Jump to content

El Jueves

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
El Jueves
իսպ.՝ El Jueves[1]
Ենթավերնագիրla revista que sale los viernes
Տեսակհանդես և կոմիքսների անթոլոգիա
Թեմաերգիծանք
Բնօրինակ լեզուիսպաներեն[1]
Ստեղծման տարեթիվ1977
Երկիր Իսպանիա[1]
Հրատարակման վայրԲարսելոնա
OCLC931803724
Պարգև(ներ)
Կայքeljueves.es(իսպ.) և eljueves.kioskoymas.com/epaper/viewer.aspx
 El Jueves Վիքիպահեստում
Սկանդալային ծաղրանկարի հեղինակը՝ Գիլիերմո Տոռեսը

El Jueves (հայ՝. «Հինգշաբթի»), իսպանական երգիծական ամսագիր, հրատարակվում է Բարսելոն քաղաքում 1977 թվականից։ Պարբերականի լրիվ անվանումն է El Jueves, la revista que sale los Miércoles (հայ՝. «Հինգշաբթի, թերթ, որ լույս է տեսնում չորեքշաբթի). Ծավալը՝ 72-ից 80 էջ։

2007 թվականի հուլիսի 20-ին El Jueves-ի ամբողջ տպաքանակը ողջ երկրով մեկ բռնագրավվեց ոստիկանության կողմից[2]՝ թագավորական ընտանիքին վիրավորանք հասցնելու պատճառով (խոսքը վերաբերում է մի անպատշաճ ծաղրանկարի)[3][4]. Ամսագրի առաջին էջում զետեղված այդ ծաղրանկարում Աստուրիայի իշխան Ֆելիպեն իր կնոջ հետ պատկերված էր «ամուսնական պարտականությունը կատարելու պահին», ընդ որում՝ «շնական» դիրքով։ Պարբերականն այդ կերպ ծաղրում էր իսպանական կառավարության նախաձեռնությունը՝ նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար երկուսուկես հազար եվրո պարգևավճար տալա մասին որոշումը (կառավարության ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, հայտարարելով այդ նոր պարգևավճարի մասին, նշել էր, որ կառավարությունն այդպիսի քայլի դիմում է երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով)[5]։ Այդ նույն տարվա նոյեմբերի 13-ին, որպես պատիժ՝ անպատշաճ ծաղրանկարի համար, հրատարակության երկու աշխատակիցների տուգանեցին 3000-ական եվրոյի չափով[6]:.

Ծաղրանկարում իշխան Ֆելիպեն ինքնագոհ տեսքով ասում է կնոջը. Պատկերացնո՝ւմ ես՝ ի՛նչ լավ կստացվի, եթե դու հղիանաս... Ինձ թվում է, որ ես երբեք այնքան սուր կերպով չեմ զգացել աշխատանքով փող վաստակելու հաճույքը, որքան հիմա. Այս կապակցությամբ դատավորը հայտարարել էր, որ ծաղրանկարը վիրավորանք է հասցնում պատկերված անձանց պատվին ու արճանապատվությանը և, բացի այդ, կարևոր ու անհրաճեշտ տեղեկատվություն չի պարունակում։

Պետք է նշել, որ թագաժառանգ Ֆելիպեն ու նրա կինը՝ Լետիսիան, հաճախ են ամսագրի հարձակումների թիրախ դարձել։ Այս առումով հիշատակման է արժանի հետևյալ փաստը. նրանց հարսանիքի ժամանակ El jueves-ում գրվեց, որ տոնական այդ միջոցառման բոլոր ծախսերը կատարվել են պետության բյուջեի, այսինքն՝ շարքային հարկատուների հաշվին։ Խմբագրության հատկացրած գումարներով արտադրվեցին մարզաշապիկներ՝ հետևյալ մակագրությամբ. Ինձ էլ չէին հրավիրել հարսանիք, չնայած իմ գրպանից վճարել էի դրա համար[7]. Խմբագրության այս միջոցառումը բավականին լայն արձագանք գտավ, վերածվեց սկանդալի, որը լուսաբանվեց ոչ միայն իսպանական, այլև արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև համացանցում։

Ինչպես նշվեց մի շարք պարբերականներում, գրաքննիչների անհեռատես գործելակերպը հանգեցրեց նրան, որ «El Jueves-ի ոչ այնքան մեծաթիվ ընթերցողների հետ մեկտեղ Իսպանիայի և ողջ մոլորակի միլիոնավոր բնակիչներ բախտ ունեցան գահաժառանգներին դիտելու ինտիմ մերձեցման պահին, և ոչ այնքան երևելի ամսագիրն էլ համաշխարհային ճանաչման արժանացավ»[8]։

2012 թվականի սեպտեմբերի 27-ին El Jueves-ը տպագրեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները՝ այդ կերպ արտահայտելով իր համերաշխությունը ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի գործընկեր լրագրողների հետ, որոնք այդ կարգի ծաղրանկարներ տպագրելու պատճառով իսլամիստ ծայրահեղականների կողմից դաժան հարձակման էին ենթարկվել և անմեղ զոհեր էին տվել։

Ամսագրի ծաղրանկարների ցանկի ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են ամսագրի ընթերցողների շրջանում լայն արձագանք ստացած ծաղրանկարների ընտրանին և դրանց հեղինակները, ողքեր Իսպանիայում ճանաչում գտած ժուռնալիստներ են.

  • Dinero , հեղինակ՝ Միգել Բրիվա
  • "Teletipo" , Պեպե Կոլուբի
  • "Federik Freak" , Ռուբեն Ֆերնանդես
  • Sexorama , Մանուել Բարտուալ
  • "Sauna Paradise" , Կառլես Պոնսի
  • "Mundo salvaje", Ռայսեր
  • "La parejita S.A." , Մանուել Ֆոդեվիլա
  • "La tita Virginia" , Օսելուի
  • Acné , Պալարես
  • Los ilegales , Բեռնարդո Վերգարա
  • "Martínez el Facha" , Քիմ
  • "Silvio José, el buen parásito" , Պակո Ալկասար
  • "La Reina y yo" , Գիլիերմո Տոռես Մեանա
  • "Los bonitos recuerdos de Palmiro Capón", Լալո Կուբալա
  • "Grouñidos en el desierto", Վենտուրա
  • "Ángel Sefija" , Մաուրո Էնտրիալգո
  • "Genaro... la brasa en casa" , Մել
  • "Tato" de Monteys (à l'origine "Tato, con moto y sin contrato")
  • Makinavaja , Իվա
  • Historias de la puta mili, Իվա
  • "Ortega y Pacheco" , Պեդրո Վերա
  • "Lucía gabinete de sexología" , Ժուան Ալվարես և Խորխե Գոմես
  • "Ortega y Pacheco" , Պեդրո Վերա
  • "Lucía gabinete de sexología" , Ժուան Ալվարես և Խորխե Գոմես
  • "Las 3 amigas" Պաբլո Վելարդե
  • "Baldomero" (à l'origine "Madurito, feo y sin dinero, ¿qué más quieres, Baldomero?") , Պալարես
  • "Curro Córner" , Օսելուի
  • Clara... de noche , Ժորդի Բերնետ
  • "Puticlub", Ֆեր
  • "Obispo Morales" , JA
  • "Mamen" , Մարիել և Մանել Բարսելո
  • "El profesor Cojonciano" , Օսկար Նեբրեդա
  • "Seguridasosiá" , Մայքել
  • "Caspa radiactiva" , Դարիո Ադանտի
  • "Para ti, que eres joven" , Մանուել Ֆոդեվիլա և Ալբերտ Մոնտեյես
  • "Ocurrió cerca de tu casa", Կառլոս Արեսես
  • "El Capítulo que no veremos" , Ժորդի Մարչ
  • "¡Dios mío!" , J.L.Martín
  • "La tierra está malita" , Խոսե Լուիս Ագրեդա և Բեռնարդո Վերգարա
  • "Olegario Gandaria" , Պալարես
  • "A punta pala" , Կառլոս Ասագրալ
  • Joan Cornellà dans la partie Actualités

Համանման հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

El Jueves-ի տիպի երգիծական թերթեր կամ ամսագրեր գոյություն ունեն աշխարհի շատ երկրներում։ Ահա դրանցից մի քանիսը.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1695-4181
  2. Грани. Ру // Культура / Арт / Испанские карикатуристы осуждены за оскорбление королевской семьи
  3. http://www.20minutos.es/data/img/2007/07/20/657066.jpg
  4. The Search Engine that Does at InfoWeb.net Արխիվացված 2009-01-06 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  5. Демографическая ПОЛИТИКА в Испании началась «СЕКСОМ» между ПРИНЦЕМ и его женой / ROL
  6. «Spain royal sex cartoonists fined». BBC. 2007-11-13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. «Суд запретил секс-карикатуры на наследников испанского престола». Lenta.ru. 20 июля 2007 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  8. http://www.spain.kp.ru/daily/editorial/doc189281/(չաշխատող հղում)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «El Jueves» հոդվածին։