Արթուր (արքա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արթուր | |
---|---|
Տեսակ | դիցաբանական կերպար, մարդ, որը հնարավոր է՝ հորինված է և legendary human figure? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Կամելոտ |
Ծնվել է | 5-րդ դար |
Հայր | Ութեր Պենդրագոն |
Մայր | Իգրեյն[1] |
Քույր/Եղբայր | Էլայն, Մորգաուզա, Մորգանա փերի և Madoc ap Uthyr? |
Ամուսին | Գվինևեր[2] |
Զավակներ | Մորդրեդ |
King Arthur Վիքիպահեստում |
Արթուր արքա (անգլ.՝ Arthur), բրիտների առասպելական առաջնորդ։ Ըստ ավանդության ապրել է 5-6-րդ դարերում, ջախջախել է Բրիտանիա ներխուժած գերմանացի սաքսոնական ցեղերին։ Բրիտանական էպոսի («Արթուրիանա») և բազմաթիվ ասպետական վեպերի գլխավոր հերոսը։ Առայժմ պատմաբաններին չի հաջողվել գտնել Արթուրի պատմականության ապացույցներ, սակայն շատ ուսումնասիրողներ չեն բացառում, որ կերպարի պատմական նախատիպը գոյություն է ունեցել։
Լեգենդի համաձայն Արթուրն իր պալատում՝ Կամելոտում հավաքեց Կլոր սեղանի հմայիչ ու ազնիվ ասպետներին։ Արթուրի և նրա ասպետների քաջագործությունների մասին բազմաթիվ լեգենդներ և ասպետական վեպեր կան, որոնք հիմնականում վերաբերում են Սուրբ Գրաալի փնտրտուքներին և գեղեցիկ կանանց փրկությանը։ Արթուր արքայի և նրա ասպետների մասին էպոսը հիմք է ծառայել տարբեր գրական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինոյի և արվեստի այլ ձևերի համար։
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրի մասին առաջին անգամ հիշատակումը պարունակվում է ուելսական պոեմում[3][4]՝ թվագրված մոտավորապես 600 թվականին[5][6]։ Պոեմում նկարագրվում է անգլոսաքսերի և արքաների («Հին հյուսիսից») ճակատամարտը։ CII չափածոյում՝ նկարագրելով բրիտանացիների առաջնորդին, պոետը համեմատում է նրան Արթուրի հետ։
CII
He thrust beyond three hundred, most bold,
He cut down the centre and far wing.
He proved worthy, leading noble men;
He gave from his herd steeds for winter.
He brought black crows to a fort's
Wall, though he was not Arthur.
He made his strength a refuge,
The front line's bulwark, Gwawrddur.
Մեկ այլ, ավելի հին ուելսական պոեմը, որում հանդես է գալիս Արթուրը, Աննունի գավաթն (Preiddeu Annwfn)[7] էր, մ․թ․ VI դար։ Պոեմը նվիրված է Արթուրի ճանապարհորդությանը դեպի Աննուն՝ ուելսական հանդերձյալ աշխարհ։ Պոեմի ճշգրիտ թվականի որոշումը դժվար էր, բայց լեզվաբանական հետազոտությունը ցույց տվեց, որ տեքստը իր ժամանակակից ձևը ընդունել է մոտավորապես մ․թ․ 900 թվականին[8][9]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրի տոհմածառը ենթադրաբար շարադրված է «Հերոսների ծագումը» (Bonedd yr Arwyr) ծագումնաբանությունում՝ Mostyn MS 117 հին ձեռագրից, որը պահպանվում է Ուելսի Ազգային գրադարանում։ Ձեռագիրը թվագրված է 13-րդ դարի վերջերին։ Ծագումնաբանությունը ավարտվում է հին ձեռագրով, որը գտնվում է 138-139 էջերում։ Արթուրը հիշատակվում է առաջին ճյուղում։
Արթուրի տոհմածառը հստակ շարադրված է 5-րդ և 6-րդ բաժիներում․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.imdb.com/title/tt1972591/fullcredits
- ↑ https://www.encyclopedia.com/literature-and-arts/literature-english/.../guinevere
- ↑ Y Gododdin
- ↑ THE GODODDIN
- ↑ Jackson, Kenneth H. 1969. «The Gododdin: The Oldest Scottish poem.» Edinburgh: Edinburgh University Press. ISBN 0-85224-049-X
- ↑ Koch, John T. 1997. «The Gododdin of Aneurin: text and context from Dark-Age North Britain.» Cardiff: University of Wales Press. ISBN 0-7083-1374-4
- ↑ PREIDDEU ANNWN: «The Spoils of Annwn»
- ↑ Lacy, Norris J. (1991). «The Spoils of Annwfn (Preiddeu Annwfn).» In Lacy, Norris J., The New Arthurian Encyclopedia, p. 428. New York: Garland. ISBN 0-8240-4377-4
- ↑ Haycock, Marged (1983—1984). «Preiddeu Annwn and the Figure of Taliesin.» Studia Celtica 18—19. pp. 52—78.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր (արքա)» հոդվածին։ |
|