Pop Is Dead
«Pop Is Dead» | ||||
---|---|---|---|---|
Ռեդիոհեդի երգը | ||||
Թողարկված | 1993 թվականի մայիսի 10 | |||
Ֆորմատ | 12" CD | |||
Ժանր | ռոք | |||
Տևողություն | 2:10 | |||
Լեյբլ | Parlophone EMI | |||
Պրոդյուսեր | Ջիմ Ուարեն, Ռեդիոհեդ | |||
Ժամանակագրություն | ||||
|
Pop Is Dead, երգ բրիտանական Ռեդիոհեդ ալտերնատիվ ռոք խմբի կողմից։ Թողարկվել է որպես ոչ ալբոմային սինգլ 1993 թվականի մայիսի 10-ին՝ իրենց դեբյուտային Creep սինգլի և Pablo Honey դեբյուտային ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց։
"Pop Is Dead"-ը հասել է 42-րդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայի սինգլների վարկանշային աղյուսակում 1993 թվականի մայիսին[1]։ Երգը հետագայում ընդգրկվել է Pablo Honey ալբոմի երկու խմբագրումների մեջ[2]։
Բառերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի վերնագրային հատվածը՝ Pop Is Dead արտահայտությունը, նվագում է կիթառահար Ջոնի Գրինվուդը խրոմատիկ ռիֆի տեսքով[3]։ Ինչպես նախորդ երգը՝ "Anyone Can Play Guitar"-ը, այս երգը նույնպես քննադատում է մեդիան, ձայնագրման ստուդիաները և փոփ երաժշտությունը, ինչպես նաև ռոք մամուլը և ընդհանուր երաժշտական բիզնեսը[4]։
Թողարկվել են երգի տարբեր տարբերակներ՝ ակուստիկ, էլեկտրականկ և այլն։ Էլեկտրական տարբերակը ավելի ուշ ներառվել է Itch EP-ում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]IGN-ի քննադատ Ֆին Ուայթը նկարագրել է երգը որպես «խելացի և հումորային երգիծանք»[5]։ Իսկ Pitchfork-ի Սկոթ Պլագենհոեֆը երգը համարել է սարսափելի։
Չնայած Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակում զբաղեցրած իր հորիզոնականին՝ երգի մասին արվել են հետևյալ քննադատությունները։ Melody Maker-ի խմբագիր Ռոբին Բրեսնարկը գրել է «Եթե նրանք այս երգը ձայնագրեին հիմա, այն կհայտնվեր թոփ 5 երգերի մեջ»։ Երգի թողարկումից 5 տարի անց Ռեդիոհեդի կիթառահար Էդ Օ' Բրայանը երգն անվանել է սարսափելի սխալ[3]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը հանդիսանում է Դվայթ Քլարկը, պատկերում է Թոմ Յորքին ապակե դագաղի մեջ պառկած վամպիրի դերում։ Նրան ուղեկցում են խմբի մյուս անդամները։ Տեսահոլովակը համեմատվում է Նիրվանա խմբի տեսահոլովակների հետ[6]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Pop Is Dead" - 2:13
- "Banana Co. (ակուստիկ)" - 2:27
- "Creep (կենդանի)" - 4:11
- "Ripcord (կենդանի)" - 3:08
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Յորք՝ վոկալ, ակուստիկ կիթառ
- Ջոնի Գրինվուդ՝ էլեկտրական կիթառ
- Էդ Օ'Բրայեն՝ էլեկտրական կիթառ
- Քոլին Գրինվուդ՝ բաս
- Ֆիլ Սելուեյ՝ հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի ամբողջական բառերը Արխիվացված 2015-09-22 Wayback Machine
|