Jump to content

Lancôme

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lancôme
Изображение логотипа
Տեսակբրենդ
Հիմնադրված է1935
ՀիմնադիրArmand Petitjean?
ՎայրԿուրբևուա
Երկիր Ֆրանսիա
Արդյունաբերությունկոսմետիկ արդյունաբերություն և Օծանելիք
ՍեփականատերL’Oréal[1]
Կայքlancome.fr(ֆր.)
 Lancôme Paris Վիքիպահեստում

Lancôme, 1935 թվականին հիմնված կոսմետիկ բրենդ, ներկայումս պատկանում է L’Oréal ընկերությանը (1964 թվականից)։

Lancôme ընկերությունը հիմնել է Արմանդ Պետիժանը 1935 թվականի սկզբին։ Անվանումը նա հորինեց, ոգեշնչվելով Le Château De Lancosme դղյակի ավերակների տեսարանով, իսկ դրանց շուրջ վարդերի մացառուտները, ծառայեցին որպես «Ոսկե վարդ» պիտակի խորհրդանիշի նախատիպ։ Lancôme-ի առաջին հինգ օծանելիքները՝ Tendre Nuit, Bocages, Conquête, Kypre և Tropiques 1935 թվականին Բրյուսելում, ներկայացվեցին Համաշխարհային ցուցահանդեսին։ Անուշահոտությունների սրվակների դիզայնը մշակեց նկարիչ Ժորժ Դելոմը, ով նաև հետագայում շարունակեց համագործակցել Lancôme-ի հետ[2]։ 1936 թվականին ընկերությունը ընդլայնում է իր տեսականին, սկսելով թողարկել դեկորատիվ կոսմետիկա և մաշկի խնամքի համար միջոց։ Յուրահատուկ հաջողություն ձեռք բերեց Nutrix քսուքը[2]։

1952 թվականին Lancôme-ը թողարկում է իր ամենալավ օծանելիքների բուրմունքներից մեկը՝ Tresor: 1975 թվականին թողարկում է թարթիչների համար իր առաջին տուշը Immencils:

Իր արտադրանքի գովազդի համար Lancôme ընկերությունը, որպես կանոն, հրավիրում է հռչակավոր դերասանուհիների և մոդելների։ 1979 թվականին ֆիրմայի «դեմք» է դառնում ամերիկացի թոփ-մոդել Կերոլ Ալտը[3]։ Հետագա տարիներին Lancôme-ի կոսմետիկ միջոցների գովազդային դեմքերն էին՝ Մարի Ժիլլենը, Շալոմ Հարլոուն, Ինես Սաստրեն, Ումա Թուրմանը, Ժուլիետ Բինոշը, Մինա Սուվարին և ուրիշներ։

Lancôme 2013

Ամենաերկարաժամկետ գովազդային պայմանագրերից մեկը կնքվեց դերասանուհի Իզաբելլա Ռոսսելլինիի հետ, ով ներկայացնում էր Lancôme-ը շուրջ 14 տարի, սկսած 1982 թվականից։ 2005 թվականին Lancôme-ը հայտնեց սուպերմոդել Դարյա Վերբովայի հետ իր համագործակցության մասին։ Նա դարձել է նոր Hypnôse բուրմունքի և դեկորատիվ կոսմետիկայի դեմքը, ինչպես նաև մասնակցել է Brazilian Earth Colours դիմահարդարման մշակմանը, որի վաճառքի դրամական միջոցների մի մասը անցավ բարեգործությանը[4][5]։

Այդ նույն տարի ֆիրման թողարկեց մի շարք կոսմետիկ միջոցներ տղամարդկանց համար, որի գովազդին ներգրավվեց դերասան Կլայվ Օուենը։ Վերջինս ներկայացրեց Hypnôse բուրմունքի տղամարդկանց տարբերակը[6]։

2007 թվականին Lancôme-ը համագործակցության ներգրավեց Քեյթ Ուինսլեթին և Էն Հեթուեյին։ Ուինսլեթը հրավիրվեց համագորշծակցության փոխարինելու համար Ինես Սաստրեին Trésor օծանելիքի գովազդում[7], իսկ Հեթեուեյը ներկայացրեց Magnifique նոր բուրմունքը[8]։ 2009 թվականի վերջին հայտնի դարձավ, որ 2010 թվականին Lancôme-ը կներկայացնի Ջուլիա Ռոբերտսը[9]։ 2011 թվականին ընկերությունը ներկայացնելու պատվին արժանացավ բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնին։ Գովազդային ֆոտոսեսիայի նկարահանումները իր մասնակցությամբ հանձնարարվեց Մարիո Տեստինոյին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. L’Oréal 2023 Universal Registration Document — P. 22.
  2. 2,0 2,1 «The Lancôme Saga» (անգլերեն). lancome.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  3. «Carol Alt Career Timeline» (անգլերեն). carolalt.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  4. «Изнанка гламура: Как мир глянца творит добрые дела?» (ռուսերեն). Glamour. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  5. «Lancôme Daria Werbowy Collection» (անգլերեն). beautyanonymous.blogspot.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  6. «Clive Owen new 'face' of Lancome men's line» (անգլերեն). msnbc.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  7. «Kate Winslet is the new face of Lancome Tresor» (անգլերեն). sassybella.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  8. «Anne Hathaway confirmed as new ambassador for Lancome» (անգլերեն). sassybella.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  9. «Julia Roberts is Lancome's New Face» (անգլերեն). stylelist.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  10. «Emma Watson to be face of Lancome» (անգլերեն). elleuk.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]