Zlatarna Celje
Zlatarna Celje | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1947 |
Վայր | Ցելե, Սլովենիա |
Երկիր | Սլովենիա |
Կայք | zlatarna-celje.com |
Zlatarna Celje, d.d. (հայերեն հնչողոթյամբ՝ «Զլատառնա Ցելե»), սլովենական ոսկերչական և արծաթագործական ընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ցելե քաղաքում։ Ոսկերչական արտադրանքից զատ՝ թողարկում է ոսկու ձուլակտորներ, ատամնատեխնիկական ձուլվածքներ, տեխնիկական (արդյոնաբերական) ոսկի։ Ունի շուրջ հարյուր վաճառակետեր, որոնք հիմնականում սփռված են Սլովենիայում և նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության կազմի մեջ մի ժամանակ մտած երկրներում։ Իր արտադրանքը վաճառում է Zlatarna Celje և Lencia ապրանքանիշերով[1][2]։
2011 թվականին Ոսկու համաշխարհային խորհուրդը, ուսումնասիրելով ընկերության գործունեությունը, նրան ներառել է ոսկու վաճառքով զբաղվող վստահելի ձեռնարկությունների ցանկում[3]։
Վերջին տարիներին Zlatarna Celje-ի իրականացրած խոշորագույն գործարքնրից են սլովենացի նշանավոր լեռնադահուկորդուհի, օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի Տինա Մազեի հետ համագործակցությունը և Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի BTC City թաղամասում Plaza hotel հյուրանոցային համալիրի շինարարությունում զգալի ներդրումներ կատարելը[1][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.delo.si/gospodarstvo/posel/v-zlatarni-celje-ne-izdelujejo-samo-nakita.html |title=V Zlatarni Celje ne izdelujejo samo nakita |last=Bizovičar |first=Milka |date=11.8.2013 |work=Delo |accessdate=15.11.2013}}
- ↑ http://www.dnevnik.si/poslovni/novice/1042533743 |title= Rekorden dobiček Zlatarne Celje |last=Morozov |first=Sebastjan |date=4.6.2012 |work=Dnevnik |accessdate=15.11.2013}}
- ↑ http://www.revijakapital.com/kapital/novice.php?novica=14088 |title=Zlatarna Celje kot zanesljivi trgovec z zlatom |date=15.11.2011 |work=Kapital |accessdate=15.11.2013}}
- ↑ «Foto: Tina Maze odvrgla kombinezon in oblekla le nakit». MMC RTV-SLO. 2010 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.