Jump to content

Face ID

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Face ID, մարդու դեմքի ծավալային տարածական ձևի սկաներ, որը մշակվել է Apple ընկերության կողմից։ Տեղադրվել է iPhone X, XS/XS Max, XR, 11 սմարթֆոններում, ինչպես նաև iPad Pro 2018-ում։ Face ID տեխնոլոգիան ներկայացվել է Apple ընկերության կողմից 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ փոխարինելով «Touch ID» մատնադրոշմային սենսորին։ Նոր սենսորը (True Depth Camera կամ Time-of-Flight Camera) թույլ է տալիս բացել սարքը, գնումներ կատարել iTunes Store-ում, App Store-ում և iBooks Store-ում, ըտրել քարտեր Apple Pay-ում վճարելու համար։

Անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Face ID տեխնոլոգիայից օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել գաղտնաբառ։ Գաղտնաբառ մուտքագրելը պարտադիր է iPhone X, XS/XS Max, XR, 11 սարքերի ապաարգելափակման համար, սմարթֆոնի վերագործարկման դեպքում, կամ չօգտագործման երկար ժամանակահատվածից հետո (48 ժամ), կամ եթե գաղտնաբառը չի մուտքագրվել վերջին 6,5 օրվա ընթացքում (156 ժամ) և վերջին 4 ժամվա ընթացքում ապաարգելափակում չի եղել[1]։

Ինչպես նշում է Apple ընկերությունը, կոդավորված կենսաչափական տեղեկատվությունը պահվում է հենց սարքի, պրոցեսորի ներսում (iPhone X — A11 Bionic-ի համար), և չի կարող ուղարկվել որևէ տեղ։ Ըստ Apple-ի, սա սկանավորված երեսի մաթեմատիկական պատկերն է, այլ ոչ լրիվ պատկեր։

Face ID տեխնոլոգիան ինքնաուսուցանվող է, այն հիշում է փոփոխությունները, ի դեմս օգտագործելով սմարթֆոնի պրոցեսորի նեյրոնային ցանցերը։ Առաջին անգամ Face ID-ն հայտնվել է iPhone X–ում։ Face ID–ն օգտագործվում է Apple Pay վճարային համակարգի միջոցով գնումներ կատարելու, iOS-ի համար «Կարգավորումներ» հավելվածում գաղտնաբառեր դիտելու, iTunes Store-ում, App Store-ում, iBooks Store-ում գնումներ կատարելու, կողմնակի հավելվածների՝ ինչպես օրինակ 1Password գաղտնաբառերի մենեջերի և որոշ բանկային հավելվածների ապաբլոկավորման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]