թագավորել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tʰɑɡɑvɔˈɾɛl]
Դասական ուղղագրութեամբ՝ թագաւորել
վանկեր՝ թա•գա•վո•րել
Կազմություն
[խմբագրել]Արմատ՝ թագավոր, վերջածանց՝ -ել:
Բայ
- թագավոր դառնալ
- թագավորական իշխանությունը վարել, իբրև թագավոր երկիրը կառավարել, իբրև թագավոր իշխել ◆ Ահա մեր թագը ա՛ռ, նստիր մեր հոր գահին ու թագավորի՛ր։ Հովհաննես Թումանյան ◆ Դա Աշոտ Բռնավորն էր, որի սրտում դեռ չէր մարել միահեծան տեր լինելու տենչը, բոլոր Հայաստանին թագավորելու փափագը։ (Մուրացան)
- (փխբ․) իշխել, տիրապետող լինել, տիրել, շրջապատը ենթարկել իր ազդեցությանը ◆ Թիֆլիսի մտավորականների շրջաններում թագավորում էր Թումանյանը։
- (փխբ․) իրենով լցնել, տիրապետող լինել, առատորեն գոյություն ունենալ՝ լինել ◆ Ամենուրեք թագավորում է գթությունը, ամենուրեք տիրում էր ողորմածությունը։ (Րաֆֆի) ◆ Շրջակա ձորերի ու անդունդների վրա թագավորում էր ահարկու լռությունը։ (Մուրացան) ◆ Թագուշի շրթունքների վրա մի ժպիտ էր թագավորում։ Անահիտ Սեկոյան
- (փխբ․) իր նմաններից որոշ հատկանիշներով գերազանցել, գերիշխել ◆ Նրանք հովանավորված էին մշտականաչ ծառերով ու ծաղիկներով, ուր վարդենին թագավորում էր բոլորի վրա։ (Րաֆֆի)
- (փխբ․) մի վայրում մեն-մենակ ապրել, տեր ու տնօրեն լինել
- (փխբ․) գործածությամբ ու կատարած դերով տիրական նշանակություն ունենալ ◆ Թող ամբողջ աշխարհում թագավորեր երկաթը։ (Ակսել Բակունց)
- Սեբաստիա՝ լրումն առնել (լուսնի մասին) ◆ Լուսինկան թագավորեր է։ (Կարապետ Գաբիկյան)
- (փխբ․) հոխորտալ, պարծենալ ◆ Կարճ մարդը օրն օխտ հեղ կթագավորի: (Կարապետ Գաբիկյան)
Հոմանիշներ
[խմբագրել]- կառավարել, միապետել, տիրել, իշխել
Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բառեր -ել վերջածանցով
- Հայերեն բառեր R-s ձևույթային կառույցով
- Հայերեն բայեր
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Մուրացան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Անահիտ Սեկոյան
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Սեբաստիայի բարբառային բառեր
- Քաղվածք/Կարապետ Գաբիկյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից