The Walking Dead (համակարգչային խաղ, 2012)
The Walking Dead | |
---|---|
Մշակող | Telltale Games |
Նախագծող | Մարկ Դարին, Ջեյն Ռոդկին և Շոն Վանաման |
Հրատարակիչ | Telltale Games |
Դիստրիբյուտոր | Էպիկ գեյմզ սթոր[1], Steam[2][2], Google Play, App Store, Microsoft Store, GOG.com, PlayStation Store և Nintendo eShop |
Միջերեսի լեզու | անգլերեն[2][2], ֆրանսերեն[2][2], իտալերեն[2][2], գերմաներեն[2][2] և իսպաներեն[2][2] |
Կոմպոզիտոր | Ջարեդ Էմերսոն-Ջոնսոն |
Սերիայի մաս | The Walking Dead? |
Հաջորդ | The Walking Dead: Season Two? |
Թողարկման թվական | էպիզոդ 1
Էպիզոդ 2
Xbox Live Arcade
Հունիսի 27, 2012 Mac OS X, Microsoft Windows և PlayStation Network[3] Հունիսի 29, 2012 Կաղապար:EU=Հուլիսի 6, 2012 (PSN) Էպիզոդ 3
PlayStation Network
Օգոստոսի 28, 2012 Mac OS X, Microsoft Windows և Xbox Live Arcade Օգոստոսի 29, 2012 Էպիզոդ 4
PlayStation Network
Հոկտեմբերի 9, 2012 Mac OS X, Microsoft Windows և Xbox Live Arcade Հոկտեմբերի 10, 2012 Էպիզոդ 5
PlayStation Network
Նոյեմբերի 20, 2012 Mac OS X, iOS, Microsoft Windows և Xbox Live Arcade Նոյեմբերի 21, 2012 |
Պլատֆորմներ | iOS OS X Microsoft Windows PlayStation 3 Xbox 360 |
Շարժիչ | Telltale Tool |
Ժանր | գրաֆիկաարկածային, դերակատարողական |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[4][2] |
Տարիքային վարկանիշներ | |
PEGI | PEGI 18 |
USK | USK 18 |
ESRB | 17+[5] |
Կրիչ | թվային բաշխում, թվային ներբեռնում և թվային ներբեռնում |
Կառավարում | թաչսքրին |
🌐 | telltalegames.com/walkingdead |
«The Walking Dead (հայերեն` Քայլող մեռյալները, այլ անվանումներ՝ The Walking Dead։ The Game, The Walking Dead։ Season One)[6], 2012 թվականի ընթացքում թողարկված էպիզոդային գրաֆիկաարկածային և դերակատարողական ժանրի համակարգչային խաղ՝ iOS, OS X, Microsoft Windows, PlayStation 3 և Xbox 360 համակարգերի համար։ Հիմնված է Ռոբերտ Քըրքմանի հեղինակած համանուն պատկերապատումների վրա։ Խաղը մշակվել և թողարկվել է «Telltale Games» ստուդիայի կողմից։ Նախնական շրջանում պլանավորված էր խաղը թողարկել 2011-ի վերջին, սակայն հետագա հարստացման պատճառով այն տեղափոխվում է հաջորդ տարվա սկիզբ։ Բաղկացած է հինգ էպիզոդներից, որոնցից յուրաքանչյուրը լույս է տեսել 2012-ի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ «Telltale Games»-ը թողարկել է նաև խաղի ընդհանուր տարբերակը։
Խաղի իրադարձությունները, ինչպես կոմիկսներում և հեռուստասերիալում, կատարվում է ԱՄՆ Ջորջիա նահանգում` զոմբի ապոկալիպսիսից հետո։ Ինչևէ, խաղի հիմնական հերոսները նորամուծություն են, չնայած որ իրենց դրվագներն են ունենում կոմիկսների և հեռուստասերիալի հիմնական կերպարներ Հերշել Գրինը և Գլեն Ռին։ Գլխավոր հերոսը և խաղացվող կերպարն է Ջորջիայի համալսարանի դասախոս Լի Էվերեթը, ով ապոկալիպսիսի ժամանակ ոստիկանության մեքենայով տեղափոխվում էր մոտակա բանտ։ Էվերեթը փրկում է 8-ամյա աղջնակի` Կլեմենտայն անունով և հետագայում հոգ տանում նրա մասին։
«The Walking Dead»-ը ի տարբերություն դասական գրաֆիկաարկածային վիդեոխաղերի, շեշտը դնում է կերպարային զարգացման վրա, քան թե գլուխկոտրուկների։ Խաղի հետագա զարգացումները կախված են օգտագործողի ընդունած որոշումներից և պատասխաններից։ Որոշումները կարող են դառնալ նաև որոշ հերոսների մահվան պատճառ։
Խաղը քննադատների կողմից արժանացել է դրական գնահատականի՝ տիրող ազդեցիկ և էմոցիոնալ ոճի, ինչպես նաև Լիի և Կլեմենտայնի միջև ստեղծված յուրահատուկ հայր-դուստր հարաբերությունների ցուցադրման համար։ Խաղը մոտ 80 անգամ ստացել է «Տարվա լավագույն վիդեոխաղ» կատեգորիայի պարգև։
«Telltale Games»-ը հայտարարում է 2013-ին խաղի երկրորդ եթերաշրջանի թողարման մասին[7][8][9]։ 2013 թվականի հուլիսին «Telltale»-ը թողարկում է «400 օր» (400 Days) կոչվող լրացուցիչ բեռնելի էպիզոդը։ Խաղի երկրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդը լույս է տեսնում նույն թվականի դեկտեմբերի 17-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Steam — 2003.
- ↑ Նորիս, Էրիկ. ««The Walking Dead»-ի 2-րդ էպիզոդն արդեն հասանելի է այսօր». «Քրեյվ օնլայն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ Հունիսի 28-ին.
- ↑ Adventure Gamers — 1998.
- ↑ ESRB: The Walking Dead
- ↑ ««The Walking Dead: The Game». 5-րդ գործողություն». Այ Ջի Էն. 2012 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23–ին-ին.
- ↑ «Թելթեյլ գեյմսը պատրաստվում է ստեղծել «Քայլող մեռյալների» երկրորդ եթերաշրջանը». Իսքեյպիստ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ ««Քայլող մեռյալների» երկրորդ եթերաշրջանը թողարկվելու է Թելթեյլի կողմից». «Ջոյստիք». Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ ««Քայլող մեռյալներ» համակարգչային խաղը ունենալու է շարունակությունը». «Գամասուտրա». Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.