Չարլի Նիկոլաս
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Շոտլանդիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1961[1] (62 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Գլազգո | ||||||||||||||||||||
Հասակ | 178 | ||||||||||||||||||||
Քաշ | 68 | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Չարլզ Նիկոլաս (անգլ.՝ Charles Nicholas; 1961 թվական, դեկտեմբերի 30, Գլազգո, Շոտլանդիա), ավելի հայտնի է որպես Չարլի Նիկոլաս (անգլ.՝ Charlie Nicholas)՝ շոտլանդացի ֆուտբոլիստ։ Խաղային կարիերայի տարիներին Նիկոլասը որպես հարձակվող հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են շոտլանդական «Սելտիկ-ը», «Աբերդին»-ը, «Կլայդ»-ը և անգլիական «Արսենալ»-ը։
1983 թվականից մինչև 1989 թվականը Չարլին հանդես է եկել Շոտլանդիայի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ «Թարթանյան բանակի» կազմում Նիկոլասը խաղացել է 20 խաղ, խփել է հինգ գոլ։
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Չարլին դարձել է սպորտային լրագրող։
2014 թվականին Նիկոլասը ներառնվել է շոտլանդական ֆուտբոլի Փառքի սրահի մեջ[2]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլասը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 30-ին Կաուկադդենսում՝ շոտլանդական Գլազգո քաղաքի կենտրոնական շրջանում։ Չարլիի մանկությունն անցել է խոշորագույն քաղաքի մեկ այլ հատվածում՝ Մերիհիլլում։ Այդ ժամանակ Նիկոլասի հարևանն ու ընկերը 80-ական թվականների հայտնի շոտլանդացի ֆուտբոլիստ Ջիմ Դաֆֆին էր։
Մարզիկի կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սելտիկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլին «Սելտիկ» ակումբի սան է, որի հետ պայմանագիր է 1979 թվականին։ 1980 թվականի օգոստոսի 16-ին Նիկոլասը «կելտերի» թիմում խաղաց իր դեբյուտային հանդիպումը՝ որպես փոխարինող հանդես գալով «Կիլմարնոկ»-ի դեմ արտագնա խաղում։ Ուղիղ երկու շաբաթ անց Չարլին խփեց իր առաջին գոլը հօգուտ «Սելտիկ»-ի՝ Գավաթի Լիգայի հանդիպման ժամանակ գրոհելով «Ստերլինգ Ալբիոն»-ի դարպասը։ Անմիջապես հետո երիտասարդ հարձակվողը տեղ գրավեց «սպիտակ-կանաչների» հիմնական կազմում։ Ֆուտբոլային նույն տարում նա մեծ ներդրում ունեցավ Շոտլանդիայի առաջնությունում «Սելտիկ»-ի հաղթանակի գործում. նրան շնորհվեց «Տարվա երիտասարդ մարզիկ» կոչումը՝ ըստ իր գործընկեր-ֆուտբոլիստների[3]։ 1981/82 մրցաշրջանը Նիկոլասը գրեթե ամբողջությամբ բաց թողեց՝ ոտքի վնասվածքի պատճառով, Բայց, 1982/83 ֆուտբոլային տարում վերադառնալով դաշտ, Չարլին ցույց տվեց, որ ոչ թե կորցրել, այլ ավելացրել է իր վարպետությունը։ Մեկ մրցաշրջանում վաստակելով 48 գոլ, այդ թվում 29-ը՝ Շոտլանդիայի առաջնությունում՝ Նիկոլասը երկրի լրագրողների և հենց իրենց՝ ֆուտբոլիստների կողմից ճանաչվեց տարվա լավագույն խաղաացող։
«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականի ամռանը Նիկոլասին իրենց ամրակցելու նպատակով «Սելտիկ»-ին են դիմել անգլիական ֆուտբոլի երեք հսկաներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Արսենալ»-ը։ «Կելտերը», հաշվի առնելով Չարլիի մասնագիտական աճը, նրան թույլատրեցին բանակցություններ վարել շահագրգիռ թիմերի հետ։ Չարլին հերթականությամբ մեկնեց բոլոր երեք ակումբները տեսնելու[3]։ Հարձակվողի առավել հավանական ապագա գործատուն, ըստ անգլիական թերթերի, «Լիվերպուլ»-ն էր, որտեղ այդ ժամանակ փայլում էր Շոտլանդիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գրեմ Սունեսսը, ով խոստացավ երիտասարդ հարձակվողին վերցնել իր խնամակալության ներքո։
Այդուհանդերձ, 1983 թվականի հունիսի 22-ին Չարլին պայմանագիր ստորագրեց լոնդոնյան «Լիվերպուլ»-ի հետ։ Նիկոլասի համար «Արսենալ»-ի վճարելիք գումարը կազմում էր 800 հազար ֆունտ ստերլինգ։ Անգլիայի մայրաքաղաքում շոտլանդացին հիշվեց իր հաճախակի գիշերային ակումբներ հաճախելով, քան թե դաշտում կատարած աշխատանքերով, որի համար անգլիական ակումբի երկրպագուների կողմից արժանացավ «Շամպայն-Չարլի» մականվանը (անգլ.՝ Champagne Charlie)[3]: «Արսենալ»-ի կազմում առաջին մրցաշրջանի ընթացքում Նիկոլասը 13 գոլ խփեց, ներառյալ՝ հյուսիսլոնդոնյան դերբիում «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի դարպասին ուղղված դուբլը[4]։ Հաջորդ երկու մրցաշրջաններում իրավիճակը չփոխվեց. չնայած թիմի հիմնական կազմում հարձակվողի կանոնավոր ներկայությանը, նրա խաղի արդյունավետության վերաբերյալ մնում էին միայն բարի ցանկություններ։ 1987 թվականի ապրիլի 5-ին Անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչ պայքարում Չարլիի երկու գոլերը լոնդոնցիներին հաղթանակ բերեցին. «Արսենալ»-ը «Լիվերպուլ»-ին հաղթեց 2:1 հաշվով։ 1987/88 ֆուտբոլային տարում Նիկոլասը կորցրեց իր տեղը թիմի մեկնարկային կազմում. մարզիչ Ջորջ Գրեմը նախընտրեց վերջերս ակումբ եկած Պերրի Գրոուվսին և Ալան Սմիթին։ 1987/88 մրցաշրջանի առաջին կեսի ընթացքում շոտլանդացին անցկացրեց ընդամենը երեք խաղ[4]։ Այս ամենը նրան հարկադրեց դիմելու «Արսենալ»-ի ղեկավարությանը՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրեն վաճառելու խնդրանքով։
Վերադարձ Շոտլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի հունվարին Նիկոլասը վերադարձավ Շոտլանդիա՝ պայմանագիր ստորագրելով «Աբերդին» ակումբի հետ, որտեղ այս տրանսֆերը 400 հազար ֆունտ ստերլինգ արժեցավ։ 1987/88 մրցաշրջանի երկրորդ կեսին հարձակվողը չկարողացավ դրսևորել իր հարձակողական որակները՝ 16 խաղերի ընթացքում դառնալով ընդամենը երեք գոլերի հեղինակ[3]։ Փոխարենը ֆուտբոլային հաջորդ երկու տարիներին Նիկոլասը «հիշեց իրեն տասնվեցամյա տարիքում»՝ Շոտլանդիայի առաջնությունում ընդհանուր առմամբ 27 անգամ գրավելով հակառակորդի դարպասը։ 1990 թվականի մայիսին Չարլին «Աբերդին»-ի հետ միասին նվաճեց Ազգային Գավաթը՝ գերազանցության հասնելով եզրափակիչ պայքարում «Սելտիկ»-ի հետխաղային 11 մետրանոցների ժամանակ[3]։
Երեք ամիս անց տեղի ունեցավ Նիկոլասի վերադարձը «Սելտիկ Պարկ»։ Բայց այս անգամ Չարլին հիմնական կազմում տեղ ունենալու համար բախվեց «կելտերի» այլ հարձակվողների լուրջ մրցակցության հետ. նրա մրցակիցը Ֆրենկ Մեքավեննին էր։ Հաջորդող հինգ տարիների ընթացքում «Սելտիկ»-ի հարձակվողը կարողացավ նվաճել միայն մեկ մրցանակ՝ 1994/95 մրցաշրջանում շոտլանդական լիգայի Գավաթը։
1995 թվականի ամռանը Նիկոլասը ազատ գործակալի իրավունքով տեղափոխվում է «Կլայդ»։ Կամբերնոլդյան կոլեկտիվի կազմում նա հանդես է եկել 1995/96 մրցաշրջանում, որի ավարտից հետո ինքն էլ ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Գավաթ Լիգա | Եվրոգավաթ | Վերջնական | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սելտիկ | 1980/81 | 29 | 16 | 5 | 3 | 7 | 6 | 4 | 3 | 45 | 28 |
1981/82 | 10 | 3 | — | — | 4 | 3 | 1 | 0 | 15 | 6 | |
1982/83 | 35 | 29 | 3 | 4 | 11 | 13 | 4 | 2 | 53 | 48 | |
1990/91[5] | 13 | 6 | — | — | 1 | 0 | — | — | 14 | 6 | |
1991/92 | 37 | 21 | 3 | 0 | 2 | 2 | 4 | 2 | 46 | 25 | |
1992/93 | 16 | 2 | — | — | 1 | 0 | 3 | 0 | 20 | 2 | |
1993/94 | 35 | 8 | — | — | 3 | 1 | 4 | 0 | 42 | 9 | |
1994/95 | 11 | 0 | — | — | 4 | 1 | — | — | 15 | 1 | |
Ընդամենը «Սելտիկում» | 186 | 85 | 11 | 7 | 33 | 26 | 20 | 7 | 250 | 125 | |
Արսենալ | 1983/84 | 41 | 11 | 1 | 1 | 4 | 1 | — | — | 46 | 13 |
1984/85 | 38 | 9 | 3 | 1 | 3 | 2 | — | — | 44 | 12 | |
1985/86 | 41 | 10 | 5 | 4 | 7 | 4 | — | — | 53 | 18 | |
1986/87 | 28 | 4 | 4 | 4 | 6 | 3 | — | — | 38 | 11 | |
1987/88 | 3 | 0 | — | — | — | — | — | — | 3 | 0 | |
Ընդամենը «Արսենալում» | 151 | 34 | 13 | 10 | 20 | 10 | 0 | 0 | 184 | 54 | |
Աբերդին | 1987/88 | 16 | 3 | 6 | 2 | — | — | — | — | 22 | 5 |
1988/89 | 28 | 16 | 5 | 1 | 3 | 1 | 1 | 0 | 37 | 18 | |
1989/90 | 33 | 11 | 5 | 2 | 5 | 0 | 2 | 0 | 45 | 13 | |
Ընդամենը «Աբերդին» | 77 | 30 | 16 | 5 | 8 | 1 | 3 | 0 | 104 | 36 | |
Կլայդ | 1995/96 | 31 | 5 | — | — | — | — | — | — | 31 | 5 |
Ընդամենը «Կլայդում» | 31 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 5 | |
445 | 154 | 40 | 22 | 61 | 37 | 23 | 7 | 569[6] | 220[6] |
Շոտլանդիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոտլանդիայի ազգային հավաքականում Չարլիի դեբյուտը կայացել է 1983 թվականի մարտի 30-ին, երբ «Թարթանյան բանակը» Եվրոպայի 1984 թվականի առաջնության ընտրական մրցախաղի շրջանակներում, հանդիպում էր Շվեյցարիայի հետ։ Այդ նույն հանդիպմանը, գրավելով հակառակորդի դարպասը, Նիկոլասը խփեց իր առաջին գոլը՝ հօգուտ «լեռնականների»[7]։ 1986 թվականին Շոտլանդիայի հավաքականի կազմում հարձակվողը մեկնել է մասնակցելու Մեքսիկայում անցկացվող Աշխարհի առաջնությանը[8]։ Մրցաշարում Նիկոլասը երկու մրցախաղ է ունեցել՝ ընդդեմ Դանիայի և Ուրուգվայի[9]։ Ալեքս ֆերգյուսոնի «խնամարկյալները» առաջնությունը տանուլ տվեցին՝ խմբային փուլի երեք մրցախաղերում հավաքելով միայն մեկ միավոր, և դրանով իսկ գրավելով վերջին տեղը իրենց E խմբում։ Հօգուտ շոտլանդացիների վերջին խաղը Չարլին խաղացել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ «Թարթանյան բանակի» հակառակորդը այդ օրը Կիպրոսի հավաքականն էր[10]։ Ազգային հավաքականի կազմում ընդամենը վեցտարյա մասնակցության ընթացքում Նիկոլասը անցկացրել է 20 հանդիպում, խփել է հինգ գնդակ[11]։
Շոտլանդիայի հավաքականի կազմում մրցախաղերը և գոլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջնական։ 20 խաղ / 5 գոլ; 8 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 6 պարտություն
Ազգային հավաքականի խաղերի/գոլերի ամփոփ վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքական | Տարի | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն | Ընկերական խաղեր | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն | Rous Cup | Վերջնական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շոտլանդիա | 1983 | — | — | — | — | 2 | 2 | — | — | 3 | 1 | 2 | 0 | — | — | 7 | 3 |
1984 | 1 | 1 | — | — | — | — | — | — | 2 | 1 | — | — | — | — | 3 | 2 | |
1985 | 2 | 0 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | 2 | 0 | |
1986 | — | — | 2 | 0 | 1 | 0 | — | — | 2 | 0 | — | — | 1 | 0 | 6 | 0 | |
1987 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | 1 | 0 | 1 | 0 | |
1989 | 1 | 0 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | 1 | 0 | |
Ընդամենը կարիերայում | 4 | 1 | 2 | 0 | 3 | 2 | 0 | 0 | 7 | 2 | 2 | 0 | 2 | 0 | 20 | 5 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդիայի առաջնություն (2)՝ 1980/81, 1981/82
- Շոտլանդիայի Գավաթակիր՝ 1994/95
- Շոտլանդական Լիգայի գավաթակիր՝ 1982/83
- Շոտլանդիայի Գավաթի ֆինալիստ՝ 1983/84
- Շոտլանդական գավաթի Լիգայի ֆինալիստ (3)՝ 1983/84, 1990/91, 1994/95
- Անգլիական Գավաթի Լիգայի հաղթող՝ 1986/87
- Շոտլանդիայի Գավաթի հաղթող՝ 1989/90
- Շոտլանդական Լիգայի Գավաթի հաղթող՝ 1989/90
- Շոտլանդիայի Գավաթի ֆինալիստ՝ 1988/89
- Շոտլանդական գավաթի Լիգայի ֆինալիստ՝ 1987/88
Անձնական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարվա երիտասարդ խաղացող՝ ըստ Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների՝ 1981
- Տարվա խաղացող՝ ըստ Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների՝ 1983
- Տարվա խաղացող ըստ Շոտլանդական ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի՝ 1983
- Շոտլանդական ֆուտբոլի Փառքի սարհ։ Ներգրավվել է 2014 թվականին։
Մեդիա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Նիկոլասը աշխատում է բրիտանական «Sky Sport» հեռուստաալիքում որպես ֆուտբոլային փորձագետ։ Այստեղ նա նաև վարում է ամենշաբաթյա «Soccer Saturday» ծրագիրը, որտեղ վերլուծում է շոտլանդական Պրեմիեր-լիգայի և Շոտլանդիայի ազգային հավաքականի խաղերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Stephen Halliday (2014 թ․ հոկտեմբերի 27). «McCrae's Battalion inducted into SFA Hall of Fame». The Scotsman. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Nicholas, Charlie». The Celticwiki. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին. (անգլ.)
- ↑ 4,0 4,1 «Charlie Nicholas». Gunnermania. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին. (անգլ.)
- ↑ вторая часть выступления за «Селтик» перенесена с низа таблицы для лучшей наглядности общих выступлений Николаса в составе «кельтов»
- ↑ 6,0 6,1 статистика неполна из-за отсутствия погодовой разбивки данных по выступлениям и голам Николаса в кубках Шотландии «Клайд»
- ↑ «Scotland v Switzerland». Scottish FA. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
- ↑ «Denmark v Scotland». Scottish FA. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
- ↑ «Uruguay v Scotland». Scottish FA. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
- ↑ «Scotland v Cyprus». Scottish FA. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
- ↑ «Charlie Nicholas — A Squad». Scottish FA. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլասի պրոֆիլը Շոտլանիդայի ֆուտբոլի ասոցիացիայում (անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Նիկոլասի Պրոֆիլը Նիլա Բրաունայի ֆուտբոլային կայքում Արխիվացված 2011-04-30 Wayback Machine (անգլ.)
- Նիկոլասի պրոֆիլը orldfootball.net-ում (անգլ.)
- Նիկոլասի պրոֆիլը footballdatabase.eu-ում (անգլ.)
- Նիկոլասի պրոֆիլը Gunnermania-ում Արխիվացված 2011-07-26 Wayback Machine (անգլ.)
|