Jump to content

Liar

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Liar» (անգլերեն, «ստախոս»), Անգլիական Քուին ռոք խմբի թվով հինգերորդ երգը և երկրորդ սինգլը Queen ալբոմից։

Երգը գրել է խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրի-ն 1970 թվականին երբ նա դեռ Ֆրեդի Բուլսարա էր։ Կարելի է ենթադրել որ այս երգը նախորդում է «Bohemian Rhapsody» երգին իր տևողությամբ և երգում առանձին մասեր առկայությամբ։ Այս երգը համարվում է խմբի բարդ կոմպոզիցիաներից մեկը, իր բարդ գործիքավորմամբ և դրան համապատասխան բարդ վոկալով։

Սկավառակի երկրորդ կողմի վրա ձայնագրվել է «Doing All Right» երգը, որը գրել է Բրայան Մեյը և Թիմ Ստաֆելը։

Ջոն Դիկոնի դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմանք կարծում են, որ Ջոն Դիկոն-ը երգում է «all day long» բառը տեսահոլովակում և համերգների ժամանակ։ Բայց համերգների ժամանակ Ջոն Դիկոնի հետ երգում են Ֆրեդի Մերկուրին,Բրայան Մեյ-ը և Ռոջեր Թեյլոր-ը ուստի պարզ չէ, արդյոք երգում էր Ջոն Դիկոնը թե ոչ։