My Life Would Suck Without You
««My Life Would Suck Without You»» | |
---|---|
Քելլի Քլարքսոնի սինգլը | |
«All I Ever Wanted» ալբոմից | |
Թողարկված | 2009 թվականի հունվարի 13 |
Ֆորմատ | թվային, CD սինգլ |
Ձայնագրված | 2008 |
Ժանր | փոփ |
Երգահան | Dr. Luke, Մաքս Մարտին և Claude Kelly? |
Տևողություն | 3:31 |
Լեյբլ | RCA |
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Dr. Luke |
«My Life Would Suck Without You», ամերիկացի երգչուհի Քելլի Քլարքսոնի All I Ever Wanted չորրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլը (2009 թվական)[1]։ Երգի հեղինակներն ու պրոդյուսերներն Dr. Luke և Մաքս Մարտինն են[2][3]։ Համահեղինակ է նաև Քլոդ Քելլին[4][5]։ «My Life Would Suck Without You» դարձավ Քելլի Քլարքսոնի երկրորդ ստեղծագործությունը (իր առաջին «A Moment Like This» սինգլից հետո), որ գլխավորել է ԱՄՆ-ի, Կանադայի չարթերը, և առաջին սինգլը, որ գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը[6]։
Երաժշտություն և տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]«My Life Would Suck Without You»՝ չափավոր արագ, փոփ-ռոք ժանրի ստեղծագործություն, գրված է լյա մաժորում[7]։ Վոկալային մասն ընդգրկված է երկու օկտավաներում՝ լյա մաժորից մինչև մի մինոր։ Երաժշտությունում ձայնագրված են սինթոզ, կիթառ, հարվածայի գործիքներ և բաս-կիթառ գործիքները[8]։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը հիմնականում ստացել է դրական կարծիքներ։ Billboard-ն այն անվանել է «պայթուցիչ»[9] և կանխատեսել, որ այն կլինի առաջինը չարթերում[10]։ About.com գրում է, որ սա «փոփ-կատարելություն է, որը կարող է հեշտությամբ դառնալ տարվա լավագույն հիթը»։ Rolling Stone ամսագիրն այն անվանել է «ֆանտաստիկ, տարվա սիրելի հիթ»։ TIME ամսագիրն «My Life Would Suck Without You»-ն երգն ընդգրկել է 2009 թվականի երգերի լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում[11]։
USA Today նշել է, որ արհեստական հնչողությունը բացակայում է, չնայած գերակշռում են դիսկո և սինթի փոփ մոտիվները[12]։ Los Angeles Times-ն երգն անվանել է մեծ հիթ։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«My Life Would Suck Without You»-ի տեսահոլովակի ռեժիսորը Ուեյն Իշամն է, որը նկարահանվել է 2008 թվականին Լոս Անջելեսում։ Այն թողարկվել է 2009 թվականի հունվարի 28-ին[13]։
Տեսանյութը սկսվում է մի վայրով, որտեղ երկու անչափահաս երեխաներ են, ովքեր խաղում են իրար հետ, հետո տղան աղջկան տալիս է մի վզնոց։ Իսկ ավելի մեծ տարիքում աղջիկը կրում է այն իր թևից, որպես թևնոց։ Հետո տեսանյութում երգչուհին է, որ կռվում է իր ընկերոջ հետ, նրանք սկսում են պայքարել, ինչպես երեխաներն այն ժամանակ։ Հետո զույգն ընթանում է մեքենայով, և այն ավարտվում է բարեհաջող, վերջում նրանք հաշտվում են։ Տեսանյութը ցուցադրվել է 2009 թվականին, MTV Video Music Awards-ի ժամանակ այն պարգևատրվել է որպես լավագույն կանացի տեսահոլովակ։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվային սինգլ
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «My Life Would Suck Without You» | 3:33 |
CD սինգլ
# | Անվանում | - | Տևողություն |
---|---|---|---|
1. | «My Life Would Suck Without You» | 3:33 | |
2. | «My Life Would Suck Without You» | Instrumental Version | 3:33 |
Ռեմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friscia & Lamboy Radio Edit
- Bryan Reyes & Amy Alderman Miami Mix
- Chriss Ortega Radio Mix
- Chriss Ortega Club Mix
- DJ Earworm 'My Life Would Suck Without You In My Place' mashup (vs. Coldplay)
Թողարկման հաջորդականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունվարի 19-ին երգը թողարկվեց ռադիոյով, պրեմիերան ավելի վաղ կատարվել էր ամերիկական Z100 ռադիոյով, հունվարի 13-ին։ Հունվարի 6-ին Amazon.com կայքում սկսվեցին վաճառել միայն թվային տարբերակով[14], հունվարի 20-ին այն սկսվեց վաճառվել iTunes Store-ով։
Երկիր | Օր | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Հյուսիսային Ամներիկա | 2009 հունվարի 13 | Радиоэфир | RCA Records |
Եվրոպա | 2009 հունվարի 16 | թվային | Sony Music |
Կանադա | |||
ԱՄՆ | RCA Records | ||
Ավստրալիա | 2009 հունվարի 19 | Sony Music | |
2009 փոտրվարի 2[15] | CD | ||
Նոր Զելանդիա | 2009 հունվարի 19 | Թվային | |
Իտալիա | 2009 հունվարի 30[16] | ||
Միացյալ Թագավորություն | 2009 փետրվարի 21 | RCA Label Group (UK) | |
2009 մարտի 2 | CD | ||
Նիդերլանդներ | 2009 փետրվարի 16 | Թվային | Sony Music |
Գերմանիա | 2009 փետրվարի 27[17] | CD, թվային |
Դիրքը չարթերում
[խմբագրել | խմբագրել կոդը]«My Life Would Suck Without You» Billboard Hot 100 չարթում 97-րդ տեղում էր, իսկ հաջորդ շաբաթ այն սահմանեց ռեկորդ՝ միանգամից հասնելով առաջին հորիզոնականին։ Դա երգչուհու երկրորդ ռեկորդն է․ առաջինը եղել է «A Moment Like This» երգը, որ մեկ շաբաթում 52-րդ հորիզոնականից հասել է առաջինին 2002 թվականին[5]։ Billboard' Mainstream Top 40-ում երգը զբաղեցրել է 3-րդ տեղը։
Չարթ(2009) | Լավագույն արդյունք | Տարեվերջյան չարթեր | Կարգավիճակ | Վաճառք |
---|---|---|---|---|
ARIA[18] | 4 | 40[19] | Պլատինե | 70.000[20] |
Ö3 Austria Top 75[21] | 6 | — | — | — |
Ultratop Flanders[22] | 18 | — | — | — |
Canadian Hot 100[23] | 1 | — | Մուլտի-Պլատինե | 80.000[24] |
Czech Airplay Chart[25] | 14 | — | — | — |
Tracklisten[26] | 29 | — | — | — |
Dutch Top 40[27] | 3 | — | — | — |
Media Control AG[28] | 6 | 31[29] | — | — |
Rádiós Top 40[30] | 1 | — | — | — |
Japan Hot 100[31] | 7 | — | — | — |
RIANZ[32] | 11 | — | Ոսկե | 7.500[33] |
Schweizer Hitparade[34] | 5 | — | — | — |
UK Singles Chart[35] | 1 | 46 | Արծաթե | 300.000[36] |
Billboard Hot 100[37] | 1 | 23[38] | — | 2.372.000[39] |
Adult Contemporary (Billboard)[40] | 16 | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kreps, Daniel (2009 թ․ հունվարի 13). «Kelly Clarkson's "My Life Would Suck Without You" Hits Radio». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Powers, Ann (2009 թ․ հունվարի 13). «Snap Judgment: Kelly Clarkson's 'My Life Would Suck Without You'». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Kaufman, Gil (2009 թ․ հունվարի 13). «Kelly Clarkson's 'My Life Would Suck Without You' Hits Radio Early». MTV (mtv.com). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «ASCAP – My Life Would Suck Without You». American Society of Composers, Authors and Publishers (ASCAP). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 5,0 5,1 Pietroluongo, Silvio. Kelly Clarkson Breaks Record For Hot 100 Jump Արխիվացված 2013-01-07 Wayback Machine. Billboard. January 28, 2009. Retrieved January 28, 2009.
- ↑ «Kelly Clarkson Gets First UK Number 1 Single». MTV UK. 2009 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Kelly Clarkson — My Life Would Suck Without You Sheet Music
- ↑ «Kelly Clarkson - All I ever Wanted». Discogs. 2009 թ․ մարտի 1. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Cohen, Jonathan (2009 թ․ հունվարի 9). «Kelly Clarkson Names New Album». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Single Reviews: My Life Would Suck Without You (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ). Billboard. Retrieved January 23, 2009.
- ↑ «"My Life Would Suck Without You" by Kelly Clarkson - The Top 10 Everything of 2009 - TIME». TIME. 2009 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Does «My Life» suck — or is it «all you ever wanted»?. USA Today. January 13, 2009. Retrieved January 22, 2009.
- ↑ New Kelly Clarkson Video Debut!. OK!. January 27, 2009. Retrieved January 27, 2009.
- ↑ Amazon.com: My Life Would Suck Without You: Kelly Clarkson: MP3 Downloads (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «Sony Music BMG Entertainment:Australia:CD Releases». Billboard. հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Kelly Clarkson nuovo singolo in radio dal 30 Gennaio» (Italian). Teamworld.it. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ My Life Would Suck Without You: Kelly Clarkson: Amazon.de: Musik
- ↑ Australian-charts.com — Kelly Clarkson — My Life Would Suck Without You. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ ARIA Top 100 Singles 2008
- ↑ http://www.aria.com.au/pages/httpwww.aria.com.aupageshttpwww.aria.com.aupagesARIACharts-Accreditations-2009Singles.htm
- ↑ Kelly Clarkson — My Life Would Suck Without You Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Kelly Clarkson — My Life Would Suck Without You (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Kelly Clarkson Album & Song Chart History Canadian Hot 100 for Kelly Clarkson.
- ↑ «Canadian Recording Industry Association (CRIA): Gold & Platinum». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ Čns Ifpi
- ↑ Danishcharts.com — Kelly Clarkson — My Life Would Suck Without You. Tracklisten. Hung Medien.
- ↑ Nederlandse Top 40 - week 15, 2009 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Clarkson,Kelly — My Life Would Suck Without You (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ :: MTV | Single Jahrescharts 2009 | charts Արխիվացված 2010-02-12 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ Kelly Clarkson Album & Song Chart History Japan Hot 100 for Kelly Clarkson.
- ↑ Charts.org.nz — Kelly Clarkson — My Life Would Suck Without You. Top 40 Singles. Hung Medien.
- ↑ «New Zealand Chart Facts». RIANZ. 2009 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Kelly Clarkson — My Life Would Suck Without You swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Kelly Clarkson: Artist Chart History Official Charts Company.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
- ↑ Kelly Clarkson Album & Song Chart History Billboard Hot 100 for Kelly Clarkson.
- ↑ Top 100 Music Hits, Top 100 Music Charts, Top 100 Songs & The Hot 100 | Billboard.com (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «'Idol' track sales: Adam Lambert, Daughtry, Carrie Underwood». USA Today. 2010 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Kelly Clarkson Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Kelly Clarkson.