Somebody to Love
«Somebody to Love» | ||||
---|---|---|---|---|
Քուինի երգը «A Day at the Races» ալբոմից | ||||
Թողարկված | 1976 թվականի նոյեմբերի 12 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ձայնագրված | 1976 | |||
Ժանր | գլամ ռոք, գոսպել | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 4:57 | |||
Լեյբլ | EMI, Elektra | |||
Հեղինակ | Ֆրեդի Մերկուրի | |||
Կոմպոզիտոր | Ֆրեդի Մերկուրի | |||
Պրոդյուսեր | Քուին | |||
A Day at the Races ալբոմի երգացանկ | ||||
|
Somebody to Love, երգ բրիտանական ռոք խումբ Քուինի կողմից։ Գրել է խմբի գլխավոր վոկալիստ, դաշնակահար Ֆրեդի Մերկուրին։ Առաջին անգամ ներառվել է 1976 թվականի «A Day at the Races» ալբոմում, ներառվել է նաև իրենց լավագույն երգերի հավաքածուի մեջ[1]։
Երգն առաջարկում է ունկնդրին Քուինի «Bohemian Rhapdosy» երգի նման մի բան՝ ամբողջական հարմոնիայով և կիթառի սոլոյով. ինչևէ, անգլիական երգչախմբին նմանակելու փոխարեն խումբը նմանվել է ավետարանային երգչախմբի։ Այն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և 13-րդը Բիլլբորդի հոթ 100 երգերի մեջ ԱՄՆ-ում[2]։
Երգը բարձրացնում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են աստծու դերը մարդու կյանքում, եթե չկա սեր։ Չնայած ձայնի շատացման տեխնիկային՝ խումբը կարող էր նաև ստեղծել ձայնաշատ երգ, որ կարող էր համապատասխանել 100 հոգանոց երգչախմբին ընդամենը երեք ձայնով՝ Մերկուրի, Բրայան Մեյ և Ռոջեր Թեյլոր։ Ջոն Դրեկոնը չի երգել բեք վոկալում ձայնագրված ալբոմում, սակայն վոկալ է ավելացրել երգչախմբային հատվածում։ Մերկուրին երգի ստեղծման համար ոգեշնչություն է համարում Արետտա Ֆրանկլինին։
Քուինը Somebody to love երգը կենդանի կերպով կատարել է 1977-1985 թվականներին, իսկ երգի կենդանի կատարումը ձայնագրվել է Queen Rock Montreal ալբոմում[3]։ Ի հավելումս այս կենդանի կատարումներին՝ գործակցություն է եղել երգի հիման վրա Մերկուրիի մահվանից հետո։ Երգը կենդանի կատարվել է 1992 թվականի ապրիլի 20-ին Մերկուրիի մենահամերգի ընթացքում։
1976 թվականի թողարկումից հետո երգը հայտնվել է մի շարք հեռուստաշոուներում, ինչպիսիք են American Idol, The X Factor, Glee և Gossip Girl-ը։
Երգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և Bohemian Rhapdosy-ն, A night at the Opera ալբոմի հիմնական հիթ հանդիսացող այս երգը ունի բարդ մեղեդի և խորը, շերտային վոկալ։ Երգի բառերը, որ հիմնականում գրվել են երգչախմբի ազդեցությամբ, հիմնականում ոգու փնտրման, կռվի մասին է. երգիչը կարևորում է թե՛ իր կյանքում սիրային փորձի պակասը, թե՛ աստծո գոյության դերը։
Կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդի Մերկուրի՝ գլխավոր վոկալիստ, դաշնամուր
- Բրայան Մեյ՝ կիթառ, բեք վոկալ
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ
- Ջոն Դեկոն՝ բաս կիթառ, բեք վոկալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ allmusic.com
- ↑ Joel Whitburn, 2006
- ↑ allmusic