիք Նոուելս - կիթառ
  • Դին Ռեյդ - սինթեզատոր
  • Պաթրիք Որեն - լրացուցիչ ստեղնաշարայիններ
Ստեղծում և պրոդյուսերություն
  • Ջոն Դևիս - վարպետություն
  • Քրիս Հալլանդ - միքսերի ընթերակա
  • Լարի Գոլդ - դիրիժոր
  • Էմիլի Հեյնի - պրոդյուսեր (ալբոմային տարբերակ)
  • Դևրի Կարաոուգլյու - ռադիոպրոդյուսեր (ռադիոտարբերակ)
  • Էրիկ Մեդրիդ - մաքսերի ընթերակա
  • Մենի Մարոքլյուն - երգի մոնտաժ
  • Ռիք Նոուելս - համապրոդյուսեր (ալբոմային տարբերակ), պրոդյուսեր (ռադիոտարբերակ)
  • Սթիվ Թիրպաք - պրոդյուսերի ընթերակա
Շքերթ (2013) Բարձրագույն
դիրք
Ավստրիա Ö3 Austria Top 75[12] 42
Գերմանիա Media Control AG[13] 45
Լեհաստան Polish Airplay Top 20[14] 5
Շվեյցարիա Schweizer Hitparade[15] 48

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Տարեթիվ Ձևաչափ(եր) Լեյբլ
Ավստրիա[16] 2013 թվականի մարտի 1
Գերմանիա[1][17]
Շվեյցարիա[18]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Dark Paradise (2-Track)». Amazon.de. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  2. «Dark Paradise». Amazon.de. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  3. Cotton, Fearne. «Lana Del Rey — Interview with Fearne Cotton on Radio 1 (June 21st 2012)». Radio 1. SoundCloud. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  4. Lana Del Rey choisit «Dark Paradise» comme nouvel extrait de l’album «Born to Die»
  5. 5,0 5,1 OutBrain (2012 թ․ հունվարի 25). «Lana Del Rey's 'Born To Die': Track-By-Track Review». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  6. 6,0 6,1 BBC — Music — Review of Lana Del Rey — Born to Die
  7. «Lana Del Rey — Born to Die — The Paradise Edition / Releases / Releases // Drowned In Sound». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  8. Roberts, Randall (2012 թ․ հունվարի 27). «Album review: Lana Del Rey's 'Born to Die'». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  9. Lana Del Rey: Born To Die (Album Review) | MuuMuse
  10. Born to Die (booklet). London, United Kingdom; Santa Monica, California: Polydor Records, Interscope Records. 2012.
  11. Dark Paradise (Media notes). London, United Kingdom; Santa Monica, California: Polydor Records, Interscope Records. 2013.
  12. Lana Del Rey — Dark Paradise Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է April 18, 2014.
  13. Musicline.de — Chartverfolgung — Lana Del Rey — Dark Paradise (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է April 18, 2014.
  14. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է April 18, 2014.
  15. Lana Del Rey — Dark Paradise swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 18, 2014.
  16. «Dark Paradise (2013)». 7digital Austria. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.
  17. «Dark Paradise (2013)». 7digital Germany. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.
  18. «Dark Paradise (2013)». 7digital Switzerland. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]