Hipster Whale
Hipster Whale | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, համակարգչային խաղերի հրատարակիչ, տեսախաղեր մշակող և independent business? |
Հիմնադրված է | նոյեմբերի 20, 2014 |
Վայր | The Arcade, Կենտրոնական Ջակարտա, Ջակարտա, Ինդոնեզիա |
Երկիր | Ավստրալիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | hipsterwhale.com |
Hipster Whale, ավսրալիական անկախ ընկերություն, որը զաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրապարակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին, Էնդի Սումի և ՄԷթթ Հոլլի կողմից[1]։ Ընկերությունը մշակել է այնպիսի խաղեր, ինչպիսիք են Shooty Skies, Pac-Man 256 և Disney Crossy Road։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդի Սումը և ՄԷթթ Հոլլը հանդիպելով Game Center: Asia Pacific 2013-ի ժամանակ որոշեցին հիմնադրել ընկերություն[2]։ Անվանումը ընտրվեց free-to-play մոդելի խաղերի մասին քննարկման ժամանակ, երբ խոսքի մեջ օգտագործվեց կետ բառը։ Քննարկման ընթացքում Սումը նկարեց մի կետ, որը արդյունքում դարձավ ընկերության լոգոտիպը։ Հետագայում հիմնադիրները կետը պահիցին, որպես թալիսման[3]։
Առաջին խաղ՝ Crossy Road-ի համար ընկերությունը որոշել էր ծախսել ընդհամենը 6 շաբաթ, սակայն նկատելով խաղի պոտենցիալը, մշակողները որոշեցին խաղի համար ծախսեցին ավելի քան 12 շաբաթ։ Crossy Road խաղը՝ պլատֆորմային խաղ է, որը մշակված էր նոր շարժիչով[4]։ Անվանումը և խաղի կոնցեպտը վերցված է հայտնի կատակից՝ «Ինչու՞ հավը անցավ ճանապարհը»[5]։
2015 թվականի մայիսի 22-ին Bandai Namco Entertainment և Hipster Whale ընկերությունները ներկայացրեցին Pac-Man 256 խաղը, որում Պակմանը փորձում էր փախչել հոգիներից։ Խաղը թողարկվեց օգոստոսի 20-ին, իսկ 2016 թվականի հուլիսի 22-ին թողարկվեց խաղի տարբերակը՝ Windows, PlayStation 4 և Xbox One-ի համար[6]։
2016 թվականի մարտին Hipster Whale-ը հայտարարեց Crossy Road — Disney Crossy Road խաղի ստեղծման մասին, որը հրպարակվելու էր Disney Interactive Studios-ի կողմից[7]։ Հուլիսի 20-ին ընկերությունը հայտարարեց, որ սկսում էր զբաղվել խաղերի հրապարակմամբ և Atari և Krome Studios Melbourne-ի նախկին աշխատակից Կլաուր Ռիվզին նշանակեց ընկերության նախագահ[8]։ Սեպտեմբերի 7-ին ընկերությունը թողարկեց Disney Crossy Road-ի թարմացված տարբերակը, որում ավելացվել էր կերպարներ Հրեշների կորպորացիայի և նոր ռեժիմ «Weekend Challenge» անունով[9]։
2020 թվականին թողարկեց Crossy Road խաղի շարունակությունը Crossy Road Castle անունով[10]։ Խաղը հասանելի է միայն Apple Arcade-ում][11]։ Խաղը կարելի է խաղալ ինչպես սենսորի, այնպես էլ խաղային վահանակի միջոցով[12]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Պլատֆորմ |
---|---|---|
2014 | Crossy Road | iOS, tvOS, Android, Windows Phone |
2015 | Pac-Man 256 | iOS, Android, Windows, PlayStation 4, Xbox One, OS X, Linux |
Shooty Skies | iOS, Android | |
2016 | Disney Crossy Road | iOS, Android, Windows Phone |
2018 | Piffle | iOS, Android |
2020 | Crossy Road Castle | iOS |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Publisher Spotlight: Hipster Whale - AdColony». AdColony. 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2022-06-25-ին. Վերցված է 2023-02-06-ին.
- ↑ «Crossy Road Press».
- ↑ «Crossy Road: Making the next Flappy Bird».
- ↑ «Matt Hall». Twitter.
- ↑ «More than fun and games with local developers». The Sydney Morning Herald. 2015 թ․ մարտի 5.
- ↑ Wilson, Jason (2016 թ․ հունիսի 22). «Pac-Man 256 is munching endless pellets on PS4, Xbox One, and Steam». VentureBeat. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Disney and Hipster Whale Announce New Game». Creative Victoria. 2016 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Brightman, James (2016 թ․ հուլիսի 20). «Crossy Road studio Hipster Whale expands into publishing». Gamesindustry.biz. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին – via Eurogamer.
- ↑ «Disney Crossy Road Guide – Monster Inc. Update, Unlock All Characters, Weekend Challenge and More». MobiPicker. 2016 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2022-12-21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Hipster Whale's Crossy Road Castle brings goofy laughs to Apple Arcade». VentureBeat (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 1. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Apple Arcade's latest exclusive is a new Crossy Road spinoff». theverge. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Hipster Whale's Crossy Road Castle brings goofy laughs to Apple Arcade». venturebeat. 2020 թ․ մարտ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.