Jump to content

TYPO3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TYPO3
Изображение логотипа
Տեսակբովանդակության կառավարման համակարգ, վեբ ծրագրի հենք, ազատ ծրագրային ապահովում և բաց կոդով ծրագրակազմ
ՀեղինակKasper Skårhøj?[1]
Նախագծումը՝Kasper Skårhøj
Գրված է՝PHP[2] և ՋավաՍկրիպտ
Առկա է51 լեզվով
Լույս տեսավ՝1998-11-27 (26 տարի առաջ)
Պլատֆորմբազմահարթակային
Չափ20.5 MB
Զարգացման կարգավիճակգործուն
ԱրտոնագիրGNU GPL
Կայքtypo3.org(անգլ.)
Ելակոդgit.typo3.org/Packages/TYPO3.CMS.git և github.com/TYPO3/TYPO3.CMS
 TYPO3 Վիքիպահեստում

TYPO3, ազատ և բաց ծրագրային կոդով վեբ բովանդակության կառավարման համակարգ՝ գրված PHP-ով։ Այն թողարկվել է ԳՆՈՒ ՋիՓիԷլ-ի ներքո (անգլ.՝ GNU General Public License)։ Կարող է աշխատել տարբեր վեբ սերվերների հետ, ինչպիսիք են «Apache»-ն կամ «IIS», բազմաթիվ ՕՀ-ների վրա՝ այդ թվում Լինուքս, Վինդոուզ, ՖրիԲիԷսԴի, Մաք ՕԷՍ տաս և OS/2։

TYPO3-ը մի գծի վրա է Դրուփալի, Ջումլայի և ՎորդՊրես-ի հետ՝ աշխարհում ամանահայտնի բովանդակության կառավարման համակարգերից, այնուամենայնիվ այն ավելի տարածված է Եվրոպայում քան որևիցե այլ շրջանում։ Ամենամեծ շուկայական բաժնեմասն ունեն գերմանախոս երկրները[3][4]։

TYPO3-ը հավաստիացնում են, որ գերճկուն է։ Այն կարող է ընդլայնվել նոր հնարավորություններով առանց ծրագրային կոդ գրելու։ Ծրագիրը նույնպես առկա էավելի քան լեզվով և ունի ներկառուցված լոկալիզացիայի համակարգ, ուստի աջակցում է բազմաթիվ լեզուներով պարունակության առցանց հրատարակումը։ Իր հատկանիշների շնորհիվ՝ ընդլայնելիության և զարգացվածության, TYPO3-ն օգտագործվում է տարբեր տեսակների և չափերի կայքերի շարքեր կառուցելու և կառավարելու համար՝ լինեն դրանք թե՛ անհատների կամ շահույթ չհետապնդող կազմակերպությունների փոքր կայքեր, թե՛ մեծ կորպորացիաների բազմալեզու ձեռնարկատիրային լուծումներ։ Համաձայն իր հնարավորության՝ ծառայելու կորպարատիվ միջավայրին, այն դասվում է ձեռնարկատիրային մակարդակի բավանդակության կառավարման համակարգերի շարքին[5][6]։

Պատմություն և կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

TYPO3-ն ի սկզբանե՝ 1997 թ.-ին, հեղինակել է դանիացի Kasper Skårhøj[7]։ Այն հիմա մշակվում է երկու թիմերի կողմից։ Սպասարկվող ճյուղի (տարբերակներ՝ 4.x, 6 և ավելի նոր) թիմի ավագն է Oliver։ Մշակվող ճյուղի (TYPO3 Neos) թիմի ավագն է Robert Lemke[8]:

«TYPO3» ասոցիացիայի վերջին հաշվարկների համաձայն TYPO3 բովանդակության կառավարման համակարգն օգտագործվում է ավելի քան 500,000 տեղակայումների մեջ։ Այնուամենայնիվ թիվը ցույց տրված «CMS Crawler» հանրային հաշվիչ-վեբկյաքի կողմից 2013 թվականի հուլիսին եղել է 270,000-ի կողմերը[4][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The History of TYPO3
  2. The typo3 Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  3. Distribution of content management systems among websites that use German
  4. 4,0 4,1 «Առցանց հրատարակման ծրագրարյին լուծումների վարկանիշ՝ TYPO3». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  5. «TYPO3 - The Enterprise CMS». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  6. Hinderink e.a., Werner Altmann; René Fritz; Daniel (2005). TYPO3 : enterprise content management (1. ed.). Birmingham [u.a.]: Packt Publ. ISBN 1-904811-41-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «The History of TYPO3». The History of TYPO3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  8. «Reshuffling in the core team: Leadership and Roles». TYPO3 Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  9. «TYPO3 in numbers». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]