E55 եվրոպական երթուղի
E55 եվրոպական երթուղի E55 | |
---|---|
Երկիր | Շվեդիա Դանիա Գերմանիա Չեխիա Ավստրիա Իտալիա Հունաստան |
Մաս է կազմում | Եվրոպական ավտոմոբիլային երթուղիների ցանկ |
Ճանապարհների համակարգ | եվրոպական ավտոերթուղի |
Երկարություն | 554 կմ |
Սկիզբ | Հելսինգբորգ |
Որ բնակավայրով | Կոպենհագեն, Բեռլին Դրեզդեն Պրահա Զալցբուրգ Ուդինե Բարի Իգոումենիտցա Կալամատա |
Ավարտ | Կալամատա |
Ճանապարհի ծածկույթ | Ասֆալտ |
Ճանապարհը Վիքիպահեստում? |
Е55, եվրոպական ավտոմոբիլային երթուղի Կենտրոնական Եվրոպայում, որն ունի A դաս և իրար է միացնում շվեդական Հելսինգբորգ և հունական Կալամատա քաղաքները։ Ճանապարհի երկարությունը 3305 կմ է[1][2][3][4]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայում գործում են տրանսպորտի գրեթե բոլոր հիմնական տեսակները՝ օդային, երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային, խողովակաշարային և այլն։ Ավստրիան ունի զարգացած տրանսպորտային հանգույց։
Երկրում հաշվարկվում է գրեթե 3 միլիոն թեթև մարդատար ավտոմեքենա և 250 հազար բեռնատար մեքենա։ Երկրում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 200 հազար կիլոմետր (100 % պինդ ծածկույթով, ներառյալ ավելի քան 2000 կիլոմետր արագընթաց ճանապարհ)։ Ավստրիան միացված է Եվրոպական արագընթաց մայրուղու ցանցին (E43, E45, E49, E52, E56, E57, E58, E59, E60, E61, E66, E461, E533, E552, E641, E651, E652 և այլն)։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկաթուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։ Առաջակարգ դեր ունի ծովային տրանսպորտը, որը հիմնականում սպասարկում է արտաքին առևտրին։ Е52 Եվրոպական երթուղին հանդիսանում է Գերմանիայի ավտոմոբիլային ցանցի կարևորագույն ճանապարհներից մեկը։ Այն իրար է կապում Հարավային Գերմանիայի մի շարք տնտեսական նշանակություն ունեցող բնակավայրեր, ինչպես նաև հանդիսանում է կապող օղակ այլ արագընթաց ճանապարհների համար։
Քաղաքներ, որոնցով անցնում է Е55 երթուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]Е55 երթուղին անցնում է եվրոպական յոթ երկրներով և ներառում է երեք լաստանավային անցումներ[1][5]՝
- Շվեդիա՝ Հելսինգբորգ - լաստանավային անցում -
- Դանիա՝ Հելսինգյոր - Կոպենհագեն - Կյոգե - Վորդինգբյորդ - Ֆարյո - Նյուկյոբինգ - Գեսեր - լաստանավային անցում
- Գերմանիա՝ Ռոստոկ - Բեռլին - Լյուբենաու - Դրեզդեն -
- Չեխիա՝ Տեպլիցե - Պրահա - Տաբոր -
- Ավստրիա՝ Լինց - Զալցբուրգ - Վիլակ -
- Իտալիա՝ Տարվիզիո - Ուդինե - Պալմանովա - Մեստրե - Ռավեննա - Չեզենա - Ռիմինի - Ֆանո - Անկոնա - Պեսկարա - Կանոզա դի Պուլիա - Բարի - Բրինդիզի - լաստանավային անցում
- Հունաստան՝ Իգոումենիտցա - Պրեվեզա - Ռիոն - Պատրաս - Պիրգոս - Կալամատա
Е55 եվրոպական երթուղին միանում է հետևյալ ճանապարհների հետ[1]՝
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարաններ Е55 եվրոպական երթուղուց
-
Բեռլինյան օձակաձև մայրուղի
-
Е55 երթուղին Չեխիայում
-
Е55 երթուղին Իտալիայում
-
Е55 երթուղին Դանիայում
-
Ֆարյո կամուրջը Դանիայում
-
Դրեզդենից հարավ գտնվող թունելի մուտքը, Գերմանիա
-
Կամուրջ Դրեզդենում
-
Е55 երթուղին Ավստրիայում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 North-south reference road.(անգլ.)
- ↑ EUROPEAN ROUTE E55 սերտիֆիկատ:(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Handbook of Creative Cities. D. E. Andersson, E.(անգլ.)
- ↑ Promoting efficient, safe and green land transport.(անգլ.)
- ↑ E55 Եվրոպական երթուղու մասին մանրամասն տեղեկատվություն:(անգլ.)