Odi et amo
Կատուլլուս 85, հռոմեացի բանաստեղծ Կատուլլուսի երկտողանոց հայտնի բանաստեղծությունը, որը նվիրված է Լեսբիա անունով մի կնոջ։ Լեսբիան Կատուլլուսի կողմից գրված 25 բանաստեղծության առարկան է, որտեղ հեղինակը գրում է սիրո (Կատուլլուս 5, Կատուլլուս 7), տխրության, հիասթափության (Կատուլլուս 72) և դառը սարկազմի մասին (Կատուլլուս 8), որոնք վկայում են բանաստեղծի ունեցած ոչ կայուն հարաբերությունները։
Ōdī et amō. Quārē id faciam fortasse requīris.
Nesciō, sed fierī sentiō et excrucior.[1]
Ես ատում եմ և սիրում եմ։ Ինչո՞ւ, հնարավոր է հարցնես։
Ես չգիտեմ, բայց ես դա զգում եմ, և ես տառապում եմ[1]։
Զգացմունքների հակասությունը բնութագրող այս բանաստեղծությունը հայտնի է իր հզոր և սեղմ լինելով։ Որպես լատինական թևավոր արտահայտություն՝ այն հաճախ ասում են կրճատ, օգտագործելով միայն առաջին և վերջին բառերը. «Odi et amo. Excrucior» - «Ես ատում և սիրում եմ։ Տառապում եմ»։
Այն էլեգիկ բանաստեղծական չափով գրված բանաստեղծություն է։
– u u / – – / – u u / – – / – u u / – u Ōd'et a / mō. Quā / r'id faci / am for / tasse re / quīris. – u u / – u u / – / – u u / – u u / – Nesciō, / sed fie / rī / sen ti' et / ex cru ci / or.[2]
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 C. Valerius Catullus. «Poem 85». Carmina. Translated by Leonard C. Smithers. Perseus Project. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Kitchell, Kenneth F., Jr.; Smith, Sean (2006). Catullus: A Legamus Transitional Reader. էջ xxix. ISBN 978-0-86516-634-9. Վերցված է 2006 թ․ ապրիլի 17-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)