EM-14
ԵՄ-14 | |
---|---|
ադրբ.՝ EM-14 | |
Տեսակ | Ինքնաձիգ |
Ենթատեսակ | ինքնաձիգ |
Երկիր | Ադրբեջան |
Ծառայության ընդունման տարի | 2016 թվական |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծող | Էմին Ահմեդով |
Ստեղծման տարի | 2014 թվական |
Արտադրող | Ազերսիլահ ԲԲԸ (ադրբ.՝ Azərsilah) |
Տեխնիկական տվյալներ | |
Փամփուշտի տեսակ | 5,56×45 մմ (ՆԱՏՕ) |
Հրաձգության տեմպ | 660 կրակոց 1 րոպեում կր/ր |
Գնդակի սկզբնական արագություն | 860 մ/վր. մ/վ |
Նշանառու հեռավորություն | 1000 մետր մ |
EM-14 (ԵՄ-14), ադրբեջանական արտադրության ինքնաձիգ նախատեսված ՆԱՏՈ-յի 5,56×45 մմ փամփուշտների համար։ Ստեղծել է Էմին Ահմեդովը 2014 թվականին։ Մասսայական արտադրության է դրվել 2016 թվականից[1][2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ЕМ-14 ինքնաձիգի կառուցվածքը հիմնված է Կալաշնիկ ինքնաձիգի կառուցվածքի վրա։ EM-14 զինատեսակը կարող է խոցել թիրախը մինչև 1000 մետր հեռավորության վրա։ Կրակի արագությունը հասնում է մինչև 660 կրակոց 1 րոպեում։ Ինքնաձիգը հագեցած է ծալովի կոթով, որի երկարությունը հնարավոր է հարմարեցնել։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]EM-14 ինքնաձիգի մասսայական արտադրությունը սկսվել է 2016 թվականին։ Ըստ Ադրբեջանի Հանրապետության ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի՝ ինքնաձիգ հրացանն արտադրվում է արտահանման համար, սակայն, ըստ անհրաժեշտության, կսկսեն զինատեսակի խմբաքանակներ մատակարարել Ադրբեջանի ռազմականացված միավորումներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «EM-14». ВикиВоины. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.(ռուս.)
- ↑ bmpd (2016 թ․ ապրիլի 20). «Азербайджанский вариант автомата Калашникова под патрон 7,62×39 мм». bmpd. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.(ռուս.)