Jump to content

NGM-81

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NGM-81
Ենթատեսակինքնաձիգ
Երկիր Հունգարիա
Ծառայության ընդունման տարի1981
ԱրտադրողFegyver- és Gépgyár?
Փամփուշտի տեսակ5,45 x 39 մմ և 5.56×45 մմ ՆԱՏՕ

NGM-81, АК74-ի արտոնագրված տարբերակը, որն արտադրվում է Հունգարիայում։

5,45-միլիմետրանոց ինքնաձիգի արտադրությունը (որն ապագայում պետք է փոխարիներ 7,62-միլիմետրանոց Կալաշնիկովի ինքնաձիգին Հունգարիայի ժողովրդական բանակի սպառազինության մեջ) սկսվել է 1980-ական թվականների սկզբին զինագործներ Zala Károly-ի և Horváth Zoltán-ի գլխավորությամբ[1]։

NGM-81-ի արտադրությունը սկսվել է 1981 թվականին Բուդապեշտի FEG զինագործարանում, և զենքի որոշակի քանակություն մատակարարվել է Հունգարիայի ժողովրդական բանակի մոտոհրաձգային զորքերի սպառազինման համար[2]։

Հետագայում ստեղծվել են ինքնաձիգի՝ արտահանման համար նախատեսված տարբերակներ ՆԱՏՕ-ի 5,56×45 միլիմետրանոց փամփուշտների համար (մշտական կոթով և պահեստային կոթով ԱԿՄ-ի օրինակով)։ 5,56-միլիմետրանոց NGM-ի առաջին փորձնական նմուշները գործարանը պատրաստել է 1986 թվականի փետրվարին և փոխանցել փորձարկումների համար[1]։

Վարշավայի պայմանագրի կազմակերպության ինքնացրումից և Հունգարիայի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սկզբնավորումից հետո 5,45-միլիմետրանոց NGM-81 զենքի արտադրությունը դադարեցվել է 1990 թվականին։

Երկրի ռազմական ծախսերի ու զինված ուժերի թվաքանակի կրճատման արդյունքում 1990-ական թվականներին հիմնական զենքը դարձել է 7,62-միլիմետրանոց ԱԿ-63 ինքնաձիգը։ 1994 թվականին Հունգարիան սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, իսկ 1999 թվականի մարտի 12-ին ընդգրկվել է ՆԱՏՕ-ի կազմում և պարտավորվել անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն զորքերում և պետական ուժային այլ կառույցներում նախկինում թողարկված զենքերի օգտագործումը շարունակվել է։

Արտահանման և վաճառքի համար նախատեսված NGM-81-ի 5,56-միլիմետրանոց տարբերակների արտադրությունը դադարեցվել է FÉG գործարանի սնանկության պատճառով 2004 թվականին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԿ-71-ից NGM-81-ի հիմնական տարբերություներն են փայտե կոթը, փողակալը, փողապատը և ատրճանակային կոթը, ինչպես նաև փոխված կառուցվածքով ճեղքավոր բոցամարիչը[2]։

Ինքնաձիգի փողը պատրաստվում է սառը կռման մեթոդով, փողանցքը քրոմապատվում է[2]։

Շահագործող երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Szőrös Zoltán. Magyar Kalasnyikovok – 40 éves az AMP, 23 éves az NGM/NGV // "Kaliber", január 2010. (հունգարերեն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Сергей Монетчиков. "Калашников“ на службе в НАТО // журнал «Братишка», ноябрь 2001 года

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • А. Б. Жук. Энциклопедия стрелкового оружия։ револьверы, пистолеты, винтовки, пистолеты-пулемёты, автоматы. М., ООО «Издательство АСТ», «Воениздат», 2002.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]