Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական(Uruguayan national football team) Հարավային Ամերիկայի ամենատիտղոսակիր հավաքականներից մեկն է։ Ուրուգվայի հավաքականը 15 անգամ դարձել է Հարավային Ամերիկայի առաջնության չեմպիոն, վերջին անգամ 2011 թ.,ինչպես նաև 2 անգամ՝1930 և 1950 թթ. դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։
1916 թ. սկսած Ուրուգվայի հավաքականը սկսել է հանդիպումներ անց կացնել։1919 թ. նրանք կրեցին առաջին պարտությունը, պարտվելով Բրազիլիայի հավաքականին։ 1924 թ. Ուրուգվայի հավաքականը մեկնեց
Փարիզ, դառնալով առաջին Հարավամերիկական ֆուտբոլի հավաքականը, որ մասնակցել է օլիմպիական խաղերին, և դարձել չեմպիոն։ Նրանք 1928 թ. կրկին դարձան օլիմպիական խաղերի չեմպիոն, եզրափակչում հաղթելով Արգենտինայի հավաքականին 2-1 հաշվով։ 1930 թ. Ուրուգվայում առաջին անգամ անց կացվեց ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը։ Այնտեղ բոլոր խաղերում հաղթեց և չեմպիոն դարձավ Ուրուգվայի հավաքականը, եզրափակչում հաղթելով Արգենտինայի հավաքականին։1950 թ. Աշխարհի առաջնությանը Ուրուգվայը երկրորդ անգամ դարձավ չեմպիոն, եզրափակչում հաղթելով Բրազիլիայի հավաքականին։
2010 թ. Ուրուգվայի նոր սերնդի ֆուտբոլիստները ստեղծեցին ամուր թիմ, որը համարվում է Ուրուգվայի համար լավագույնը վերջին 4 տասնամյակների ընթացքում։2010 թ. Աշխարհի առաջնությանը նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, պարտվելով Հոլանդիայի հավաքականին, իսկ երրորդ տեղի համար պայքարում զիջեցին Գերմանիայի հավաքականին 2-3 հաշվով։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ուրուգվայի հավաքականի առաջատար Դիեգո Ֆոռլանը։ 2011 թ. Ուրուգվայի հավաքականը դարձավ Հարավային Ամերիկայի առաջնության չեմպիոն, իսկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը։