X-շղթայակցված իխտիոզ
X-շղթայակցված իխտիոզ | |
---|---|
X շղթայակցված ռեցեսի ժառանգում․ Հիվանդ տղաները կարող են ժառանգել STS գենի մուտացիան կամ դելեցիան իրենց մայրերից | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | Բժշկական գենետիկա |
ՀՄԴ-9 | 757.1 |
X-շղթայակցված իխտիոզը մաշկի հիվանդություն է, որն առաջանում է ստերոիդային սուլֆատազ ֆերմենտի ժառանգական անբավարարությունից, որն ունենում է 2000-6000 տղամարդկանցից 1-ը[1]։ X-շղթայակցված իխտիոզն արտահայտվում է չոր, թեփուկավոր մաշկով[2] և պայմանավորված է STS գենի[3][4] մուտացիաներով կամ դելեցիաներով[5]։ X-շղթայակցված իխտիոզը կարող է առաջանալ նաև ավելի մեծ դելեցիաների դեպքում, որոնք առաջացնում են հարակից գենային համախտանիշներ։ Բուժումը հիմնականում ուղղված է մաշկի ախտանիշները մեղմելուն։ Տերմինը հին հունարեն «իխտիս» բառից է, որը նշանակում է «ձուկ»։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]X-շղթայակցված իխտիոզի հիմնական ախտանշանն է մաշկի թեփուկացումը, մասնավորապես `պարանոցի, իրանի և ստորին վերջույթների հատվածում։ Վերջինս, որպես կանոն, առավել խիստ տուժած հատվածն է լինում։ 4 մմ-ից մեծ տրամագծով թեփուկները կպչում են հիմքում ընկած մաշկին և կարող են ունենալ մուգ շագանակագույն կամ մոխրագույն գունավորում։ Ախտանշանները կարող են թուլանալ ամռան ընթացքում[1]։
Ասոցացված հիվանդագին վիճակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի մաշկի թեփուկացումից, X-շղթայակցված իխտիոզը սովորաբար կապված չէ այլ խոշոր բժշկական խնդիրների հետ[6]։ Նախասրտերի ֆիբրիլյացիա կամ նախասրտերի սպեկուլյացիա կարող է առաջանալ X-շղթայակցված իխտիոզով հիվանդ 10 տղամարդկանցից մեկի մոտ[7]։ Եղջերաթաղանթի պղտորումներ կարող են ունենալ, բայց չեն ազդում տեսողության վրա։ Կրիպտորխիդիզմը [Ն 1] որոշ անհատների մոտ հայտնաբերվել է[1]։ X-շղթայակցված իխտիոզով հիվանդ անհատները հայտնվում են զարգացման խանգարումների բարձր ռիսկի տակ, օրինակ՝ աուտիզմի և ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի, և որոշ անհատներ ունենում են տրամադրության խանգարումներ[8]։ X-շղթայակցված իխտիոզով հիվանդ անհատները կարող են ունենալ մտավոր հետամնացություն, թեև դա կարծում են, որ պայմանավորված է բացի STS գենից մյուս հարևան գեների դելեցիայով[9]։
Կին մուտացված գեն կրողները հիմնականում չեն ունենում այս խնդիրներից որևէ մեկը, բայց կարող են դժվարություններ ունենալ ծննդաբերության ժամանակ, քանի որ ընկերքում STS-ն արտահայտված դեր է խաղում բնականոն աշխատանքի մեջ[10]։ Կին գենի կրողների մոտ փոքր-ինչ աճում է հոգեկան խնդիրների առաջացման ռիսկը ծննդաբերությունից հետո[11]։ Այդ պատճառով կրողները պետք է համոզվեն, որ իրենց մանկաբարձը տեղյակ է վիճակի մասին։
Գենետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]STS գենը տեղակայված է X քրոմոսոմի Xp22.3 խմբում։ Այսպիսով, սինդրոմը X-շղթայակցված է, և այն տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց վրա։ Քրոմոսոմների 23-րդ զույգը սովորաբար անվանում են «սեռական քրոմոսոմներ»։ Իգական սեռի ներկայացուցիչն ունեն երկու X քրոմոսոմ, իսկ արական սեռի ներկայացուցիչներն՝ մեկ X և մեկ Y քրոմոսոմ։ Հետևաբար, առողջ անհատների մոտ արական սեռը կրում է STS գենի մեկ օրինակ, իսկ էգերը ՝ երկու օրինակ։ Այս գենը մասամբ խուսափում է X քրոմոսոմի ինակտիվացումից, և կանայք սովորաբար ունենում են STS ֆերմենտի ավելի մեծ քանակություն, քան տղամարդիկ[12]։
X-շղթայակցված իխտիոզն կարող է առաջանալ STS գենի նոր դելեցիաների կամ մուտացիաների միջոցով, բայց ավելի հաճախ ժառանգվում է կրող մորից[13]։ Տղամարդկանց մոտ STS գենի հեմիզիգոտ դելեցիան կամ մուտացիան հանգեցնում է ֆերմենտի գործունեության լիակատար բացակայության, մինչդեռ մուտացիայի կամ դելեցիայի կին կրողը հետերոզիգոտ է և դեռ ունի STS գենի նորմալ պատճեն։ STS գենի դելեցիայի կամ մուտացիայի կին կրողները դեռ սինթեզում են STS ֆերմենտը՝ չնայած ֆերմենտի ակտիվության նվազմանը[14]։
Այդ պատճառով X-շղթայակցված իխտիոզն առավել հաճախ ազդում է տղամարդկանց վրա, չնայած սեռական քրոմոսոմների թվային շեղումներ ունեցող անձինք (45, X և 47, XXY), որոնք նույնպես ունեն STS դելեցիաներ կամ մուտացիաներ, կլինեն այս կանոնի բացառություններ։
Բացի այդ, իգական սեռը կարող է հիվանդությունը ժառանգել, եթե նրա հայրը հիվանդ է, իսկ մայրը մուտացված գեն կրող է, այդպիսով իր երկու X քրոմոսոմներում էլ կլինի STS գենի դելեցիա կամ մուտացիա։
Գենետիկական խորհրդատվության խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ դեպքերի մեծամասնությունը ի հայտ է գալիս STS գենի դելեցիան կրող մորից փոխանցման միջոցով[15], մայրը ֆերմենտի կամ ԴՆԹ-ի թեստավորում պետք է իրականացնի ցանկացած նոր ախտորոշված պարզունակ դեպքի ժամանակ (այսինքն, ընտանիքում առաջին դեպքի գրանցման ժամանակ)։ Բազմաթիվ հիվանդ անհատներով ընդլայնված ընտանիքի դեպքում գենը կրողի կարգավիճակը հաճախ կարող է պարզվել տոհմային վերլուծության հիման վրա։
- X-շղթայակցված իխտիոզով հիվանդ տղամարդիկ իրենց յուրաքանչյուր իգական սերունդին կփոխանցեն X քրոմոսոմը, որտեղ կա STS-ի դելեցիա կամ մուտացիա, ով հետևաբար կլինի պարտադիր կրող։ Այնուամենայնիվ, արական սերնդում ոչ ոք հիվանդ չի լինի, քանի որ նրանք իրենց հորից ժառանգում են Y քրոմոսոմը։
- STS-ի դելեցիայի կամ մուտացիայի կին կրողները յուրաքանչյուր հղիության հետ 50% հավանականություն ունեն այն փոխանցել հաջորդ սերնդին։ Այսպիսով, յուրաքանչյուր արու սերունդ ունի 50% հավանականություն հիվանդանալու X-շղթայակցված իխտիոզով, մինչդեռ յուրաքանչյուր իգական սերունդ ունի 50% հավանականություն այս գենը կրելու։ Ցանկացած անհատ, ով կժառանգի մոր STS գենի օրինակը, չի հիվանդանա և ծայրաստիճան ցածր հավանականություն կունենա՝ ունենալու այս հիվանդությամբ երեխա։
Գամետոգենեզի ընթացքում քրոմոսոմների պատահական տրամախաչման պատճառով յուրաքանչյուր հղիություն կունենա հիվանդության նույն հավանականությունը՝ անկախ նրանից, թե սերնդում քանի հոգի է հիվանդ, քանիսը՝ առողջ։ Վերոնշյալ ռիսկերը հիմնված են այն ենթադրության վրա, որ հիվանդ հայրը կամ կին կրողները կունենան երեխաներ՝ առողջ կամ գենը չկրող։ Հիվանդ սերնդի ռիսկերը ակնհայտորեն կբարձրանային X-շղթայակցված իխտիոզով հիվանդ տղամարդու և գենը կրող կնոջ միության դեպքում։
Ֆիզիոլոգիա/կենսաքիմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]STS ֆերմենտը (EC 3.1.6.2), որը նաև կոչվում է արիլսուլֆատազ C, ազդում է ամբողջ մարմնում․ մաշկում, լյարդում, ավշային հանգույցներում և ընկերքում առավելագույն ակտիվությունն ունի, իսկ կրծքագեղձի հյուսվածքում և ուղեղում՝ ավելի ցածր ակտիվություն[16]։ STS կատալիզացնում է համապատասխանաբար սուլֆատացված ստերոիդների՝ էստրոնի սուլֆատի և դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատի (ԴՀԷԱ-Ս), հիդրոլիզը ոչ սուլֆատացված ստերոիդների՝ էստրադիոլի և անդրոստենդիոլի, համապատասխանաբար[17]։ Նախածննդյան ժամանակահատվածում ֆերմենտը մասնակցում է ընկերքային էստրոգենի արտադրությանը[18]։ Ֆերմենտը մասնակցում է նաև մակերիկամների ստերոիդների արտադրությանը, ինչպես նաև այլ հյուսվածքներում սուլֆատացված ստերոիդների վերափոխմանը։
Կարծես ֆերմենտը առանձնահատուկ կարևոր դեր է խաղում մաշկում։ Ֆերմենտի անբավարարությունը հանգեցնում է բնորոշ չոր և թեփուկավոր մաշկի, որը նկատվում է իխտիոզի դեպքում։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ X-շղթայակցված իխտիոզի ժամանակ նկատվող մաշկի անոմալիաները կարող են պայմանավորված լինել վերնամաշկում խոլեստերինի սուլֆատի կուտակմամբ, ինչը հանգեցնում է աննորմալ պատնեշի գործառույթի և կոռնեոցիտների պահպանման[19]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]X-շղթայակցված իխտիոզ կարող է կասկածվել՝ հիմնվելով կլինիկական նշանների վրա, չնայած որ ախտանշաններին տարբեր ժամանակ է պետք, որպեսզի ի հայտ գան՝ ծնվելուց հետո մի քանի ժամից մինչև մի տարի հետո։ Ախտորոշումը սովորաբար տրվում է մաշկաբանի կողմից, ով նաև կազմում է բուժման ծրագիրը։ STS ֆերմենտի անբավարարությունը հաստատվում է՝ օգտագործելով կլինիկորեն հասանելի կենսաքիմիական հետազոտություն։ Առաջարկվում է նաև ԴՆԹ-ի դելեցիան կամ մուտացիաների մոլեկուլային հետազոտություն, և դրանք կարող են հատկապես օգտակար լինել ասոցացված հիվանդագին վիճակներով անհատների համար։ Նախածննդյան ախտորոշումը հնարավոր է՝ օգտագործելով կա՛մ կենսաքիմիական, կա՛մ մոլեկուլային թեստեր։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ X-շղթայակցված իխտիոզը առաջանում է գենի մուտացիայի կամ դելեցիայի պատճառով, որևէ «բուժում» գոյություն չունի։ Բուժման նպատակներից մեկն է կրճատել թեփուկավորումը՝ հեռացնելով ավելորդ թեփուկները և մաշկը խոնավ պահելով[1][6]։
- Կերատոլիտիկ ագենտները, ինչպիսին է ամոնիումի լակտատը (Լակ-Հիդրին), օգտագործվում են պահպանված կոռնեոցիտները հեշտությամբ հեռացնելու համար
- Տեղական իզոտրետինոին
- Տեղական ընկալիչ-ընտրովի ռետինոդ տազարոտին[20]
X-շղթայակցված իխտիոզի բուժման համար գենաթերապիայի օգտագործման հետ կապված հետազոտությունները շարունակվում են[21]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ականներին ռեցեսիվ X-շղթայակցված իխտիոզը կլինիկականորեն տարբերվում էր մյուս իխիոզներից[22][23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Carlo Gelmetti; Caputo, Ruggero (2002). Pediatric Dermatology and Dermatopathology: A Concise Atlas. T&F STM. էջ 160. ISBN 978-1-84184-120-5.
- ↑ Մենդելյան ժառանգում (OMIM) ICHTHYOSIS, X-LINKED -308100
- ↑ «Isolation and characterization of a steroid sulfatase cDNA clone: genomic deletions in patients with X-chromosome-linked ichthyosis». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 84 (13): 4519–23. 1987. Bibcode:1987PNAS...84.4519B. doi:10.1073/pnas.84.13.4519. PMC 305121. PMID 3474618.
- ↑ «Cloning of a cDNA for steroid sulfatase: frequent occurrence of gene deletions in patients with recessive X chromosome-linked ichthyosis». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 84 (24): 9248–51. 1987 թ․ դեկտեմբեր. Bibcode:1987PNAS...84.9248B. doi:10.1073/pnas.84.24.9248. PMC 299730. PMID 3480541.
- ↑ «Identification of point mutations in the steroid sulfatase gene of three patients with X-linked ichthyosis». Am. J. Hum. Genet. 50 (3): 483–91. 1992 թ․ մարտ. PMC 1684279. PMID 1539590.
- ↑ 6,0 6,1 «Ichthyosis: etiology, diagnosis, and management». Am J Clin Dermatol. 4 (2): 81–95. 2003. doi:10.2165/00128071-200304020-00002. PMID 12553849.
- ↑ Brcic, Lucija; Underwood, Jack FG; Kendall, Kimberley M.; Caseras, Xavier; Kirov, George; Davies, William (2020). «Medical and neurobehavioural phenotypes in carriers of X-linked ichthyosis-associated genetic deletions in the UK Biobank». Journal of Medical Genetics. 57 (10): 692–698. doi:10.1136/jmedgenet-2019-106676. PMC 7525778. PMID 32139392.
- ↑ Chatterjee S, Humby T, Davies W (2016) Behavioural and psychiatric phenotypes in men and boys with X-linked ichthyosis: evidence from a worldwide online survey. PLoS One 11(10):e0164417 PMID 27711218 doi:10.1371/journal.pone.0164417 URL: https://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0164417
- ↑ «Deletion of VCX-A due to NAHR plays a major role in the occurrence of mental retardation in patients with X-linked ichthyosis». Hum. Mol. Genet. 14 (13): 1795–803. 2005. doi:10.1093/hmg/ddi186. PMID 15888481.
- ↑ «Placental sulfatase deficiency: maternal and fetal expression of steroid sulfatase deficiency and X-linked ichthyosis». Obstet Gynecol Surv. 41 (7): 401–13. 1986. PMID 3531932.
- ↑ Cavenagh A, Chatterjee S, Davies W (2019) Behavioural and psychiatric phenotypes in female carriers of genetic mutations associated with X-linked ichthyosis. PLoS One 14(2):e0212330 PMID 30768640 doi:10.1371/journal.pone.0212330 URL:https://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0212330
- ↑ «Steroid sulphatase in man: a non inactivated X-locus with partial gene dosage compensation». Hum. Genet. 65 (4): 355–7. 1984. doi:10.1007/BF00291559. PMID 6582028.
- ↑ «Carrier identification by FISH analysis in isolated cases of X-linked ichthyosis». Am. J. Med. Genet. 102 (2): 146–8. 2001 թ․ օգոստոս. doi:10.1002/ajmg.1450. PMID 11477606.
- ↑ «The biochemical identification of carrier state in mothers of sporadic cases of X-linked recessive ichthyosis». Genet. Couns. 6 (2): 103–7. 1995. PMID 7546451.
- ↑ Valdes-Flores M, Kofman-Alfaro SH, Jimenez-Vaca AL, Cuevas-Covarrubias SA (2001 թ․ օգոստոս). «Carrier identification by FISH analysis in isolated cases of X-linked ichthyosis». Am. J. Med. Genet. 102 (2): 146–8. doi:10.1002/ajmg.1450. PMID 11477606.
- ↑ «Immunohistochemical analysis of steroid sulfatase in human tissues». J. Steroid Biochem. Mol. Biol. 105 (1–5): 115–23. 2007. doi:10.1016/j.jsbmb.2006.12.105. PMID 17604157.
- ↑ «Steroid sulfatase: molecular biology, regulation, and inhibition». Endocr. Rev. 26 (2): 171–202. 2005 թ․ ապրիլ. doi:10.1210/er.2004-0003. PMID 15561802.
- ↑ «X-linked ichthyosis and X-linked placental sulfatase deficiency: a disease entity. Histochemical observations». Am. J. Pathol. 99 (2): 279–89. 1980. PMC 1903491. PMID 6929654.
- ↑ «Basis for abnormal desquamation and permeability barrier dysfunction in RXLI». J. Invest. Dermatol. 122 (2): 314–9. 2004. doi:10.1046/j.1523-1747.2003.22258.x. PMID 15009711.
- ↑ Cotellessa C, Cuevas-Covarrubias SA, Valeri P, Fargnoli MC, Peris K (2005). «Topical tazarotene 0.05% versus glycolic acid 70% treatment in X-linked ichthyosis due to extensive deletion of the STS gene». Acta Derm. Venereol. 85 (4): 346–8. doi:10.1080/00015550510026613. PMID 16191859.
- ↑ Freiberg RA, Choate KA, Deng H, Alperin ES, Shapiro LJ, Khavari PA (1997). «A model of corrective gene transfer in X-linked ichthyosis». Hum. Mol. Genet. 6 (6): 927–33. doi:10.1093/hmg/6.6.927. PMID 9175741.
- ↑ Freedberg, et al. (2003). Fitzpatrick's Dermatology in General Medicine. (6th ed.). McGraw-Hill. 0-07-138076-0.
- ↑ James, William; Berger, Timothy; Elston, Dirk (2005). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology. (10th ed.). Saunders. 0-7216-2921-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found