Snapseed
Տեսակ | գրաֆիկական խմբագրիչ և mobile software? |
---|---|
Նախագծումը՝ | Nik Software? և Գուգլ |
ՕՀ | Անդրոիդ և iOS |
Առկա է | անգլերեն |
Լույս տեսավ՝ | հունիս 2011 |
Պլատֆորմ | Անդրոիդ |
Արտոնագիր | freeware և ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Snapseed Վիքիպահեստում |
Snapseed, ռաստերային գրաֆիկական խմբագրիչ, բջջային հեռախոսով նկար խմբագրելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Snapseed-ը մշակվել է Nik Software ընկերության կողմից և հասանելի էր iOS, OS X և Windows օպերացիոն համակարգերի համար։ Սկզբնական շրջանում այն հասանելի էր միայն iPad-ի համար, սակայն 2011 թվականին թողարկված տարբերակը հասանելի դարձավ նաև iPhone-ների համար[1]։
2012 թվակաի սեպտեմբերի 12-ին Google-ը գնեց Nik Software ընկերությունը և Snapseed-ի մշակողին։ Գնման պահին ծրագիրը արդեն հասանելի էր ոչ միայն iPod-ի համար, այլ նաև iPhone-ի և iPod touch-ի համար[1]։
2012 թվականի դեկտեմբերի 11-ին Google-ը ներկայացրեց Snapseed-ը Android-ի համար և թարմացրեց iOS-ի համար նախատեսված ծրագիրը, դարձնելով այն անվճար[2]։
2015 թվականի ապրիլի 9-ին թողարկվեց առաջին խոշոր թարմացումը ծրագրի համար։ Ավելացել էին նոր ֆիլտրեր և գործիքներ[3]։
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Snapssed-ը թույլ է տալիս կատարել նկարների պրոֆեսիոնալ մշակում սմարթֆոնով կամ պլանշետով։
Մշակման հասանելի գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղղում՝ ավտոմատ կերպով կատարում է ուղղումներ
- Կտրուկություն՝ ավելացնում է նկարի կտրուկությունը
- Ձևավորում՝ թույլ է տալիս կտրել նկարները
- Շրջադարձ՝ թույլ է տալի շրջել նկարը
- Շրջադրաձ/կտրում՝ թույլ է տալիս կտրել, շրջել և թեքել նկարը
- Վրձին՝ թույլ է տալիս օգտագործել էֆֆեկտները կոնկրետ տարածքում
- Ընտրովի ուղղում՝ թույլ է տալիս կատարել ուղղում միայն ընտրած հատվածներում
- Կետային ուղղում՝ վերացնում է փոքրիկ սխալները
- Վիգենետ՝ ղեկավարում է նկարի կողային պայծառությունը
Նկարներ մշակելու ֆիլտրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խամրեցում՝ ուշադրություն հրավիրել կոնկրետ օբյեկտի վրա խամրեցնելով ֆոնը
- Կիզակետային փայլ՝ լուսավորման էֆֆեկտ
- Ֆոնային հակադրություն՝ ապահովում է հստակ հակադրություն լուսավորված և մութ հատվածների միջև
- HDR էֆֆեկտ
- Դրամա՝ հատուկ ընտրված նկարներին ավելացնում է էֆֆեկտ
- Grunge՝ տեղադրում հատուկ գունավոր ոճ, կոնկրետ նկարների վրա
- Կոպիտ հատիկ՝ ստեղծում է հատիկավոր պատկեր
- Վինտաժ՝ նկարներին տալիս է գունավոր ֆիլմի ոճ
- Retrolux՝ տալիս է հին նկարի ոճ
- Нуар՝ ավելացնում է սև ու սպիտակ ֆիլմի ոճ
- Ս/Ս՝ տեղադրում է սև ու սպիտակ ֆիլտր
- Շրջանակ՝ տարատեսակ տարբերակներ նկարների ծայրերը ձևավորելու համար[4]։
Յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարի մշակման ընթացքում ցանկացած շրջադարձի ընթացքում անհասանելի մասերը ավտոմատ լրացվում են ծրագրի կողմից։
- Հնարավորություն չեղարկել ցանկացած փոփոխություն անկախ հերթականությունից։
- Հնրաավորություն քայլ առ քայլ դիտել բոլոր փոփոխությունները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականին Apple-ի կոմից ստացել է «iPad-ի համար տարվա լավագույն հավելված»[5]
- 2018 թվականին PC Magazine-ի կողմից ընդգրվել է Android-ի համար 100 լավագույն հավելվածների շարքում[6]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Google поглотила студию-разработчика Snapseed».
- ↑ «Google представила приложение для редактирования фотографий Snapseed для Android». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Google выпустила фоторедактор Snapseed 2.0 для iPhone и iPad». 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Snapseed».
- ↑ Parrish, Kevin (2012 թ․ սեպտեմբերի 19). «Google Snaps Up Instagram Competitor Snapseed». tomsguide.com. Tom's Hardware.
- ↑ Eddy, Max (2018 թ․ հուլիսի 6). «The 100 Best Android Apps of 2018». pcmag.com. PC Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.